ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2008 թ. |
N 199-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ստեփանավանի Ավտոսիրող» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2008 թ. ապրիլի 3-ի եզրակացությունը
Հրամայում եմ`
1. «Ստեփանավանի Ավտոսիրող» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 60 տեղով` «BC կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |