Գլխավոր տեղեկություն
Համար
N 1820-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1820-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՋԵՐՄՈՒԿԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1218-Ն որոշումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Ջերմուկի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի փետրվարի 17-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ-XX-000465 լիցենզիան վերաձևակերպել «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան