ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2007 թ. |
N 1731-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
Ա/Ձ Գագիկ Գևորգյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
«Արգոնիկ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
|
«Ցիտոլաբ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
|
«Հովնան Էսկուլապ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
«Լճաշեն ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
«Ծովագյուղի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
|
Ա/Ձ Արտակ Գրիգորյան |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 21.11.2007 թ. N 1731-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ (անունը, ազգանունը) իրավ. անձ (անվանումը) |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու- |
1 |
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ |
ք. Երևան, Աբովյան փող., |
Կ-XX-001087 |
21.11.07 |
443 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Ռուբինյանց 15/5 |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Գագիկ Գևորգյան |
ք. Երևան, Նոր Արեշ |
Ա-XX-000425 |
21.11.07 |
436 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Ն. Չարբախ |
անժամկետ |
3 |
«Արգոնիկ» ՍՊԸ |
ք. Երևան, Սիլիկյան Թ/Մ, 12-րդ փող., տուն 1 |
Կ-XX-001070 |
21.11.07 |
427 |
Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Մաշտոցի փող., շ. 31, թիվ 18 |
անժամկետ |
4 |
«Ցիտո-լաբ» ՍՊԸ |
ք. Երևան, Զաքյան փող., |
Կ-XX-001067 |
21.11.07 |
423 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական)) |
ք. Երևան, Զաքյան փող, շ. 5, բն. 46 |
անժամկետ |
5 |
«Հովնան Էսկուլապ» ՍՊԸ |
ք. Աշտարակ, Շիրազի 64 |
Կ-XX-001069 |
21.11.07 |
422 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Լաբորատոր ախտորոշիչ /բիոքիմիական/) |
ք. Աշտարակ, Տ.Մեծի 28ա |
անժամկետ |
6 |
«Լճաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ |
Գեղարքունիքի մարզ, |
Կ-XX-001068 |
21.11.07 |
425 |
Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) |
Գեղարքունիքի մարզ, |
անժամկետ |
7 |
«Ծովագյուղի ԱԱՊԿ» ՓԲԸ |
Գեղարքունիքի մարզ, |
Կ-XX-001066 |
21.11.07 |
432 |
Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն) |
Գեղարքունիքի մարզ, |
անժամկետ |
8 |
Ա/Ձ Արտակ Գրիգորյան |
ք. Երևան, Շիրազի 38, |
Ա-XX-000268 |
21.11.07 |
431 |
Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Լենինգրադյան փող., |
անժամկետ |