Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.04/16(334) Հոդ.148
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ Տ-2 ՏՈՔՍԻՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշման մեթոդը սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշման մեթոդը» (կցվում է):

 

  Նախարար՝  Հ. Քուշկյան 

 

Հավելված

 

Մ Ե Թ Ո Դ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ Տ-2 ՏՈՔՍԻՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Կիրառման ոլորտը

 

Սույն մեթոդով սահմանվում է պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշումը գազ-հեղուկային քրոմատագրման միջոցով:

 

2. Սարքավորումներ եվ նյութեր

 

2.1 Նմուշի թափահարման սարք:

2.2 Ռոտացիոն գոլորշիացուցիչ:

2.3 Սրճաղաց:

2.4 Գազային քրոմատագրման սարք (գազային քրոմատագրման սարքը պետք է շահագործել արտադրողի ցուցումներին համապատասխան), դետեկտոր` ԷԶԴ, աշտարակ` ապակյա 1 մ x 0.4 սմ, հեղուկ ֆազը` OV-1, կրող գազը` հատուկ մաքրության ազոտ:

2.5 Ֆլուորեսցենտային սարք կամ ախտորոշման լամպ:

2.6 Մագնիսական խառնիչ:

2.7 Միկրոներարկիչներ` 10 մկլ, 1մկլ տարողությամբ:

2.8 Ապակյա խցիկ կափարիչով` քրոմատագրման համար:

2.9 Քրոմատագրման պատրաստի սիլուֆոլի թիթեղներ` 20 սմ x 20 սմ:

2.10 Բաժանիչ ձագարներ:

2.11 Փորձանոթ:

2.12 Կոնաձև կոլբեր` 250 մլ տարողությամբ:

2.13 Կոլբեր կլորահատակ` 250 մլ տարողությամբ:

2.14 Կոլբեր տանձաձև` 50 մլ տարողությամբ:

2.15 Չափիչ կոլբեր` 100 մլ տարողությամբ:

2.16 Չափիչ գլաններ հերմետիկ փակով` 100 մլ տարողությամբ:

2.17 Ապակյա հեղուկացրիչ տանձիկով:

2.18 Տ-2 տոքսին, բյուրեղական:

2.19 Ացետոնիտրիլ, «մ»

2.20 Ացետոն, «մհհ»:

2.21 Բենզոլ, «մհհ»:

2.22 Հեքսան, «մ»:

2.23 Մեթանոլ, «մհհ»:

2.24 Իզոպրոպիլ սպիրտ (պրոպանոլ -2), «քմ»:

2.25 Ծծմբական թթու, «քմ»:

2.26 Աղաթթվական կալիում, «մհհ»:

2.27 Ծծմբաթթվական նատրիում-անջուր, «մհհ»:

2.28 Ածխաթթվական նատրիում, «մհհ»:

2.29 3-ֆտոր քացախաթթվական անհիդրիդ, «մ»:

Սույն մեթոդում կիրառվում են հետևյալ հապավումները

«մհհ»` մաքուր հետազոտության համար,

«մ»` մաքուր,

«քմ»` քիմիապես մաքուր,

ԷԶԴ` Էլեկտրոնային զավթման դետեկտոր,

ՆՇՔ` նրբաշերտ քրոմատագրման սարք,

Rf` նյութի ճակատի (մեկնարկի գծից մինչև բծի կենտրոն) հարաբերությունը լուծիչների ճակատին (մեկնարկի գծից մինչև լուծիչների ճակատի գիծը),

ԵՖԹ` երեքֆտորքացախաթթվական,

ԳՀՔ` գազ-հեղուկային քրոմատագրման սարք:

Օգտագործվող չափման միջոցները, սարքավորումները, քիմիական նյութերը իրենց չափագրական բնութագրերով պետք է ապահովեն մեթոդի ճշտության աստիճանը:

 

3. Լուծամզում

 

Նմուշը մանրացնում են սրճաղացով կամ լաբորատոր աղացով 1-2 րոպեի ընթացքում: Մանրացված նմուշից 20 գ լցնում են 250 մլ տարողությամբ հարթահատակ կոնաձև կոլբի մեջ ավելացնում 10 մլ 4% աղաթթվական կալիում և 90 մլ ացետոնիտրիլ: Թափահարման սարքի միջոցով թափահարում են 30 րոպե: Ստացված խառնուրդը ֆիլտրում են չափիչ գլանի մեջ թղթյա ֆիլտրով, վերցնում են 70 մլ լուծամզուկ:

 

4. Լուծամզուկի մաքրումը

 

4.1 Հեղուկ-հեղուկային մաքրում

250 կամ 500 մլ տարողությամբ բաժանիչ ձագարի մեջ լցնում են 70 մլ լուծամզուկ, ավելացնում են 50 մլ հեքսան կամ հեպտան: Թափահարելուց և շերտերի բաժանվելուց հետո վերևի հեքսանային շերտը թափում են: Ներքևի ացետոնիտրիլային շերտը կրկնակի անգամ թափահարում են ավելացնելով 40 մլ հեքսան, ամեն անգամ թափում են վերևի հեքսանային շերտը: Միացված ացետոնիտրիլային շերտը նոսրացնում են 17 մլ թորած ջրով և լուծահանում են 50 և 25 մլ բենզոլով, վերևի բենզոլային շերտերը անջատում են, միացնում են և չորացնում անջուր ծծմբաթթվական նատրիումով (10-15 գ) 0,5 ժամվա ընթացքում: Բամբակի օգնությամբ լուծույթը ֆիլտրում են 250 մլ տարողությամբ կլորահատակ կոլբի մեջ: Վերջում անջուր ծծմբաթթվական նատրիումը լվանում են 10 մլ բենզոլով և ֆիլտրում նույն կլորահատակ կոլբի մեջ: Բենզոլային լուծույթը գոլորշիացնում են ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ ջրային բաղնիքի 40-500C ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում` մինչև չորանալը: Մնացորդը լուծում են 200-300 մկլ բենզոլի մեջ և մաքրում են ՆՇՔ-ի միջոցով (լուծույթ Ա):

 

4.2 Մաքրումը ՆՇՔ-ի միջոցով

Քրոմատագրման թիթեղի ներքևի աջ և ձախ անկյուններում եզրից 1,5 սմ հեռավորության վրա կաթեցնում են Տ-2 տոքսինի բենզոլային ստանդարտ լուծույթից 5 մկլ (500-ական նգ) (Ա և Բ դաշտեր), այնուհետև ներքևի եզրից 1,5 սմ հեռավորության վրա զուգահեռ ներքևի եզրին, ուղիղ գծի ձևով (լայնությունը 3 մմ-ից ոչ ավելի), միկրոներարկիչի օգնությամբ կաթեցնում են 10 մկլ Ա լուծույթից: Ամբողջ լուծույթի տեղափոխումից հետո կլորահատակ կոլբի մեջ լցնում են 100-150 մկլ բենզոլ, թափահարում են, և լուծույթը կրկին միկրոներարկիչի օգնությամբ տեղափոխում թիթեղի նույն գծի վրա: Թիթեղը տեղավորում են քրոմատագրման խցիկում, որի մեջ նախօրոք լցված է հեքսան-իզոպրոպիլ սպիրտի (7:2 հարաբերությամբ) խառնուրդը:

Հեղուկի բարձրանալուց հետո (թիթեղի վերևի եզրից 1,5 սմ հեռավորության վրա) թիթեղը հանում են, չորացնում, այնուհետև նրա երկու կողմնային եզրերից` Ա և Բ դաշտերով կտրում են երկու շերտեր: Տ-2 տոքսինի ստանդարտ պարունակող նեղ շերտերը մշակում են (արտածում են) ծծմբական թթվի 20%-ոց մեթանոլային լուծույթով: Թիթեղները դնում են չորացնող պահարանում (1050C) 1-3 րոպե տևողությամբ, նայում են ուլտրամանուշակագույն լույսի տակ: Տ-2 տոքսինի բծերը (սպիտակ-երկնագույն ֆլորեսցենցիայով` Rf 0,6-0,7) եզրագծում են մատիտով: Նեղ շերտերը դնում են լուծամզուկով կաթեցված թիթեղի մոտ (նրա երկու կողմից) և այդ թիթեղի վրա նշում են Տ-2 տոքսինի ստանդարտի քրոմատագրման շարժունակությանը (Rf) համապատասխան դաշտը: Դաշտի լայնությունը պետք է լինի մոտավորապես 7 մմ-ից (ամեն կողմից) ավելին, քան Տ-2 տոքսինի ստանդարտի բծի տարածումը` քրոմատագրման զարգացման ուղղությամբ: Դաշտը եզրագծում են թիթեղի ներքևի եզրին զուգահեռ 2 գծով:

Նշտարի կամ շպատելի օգնությամբ նշված գոտուց քերում են սիլիկագելի նշված շերտը և տեղափոխում 5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ, ավելացնում 4 մլ բենզոլ-ացետոն (1:1 հարաբերությամբ) խառնուրդից և թափահարում են: Սիլիկագելի սուսպենզիան բամբակի օգնությամբ ֆիլտրում են 50 մլ տարողությամբ տանձաձև կոլբի մեջ: Սիլիկագելը կրկին լվանում են բենզոլ-ացետոն (1:1 հարաբերությամբ) խառնուրդով (2 x 4 մլ): Միացված բենզոլ-ացետոնային լուծամզուկը ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ լրիվ գոլորշիացնում են: Չոր մնացորդը լուծում են 200 մկլ բենզոլի մեջ (լուծույթ Բ):

 

5. Տ-2 տոքսինի պարունակության հայտնաբերման, նույնականացման եվ քանակական որոշման մեթոդը

 

5.1 Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթի պատրաստումը

Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթի պատրաստումը 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ. կշռում են 10 մգ բյուրեղական Տ-2 տոքսին (ճշգրիտ կշռանք), տեղափոխում են 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ և բենզոլով հասցնում նիշի: Տ-2 տոքսինի խտությունը ստանդարտ լուծույթում կազմում է 100 նգ/մկլ կամ 100 մկգ/մլ: Լուծույթը պահում են սառնարանում պլյուս 50C ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում: Ստանդարտ լուծույթի պահպանման ժամկետը մինչև 2 տարի է:

5.2    Երեքֆտորքացախաթթվական (ԵՖԹ) ածանցյալների ստացումը

5.2.1 Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի ստացումը.

5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ լցնում են 50 մկլ Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթից, ավելացնում են 250 մկլ բենզոլ, 30-50 մգ թարմ թրծված նատրիումի կարբոնատ և 50 մկլ երեքֆտորքացախաթթվական անհիդրիդ: Փորձանոթը հերմետիկ փակում են ապակյա խցանով և խառնում են 0,5 ժ մագնիսական խառնիչով (20-250C): Խառնելու համար փորձանոթի մեջ նախօրոք դնում են 3-4 մմ-ոց գրասենյակային ամրակի մի փոքր կտոր` զոդված ապակյա մազանոթին: Փորձանոթի պարունակությունը նոսրացնում են բենզոլով մինչև 1 մլ, ֆիլտրում են ապակյա ձագարի և բամբակի օգնությամբ մեկ այլ 5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ: Ֆիլտրի վրայի նատրիումի կարբոնատը լվանում են 0,5 մլ բենզոլով: Միացյալ բենզոլային ֆիլտրատը գոլորշիացնում են ազոտի թույլ շիթի տակ (ազոտի բացակայության դեպքում կարելի է մինչև վերջ գոլորշիացնել ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ): Չոր մնացորդը լուծում են 200 մկլ բենզոլի մեջ և հետազոտությունը կատարում են ԳՀՔ-ի միջոցով:

5.2.2 ԵՖԹ ածանցյալի ստացումը լուծամզուկից.

300 մկլ մաքրված լուծամզուկի բենզոլային լուծույթին (լուծույթ Բ) ավելացնում են նատրիումի կարբոնատ և երեքֆտորքացախաթթվի անհիդրիդ և շարունակում են ըստ 5.2.1 ենթակետի:

5.3    ԵՖԹ ածանցյալների ԳՀՔ հետազոտություն

Գազահեղուկային քրոմատագրման հետազոտության պայմանները.

աշտարակի ջերմաստիճանը` 2000C

գոլորշացուցչի ջերմաստիճանը` 2350C

թերմոստատի դետեկտորի ջերմաստիճանը` 2700C

կրող գազի արագությունը` 90-100մլ/րոպե

փչող գազի արագությունը` 190-200 մլ/րոպե

զգայնության սանդղակը` 2 x 10-12 Ա

1 մկլ տարողությամբ միկրոներարկիչի օգնությամբ գազային քրոմատագրման սարքի մեջ հաջորդաբար ներարկում են 0,2 և 0,5 մկլ (որը համապատասխանում է 5 և 12,5 նգ Տ-2 տոքսինին) Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի 200 մկլ բենզոլային լուծույթ: Ամեն մի դեպքում նշում են պահման ժամանակը (տվյալ դեպքում 5-6 րոպե է) և որոշում են Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի ստանդարտի պիկի դուրս գալու ժամանակը մակերեսը (Sստ.): Պիկի մակերեսը որոշում են բարձրությունը բազմապատկելով լայնության կեսով: Այնուհետև, գազային քրոմատագրման սարքի մեջ են ներարկում 0,5-1,0 մկլ լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի լուծույթ: Պիկի առկայության դեպքում, որն ըստ պահման ժամանակի համապատասխանում է Տ-2 տոքսինի ԵՖԹ-ածանցյալի պահման ժամանակին, որոշում են նմուշի պիկի մակերեսը (Sնմ .):

Նմուշի մեջ Տ-2 տոքսինի պարունակությունը որոշում են հետևյալ բանաձևով`

 

C = V1 × V3 × S1 × m
V2 × V4 × S2 × M
(մկգ/կգ),

 

որտեղ`

S1` լուծամզուկում Տ-2 տոքսինի ԵՖԹ-ածանցյալի պիկի մակերեսը, մմ2,

S2` Տ-2 տոքսինի ստանդարտի ԵՖԹ-ածանցյալի պիկի մակերեսը, մմ2,

m` Տ-2 տոքսինի գազային քրոմատագրման սարք ներարկված ստանդարտի քանակը, նգ (5 կամ 12,5 նգ),

M ` նմուշի քանակը, գ (20գ),

V1` լուծամզող լուծիչի ծավալը, մլ (100 մլ),

V2` հետազոտության համար վերցված ֆիլտրատի ծավալը, մլ (70 մլ),

V3` լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի բենզոլային լուծույթի ծավալը, մկլ (200 մլ),

V4` լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի բենզոլային լուծույթի գազային քրոմատագրման սարք ներարկված ծավալը, մկլ: