ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2007 թ. |
N 1460-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալմեդա» ՓԲԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
Ա/Ձ Արթուր Գալստյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
|
«Սուրբ Գևորգ» միջազգային բարեգործական միություն» ՀԿ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար`
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 24.09.2007 թ. N 1460-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու- |
1 |
«Ալմեդա» ՓԲԸ |
ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., շ. 8, |
Կ-XX-001080 |
24.09.07 |
364 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, Մաշտոցի պող., շ. 37, թիվ 86 |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Արթուր Գալստյան |
ք. Ծաղկաձոր, |
Ա-XX-000418 |
24.09.07 |
341 |
Դեղատնային գործունեություն |
ք. Ծաղկաձոր, Մագիստրոսի փող. |
անժամկետ |
3 |
«Սուրբ Գևորգ» միջազգային բարեգործական միություն» ՀԿ |
ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 36 |
Կ-XX-001049 |
24.09.07 |
346 |
Բժկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Նոր-Նորքի |
անժամկետ |