«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10608138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2008 թ. |
N 73-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի՝
1) «Եգիպտացորեն» բաժինը լրացնել նոր տողերով, հետևյալ բովանդակությամբ՝
«Աջամետիս թեթրի (Աջամետսկայա բելայա),
Քարթուլի կրուգի (Գրուզինսկի կրուգ),
Լոմթագորա,
Սեսիլիա,
PR 35 P 12,
PR 38 R 92»:
2) «Ոլոռ» բաժինը լրացնել «Պաուլա» տողով:
Նախարար |
Դ. Լոքյան |