«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
8 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10008121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մարտի 2008 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ Տ-2 ՏՈՔՍԻՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշման մեթոդը սահմանելու նպատակով,
Հրամայում եմ`
Հաստատել «Պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշման մեթոդը» (կցվում է):
Նախարար՝ | Հ. Քուշկյան |
Հավելված
Մ Ե Թ Ո Դ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ Տ-2 ՏՈՔՍԻՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Կիրառման ոլորտը
Սույն մեթոդով սահմանվում է պարենային հումքում և սննդամթերքում Տ-2 տոքսինի պարունակության որոշումը գազ-հեղուկային քրոմատագրման միջոցով:
2. Սարքավորումներ եվ նյութեր
2.1 Նմուշի թափահարման սարք:
2.2 Ռոտացիոն գոլորշիացուցիչ:
2.3 Սրճաղաց:
2.4 Գազային քրոմատագրման սարք (գազային քրոմատագրման սարքը պետք է շահագործել արտադրողի ցուցումներին համապատասխան), դետեկտոր` ԷԶԴ, աշտարակ` ապակյա 1 մ x 0.4 սմ, հեղուկ ֆազը` OV-1, կրող գազը` հատուկ մաքրության ազոտ:
2.5 Ֆլուորեսցենտային սարք կամ ախտորոշման լամպ:
2.6 Մագնիսական խառնիչ:
2.7 Միկրոներարկիչներ` 10 մկլ, 1մկլ տարողությամբ:
2.8 Ապակյա խցիկ կափարիչով` քրոմատագրման համար:
2.9 Քրոմատագրման պատրաստի սիլուֆոլի թիթեղներ` 20 սմ x 20 սմ:
2.10 Բաժանիչ ձագարներ:
2.11 Փորձանոթ:
2.12 Կոնաձև կոլբեր` 250 մլ տարողությամբ:
2.13 Կոլբեր կլորահատակ` 250 մլ տարողությամբ:
2.14 Կոլբեր տանձաձև` 50 մլ տարողությամբ:
2.15 Չափիչ կոլբեր` 100 մլ տարողությամբ:
2.16 Չափիչ գլաններ հերմետիկ փակով` 100 մլ տարողությամբ:
2.17 Ապակյա հեղուկացրիչ տանձիկով:
2.18 Տ-2 տոքսին, բյուրեղական:
2.19 Ացետոնիտրիլ, «մ»
2.20 Ացետոն, «մհհ»:
2.21 Բենզոլ, «մհհ»:
2.22 Հեքսան, «մ»:
2.23 Մեթանոլ, «մհհ»:
2.24 Իզոպրոպիլ սպիրտ (պրոպանոլ -2), «քմ»:
2.25 Ծծմբական թթու, «քմ»:
2.26 Աղաթթվական կալիում, «մհհ»:
2.27 Ծծմբաթթվական նատրիում-անջուր, «մհհ»:
2.28 Ածխաթթվական նատրիում, «մհհ»:
2.29 3-ֆտոր քացախաթթվական անհիդրիդ, «մ»:
Սույն մեթոդում կիրառվում են հետևյալ հապավումները
«մհհ»` մաքուր հետազոտության համար,
«մ»` մաքուր,
«քմ»` քիմիապես մաքուր,
ԷԶԴ` Էլեկտրոնային զավթման դետեկտոր,
ՆՇՔ` նրբաշերտ քրոմատագրման սարք,
Rf` նյութի ճակատի (մեկնարկի գծից մինչև բծի կենտրոն) հարաբերությունը լուծիչների ճակատին (մեկնարկի գծից մինչև լուծիչների ճակատի գիծը),
ԵՖԹ` երեքֆտորքացախաթթվական,
ԳՀՔ` գազ-հեղուկային քրոմատագրման սարք:
Օգտագործվող չափման միջոցները, սարքավորումները, քիմիական նյութերը իրենց չափագրական բնութագրերով պետք է ապահովեն մեթոդի ճշտության աստիճանը:
3. Լուծամզում
Նմուշը մանրացնում են սրճաղացով կամ լաբորատոր աղացով 1-2 րոպեի ընթացքում: Մանրացված նմուշից 20 գ լցնում են 250 մլ տարողությամբ հարթահատակ կոնաձև կոլբի մեջ ավելացնում 10 մլ 4% աղաթթվական կալիում և 90 մլ ացետոնիտրիլ: Թափահարման սարքի միջոցով թափահարում են 30 րոպե: Ստացված խառնուրդը ֆիլտրում են չափիչ գլանի մեջ թղթյա ֆիլտրով, վերցնում են 70 մլ լուծամզուկ:
4. Լուծամզուկի մաքրումը
4.1 Հեղուկ-հեղուկային մաքրում
250 կամ 500 մլ տարողությամբ բաժանիչ ձագարի մեջ լցնում են 70 մլ լուծամզուկ, ավելացնում են 50 մլ հեքսան կամ հեպտան: Թափահարելուց և շերտերի բաժանվելուց հետո վերևի հեքսանային շերտը թափում են: Ներքևի ացետոնիտրիլային շերտը կրկնակի անգամ թափահարում են ավելացնելով 40 մլ հեքսան, ամեն անգամ թափում են վերևի հեքսանային շերտը: Միացված ացետոնիտրիլային շերտը նոսրացնում են 17 մլ թորած ջրով և լուծահանում են 50 և 25 մլ բենզոլով, վերևի բենզոլային շերտերը անջատում են, միացնում են և չորացնում անջուր ծծմբաթթվական նատրիումով (10-15 գ) 0,5 ժամվա ընթացքում: Բամբակի օգնությամբ լուծույթը ֆիլտրում են 250 մլ տարողությամբ կլորահատակ կոլբի մեջ: Վերջում անջուր ծծմբաթթվական նատրիումը լվանում են 10 մլ բենզոլով և ֆիլտրում նույն կլորահատակ կոլբի մեջ: Բենզոլային լուծույթը գոլորշիացնում են ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ ջրային բաղնիքի 40-500C ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում` մինչև չորանալը: Մնացորդը լուծում են 200-300 մկլ բենզոլի մեջ և մաքրում են ՆՇՔ-ի միջոցով (լուծույթ Ա):
4.2 Մաքրումը ՆՇՔ-ի միջոցով
Քրոմատագրման թիթեղի ներքևի աջ և ձախ անկյուններում եզրից 1,5 սմ հեռավորության վրա կաթեցնում են Տ-2 տոքսինի բենզոլային ստանդարտ լուծույթից 5 մկլ (500-ական նգ) (Ա և Բ դաշտեր), այնուհետև ներքևի եզրից 1,5 սմ հեռավորության վրա զուգահեռ ներքևի եզրին, ուղիղ գծի ձևով (լայնությունը 3 մմ-ից ոչ ավելի), միկրոներարկիչի օգնությամբ կաթեցնում են 10 մկլ Ա լուծույթից: Ամբողջ լուծույթի տեղափոխումից հետո կլորահատակ կոլբի մեջ լցնում են 100-150 մկլ բենզոլ, թափահարում են, և լուծույթը կրկին միկրոներարկիչի օգնությամբ տեղափոխում թիթեղի նույն գծի վրա: Թիթեղը տեղավորում են քրոմատագրման խցիկում, որի մեջ նախօրոք լցված է հեքսան-իզոպրոպիլ սպիրտի (7:2 հարաբերությամբ) խառնուրդը:
Հեղուկի բարձրանալուց հետո (թիթեղի վերևի եզրից 1,5 սմ հեռավորության վրա) թիթեղը հանում են, չորացնում, այնուհետև նրա երկու կողմնային եզրերից` Ա և Բ դաշտերով կտրում են երկու շերտեր: Տ-2 տոքսինի ստանդարտ պարունակող նեղ շերտերը մշակում են (արտածում են) ծծմբական թթվի 20%-ոց մեթանոլային լուծույթով: Թիթեղները դնում են չորացնող պահարանում (1050C) 1-3 րոպե տևողությամբ, նայում են ուլտրամանուշակագույն լույսի տակ: Տ-2 տոքսինի բծերը (սպիտակ-երկնագույն ֆլորեսցենցիայով` Rf 0,6-0,7) եզրագծում են մատիտով: Նեղ շերտերը դնում են լուծամզուկով կաթեցված թիթեղի մոտ (նրա երկու կողմից) և այդ թիթեղի վրա նշում են Տ-2 տոքսինի ստանդարտի քրոմատագրման շարժունակությանը (Rf) համապատասխան դաշտը: Դաշտի լայնությունը պետք է լինի մոտավորապես 7 մմ-ից (ամեն կողմից) ավելին, քան Տ-2 տոքսինի ստանդարտի բծի տարածումը` քրոմատագրման զարգացման ուղղությամբ: Դաշտը եզրագծում են թիթեղի ներքևի եզրին զուգահեռ 2 գծով:
Նշտարի կամ շպատելի օգնությամբ նշված գոտուց քերում են սիլիկագելի նշված շերտը և տեղափոխում 5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ, ավելացնում 4 մլ բենզոլ-ացետոն (1:1 հարաբերությամբ) խառնուրդից և թափահարում են: Սիլիկագելի սուսպենզիան բամբակի օգնությամբ ֆիլտրում են 50 մլ տարողությամբ տանձաձև կոլբի մեջ: Սիլիկագելը կրկին լվանում են բենզոլ-ացետոն (1:1 հարաբերությամբ) խառնուրդով (2 x 4 մլ): Միացված բենզոլ-ացետոնային լուծամզուկը ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ լրիվ գոլորշիացնում են: Չոր մնացորդը լուծում են 200 մկլ բենզոլի մեջ (լուծույթ Բ):
5. Տ-2 տոքսինի պարունակության հայտնաբերման, նույնականացման եվ քանակական որոշման մեթոդը
5.1 Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթի պատրաստումը
Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթի պատրաստումը 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ. կշռում են 10 մգ բյուրեղական Տ-2 տոքսին (ճշգրիտ կշռանք), տեղափոխում են 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ և բենզոլով հասցնում նիշի: Տ-2 տոքսինի խտությունը ստանդարտ լուծույթում կազմում է 100 նգ/մկլ կամ 100 մկգ/մլ: Լուծույթը պահում են սառնարանում պլյուս 50C ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում: Ստանդարտ լուծույթի պահպանման ժամկետը մինչև 2 տարի է:
5.2 Երեքֆտորքացախաթթվական (ԵՖԹ) ածանցյալների ստացումը
5.2.1 Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի ստացումը.
5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ լցնում են 50 մկլ Տ-2 տոքսինի ստանդարտ լուծույթից, ավելացնում են 250 մկլ բենզոլ, 30-50 մգ թարմ թրծված նատրիումի կարբոնատ և 50 մկլ երեքֆտորքացախաթթվական անհիդրիդ: Փորձանոթը հերմետիկ փակում են ապակյա խցանով և խառնում են 0,5 ժ մագնիսական խառնիչով (20-250C): Խառնելու համար փորձանոթի մեջ նախօրոք դնում են 3-4 մմ-ոց գրասենյակային ամրակի մի փոքր կտոր` զոդված ապակյա մազանոթին: Փորձանոթի պարունակությունը նոսրացնում են բենզոլով մինչև 1 մլ, ֆիլտրում են ապակյա ձագարի և բամբակի օգնությամբ մեկ այլ 5 մլ տարողությամբ փորձանոթի մեջ: Ֆիլտրի վրայի նատրիումի կարբոնատը լվանում են 0,5 մլ բենզոլով: Միացյալ բենզոլային ֆիլտրատը գոլորշիացնում են ազոտի թույլ շիթի տակ (ազոտի բացակայության դեպքում կարելի է մինչև վերջ գոլորշիացնել ռոտացիոն գոլորշացուցչի օգնությամբ): Չոր մնացորդը լուծում են 200 մկլ բենզոլի մեջ և հետազոտությունը կատարում են ԳՀՔ-ի միջոցով:
5.2.2 ԵՖԹ ածանցյալի ստացումը լուծամզուկից.
300 մկլ մաքրված լուծամզուկի բենզոլային լուծույթին (լուծույթ Բ) ավելացնում են նատրիումի կարբոնատ և երեքֆտորքացախաթթվի անհիդրիդ և շարունակում են ըստ 5.2.1 ենթակետի:
5.3 ԵՖԹ ածանցյալների ԳՀՔ հետազոտություն
Գազահեղուկային քրոմատագրման հետազոտության պայմանները.
աշտարակի ջերմաստիճանը` 2000C
գոլորշացուցչի ջերմաստիճանը` 2350C
թերմոստատի դետեկտորի ջերմաստիճանը` 2700C
կրող գազի արագությունը` 90-100մլ/րոպե
փչող գազի արագությունը` 190-200 մլ/րոպե
զգայնության սանդղակը` 2 x 10-12 Ա
1 մկլ տարողությամբ միկրոներարկիչի օգնությամբ գազային քրոմատագրման սարքի մեջ հաջորդաբար ներարկում են 0,2 և 0,5 մկլ (որը համապատասխանում է 5 և 12,5 նգ Տ-2 տոքսինին) Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի 200 մկլ բենզոլային լուծույթ: Ամեն մի դեպքում նշում են պահման ժամանակը (տվյալ դեպքում 5-6 րոպե է) և որոշում են Տ-2 տոքսինի ԵՖԹ ածանցյալի ստանդարտի պիկի դուրս գալու ժամանակը մակերեսը (Sստ.): Պիկի մակերեսը որոշում են բարձրությունը բազմապատկելով լայնության կեսով: Այնուհետև, գազային քրոմատագրման սարքի մեջ են ներարկում 0,5-1,0 մկլ լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի լուծույթ: Պիկի առկայության դեպքում, որն ըստ պահման ժամանակի համապատասխանում է Տ-2 տոքսինի ԵՖԹ-ածանցյալի պահման ժամանակին, որոշում են նմուշի պիկի մակերեսը (Sնմ .):
Նմուշի մեջ Տ-2 տոքսինի պարունակությունը որոշում են հետևյալ բանաձևով`
C | = | V1 × V3 × S1 × m V2 × V4 × S2 × M |
(մկգ/կգ), |
որտեղ`
S1` լուծամզուկում Տ-2 տոքսինի ԵՖԹ-ածանցյալի պիկի մակերեսը, մմ2,
S2` Տ-2 տոքսինի ստանդարտի ԵՖԹ-ածանցյալի պիկի մակերեսը, մմ2,
m` Տ-2 տոքսինի գազային քրոմատագրման սարք ներարկված ստանդարտի քանակը, նգ (5 կամ 12,5 նգ),
M ` նմուշի քանակը, գ (20գ),
V1` լուծամզող լուծիչի ծավալը, մլ (100 մլ),
V2` հետազոտության համար վերցված ֆիլտրատի ծավալը, մլ (70 մլ),
V3` լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի բենզոլային լուծույթի ծավալը, մկլ (200 մլ),
V4` լուծամզուկի ԵՖԹ-ածանցյալի բենզոլային լուծույթի գազային քրոմատագրման սարք ներարկված ծավալը, մկլ: