Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2008-11.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.25/14(288) Հոդ.131
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.01.2008
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11708112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 46 հրամանը:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանի 1-ին կետը:

 

Նախարար  

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2008 թ. հունվարի 14-ի N 05-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ Կարգի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում՝ կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:

2. Սույն Կարգը մշակվել է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում անհրաժեշտ ծախսերի (բացառությամբ՝ մասնագիտական ուսումնասիրության և անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերի) հաշվարկման նորմերը նախատեսելու համար:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով՝

Ամսական միջինացված (կամ միջին) աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային (միջինացված) ցուցանիշ,

Ինֆորմացիոն տեղեկագիր` ՀՀ քաղաքաշինության նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար (1 ամսվա կտրվածքով) հրատարակվող տեղեկատու-ձեռնարկ:

 

3. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

4. Սույն Կարգում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին` ՀՍՏ 211-2001, ՀՍՏ 199-2000, ՀՍՏ 234-2004, ՀՍՏ 188-99, ՀՍՏ 242-2005, СНИП 1.02.01-85:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:

6. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ա = Ծ + Շ + Հ

(1)

 

որտեղ՝

 Ա` արժեքն է

 Ծ` ծախսերն են

 Շ` շահույթն է

 Հ` հարկերն են:

 

7. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.

 

Ծ=Ծու վ այլ

(2)

                                

 

որտեղ`

 Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են

 Ծու ` ուղղակի ծախսեր

 Ծվ ` վերադիր ծախսեր

 Ծայլ ՝ այլ ծախսեր

 

1) Ուղղակի ծախսերինու ) վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.

 

Ծու  = Աշ ն մեք

(3)

 

որտեղ`

Աշ ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների (համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների) աշխատավարձն է, այդ թվում՝ «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները.

Ան ` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները.

Ամեք ` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են (արժեքը).

 2) Վերադիր ծախսերին (Ծվ ) վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ).

3) Այլ ծախսերը (Ծայլ ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:

 

5. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

8. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից:

Չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսվող հատկացումների սահմանային չափերը ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ըստ թիվ 1 աղյուսակի:

 

Աղյուսակ 1

 

 

Կառույցի տեսակը

Չնախատեսված աշխ-րի
ծախսերի տոկոսային (%) չափաբաժինը` օբյեկտի նախահաշվային արժեքից հաշվարկվող (նորակառույց/ վերակառուցվող, հիմնանորոգվող, ամրացվող)

I.

Երկփուլ նախագծով` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախագծվող օբյեկտներ

 
 

Հատուկ նախագծերով իրականացվող

 

ա.

-լեռնահարստացման, գունավոր մետալուրգիայի և քիմիական արտադրության կազմակերպություններ, հիդրոէլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, խոշոր կամուրջներ, ինչպես նաև կամուրջներ ե/բետոնյա թռիչքային շինվածքներով ավելի քան 80 մ երկար. և մետաղական թռիչքային շինվածքներով ավելի քան 100 մ երկար., արտառոց` տեխնիկապես բարդ լուծումներով շենքեր և շինություններ

10 / 12

բ.

- մետալուրգիայի և քիմիական գործարաններ, նավթարտադրության, գազարտադրության (հարստացման) գործարաններ, մանրէաբանական արտադրության կազմակերպություններ, մելիորատիվ շինարարության օբյեկտներ, ծովային հիդրոտեխնիկական կառույցներ

7/ 8

գ.

- արտադրական և գյուղատնտեսական բնույթի այլ կազմակերպությունների շենքեր ու շինություններ, տրանսպորտի և կապի, հասարակական նշանակության շենքեր ու շինություններ (բացի բնակելի շենքերից)

5/ 6

դ.

- բնակելի շենքեր

3/ 4

 

Տիպային և կրկնակի կիրառման (հատուկ) նախագծերով իրականացվող շինարարության օբյեկտներ

 

ե.

- հասարակական նշանակության շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/ 3

զ.

-արտադրական նշանակության օբյեկտներ

3/ 4

II.

Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող օբյեկտներ

 
 

Տիպային և կրկնակի կիրառման նախագծերով
իրականացվող

 

ա.

- արտադրական շենքեր և շինություններ, ինչպես նաև նոր (հատուկ) նախագծերով իրականացվող բնակելի շենքեր

3/ 4

 

Հատուկ նախագծերով իրականացվող

 

բ.

- հասարակական շենքեր և շինություններ

5/ 6

 

Տիպային և կրկնվող նախագծերով իրականացվող

 

գ.

- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/ 3

դ.

- արտադրական այն օբյեկտների համար, որոնք չեն նախատեսվել սույն աղյուսակի I-ին կետի ա/ ենթակետի
10/12 %-ին կիրառվում է 0.5 գործակիցը (բայց ոչ պակաս, քան 3% շինարարության կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքից)

3-5 / 3-6

III.

Հատուկ նշանակության օբյեկտներ՝
պաշտպանական և ռազմական նշանակության շենքեր և շինություններ (ՀՀ կառ. որ. 21.12.1998 N 812)

6/7

IV.

ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ (ՀՀ կառ. որ. 26.01.2006 N 63-Ն)

5/6

 

9. Կապալի պայմանագրով նախատեսված և Կապալառուին նախապես տրամադրվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ գումարը սահմանվում է թիվ 1 աղյուսակում նշված նորմատիվի 50 տոկոսի չափով:

10. Կապալառուին նախապես տրամադրվող` չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ միջոցներն օգտագործվում են Կապալառուի կողմից, իր իսկ նախաձեռնությամբ շինարարության կազմակերպման ընթացքում աշխատանքների կատարման ձևի (ուղիների) փոփոխման, մեխանիզմների, աշխատանքային գծագրերում նախատեսված առանձին շինարարական կոնստրուկցիաների և նյութերի՝ այլ կոնստրուկցիաներով և նյութերով փոխարինման անհրաժեշտությունից ելնելով:

11. Թիվ 1 աղյուսակում սահմանված նորմատիվի մնացած 50 տոկոսի չափով` որպես չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի (կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձերի եզրակացությունների առկայության) ներկայացման դեպքում:

12. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները մնացած 50 տոկոսի չափով կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման (արդիականացման), նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծանախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:

13. Սույն Կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում՝ պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և/կամ վերադարձման պետական բյուջե:

 

6. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

 

14. Աշխատավարձը հաշվարկվում է՝

 

Աշ  = Տ x Դ x Գ 

(4.1)*

                                      

որտեղ՝

Աշ ՝ աշխատավարձի չափն է

Տ՝ աշխատատարությունը մարդ/ժամ (որոշվում է ըստ աշխատանքի ծավալի չափի և միավոր աշխատաժամի համար սահմանված նորմի)

Դ՝ 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջինացված (կամ միջին Ամիջ ) ամսական աշխատավարձի և ամսական աշխատաժամի նորմի (173.1) հարաբերակցությամբ)

Դ= Ամիջ/173.1

Գ՝ սոցապահովման հատկացումների գործակիցն է:

15. Աշխատավարձը հաշվարկվում է նաև գործակիցների կիրառման մեթոդով՝

1984 թ. գների նկատմամբ

 

 Աշ  = Ամիջ  x Գսոց  x (81.7 x 1.325)

(4.2)*

 

Գսոց ` սոցապահովման հատկացումների գործակիցն է (1 + % ( 100)

81.7 ՝ 1984 թ. նորմերով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափ

1.325՝ 1984 թ. գնացուցակներով (ԵՐԵՐ) ընդունված գործակից՝ նվազագույն ամսական աշխատավարձից միջին ամսական աշխատավարձի անցման:

* (4.1) և (4.2) բանաձևերը համազոր են և կարող են կիրառվել՝ ըստ ընտրության:

16. Աշխատավարձի միջինացված ցուցանիշը հաշվարկվում է.

1) Միջինացված (կամ միջին) ամսական աշխատավարձի չափն ընդունվում է ՀՀ Կառավարության կողմից լիազորված մարմնի որոշմամբ (ՀՀ կառավարության 20.02.03թ. N 156-Ն որոշում):

Միջին ամսական աշխատավարձը (Ամիջ ) հաշվարկվում է 28.11.2006 թ. թիվ ՀՕ-200-Ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում ամրագրված՝ տվյալ պահին գործող (20000դրամ) և նախկին (15000դրամ) նվազագույն ամսական աշխատավարձերի հարաբերակցությամբ ստացված (1.333) գործակցի միջոցով:

Ամիջ  կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող (այդ թվում՝ մեկ ամսվա կտրվածքով) աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:

Հաշվի առնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկագրի 2006 թվականին ոլորտում արձանագրված միջին ամսական աշխատավարձի տվյալը (89,974 հազ.դրամ)` միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով.

 

Ամիջ=(Անվազ2 : Անվազ1 ) x Ա06միջ=(20000:15000) x 89974=1.333 x 89974=120000 դրամ  (4)

 

որտեղ`

Ա նվազ1 ` նախկինում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը.

Ա նվազ2 ` ներկայումս գործող նվազագույն աշխատավարձի չափը:

Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի (կամ վերջնահաշվարկի) համար նախատեսվող ծախսեր:

Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել ՀՀ վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:

2) Արձակուրդի համար նախատեսվող գումարը հաշվարկվում է ամբողջ աշխատավարձի 8%-ի չափով, կամ էլ վերջինիս նկատմամբ կիրառվում է 1.08 գործակիցը:

 

7. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

17. Նյութերի արժեքը հաշվարկվում է,

 

Ան  = (Ն1 ն1 2 ն2 +...... + Նո նո ) x 1.05 x Գտրանսպ  x1.02

(5)
 

որտեղ`

 Ան ` նյութերի արժեքն է

 Ն1 , Ն2 , Նո ` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով

 Գն1 , Գն2 , Գնո ` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում՝ շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,

1.05 - այլ նյութերի քանակը հաշվի առնող գործակից

1.02 - փաթեթավորման – պահեստավորման ծախսեր:                                               

18. Տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ  հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից, ելնելով շինարարության պայմաններից (շինարարության վայրից, ներկրվող նյութերից ու դրանց տեղափոխման հեռավորությունից):

Տրանսպորտային ծախսերի հաշվարկը կատարվում է թիվ 2 աղյուսակում նշված գործակիցների կիրառմամբ:

 

Աղյուսակ 2

 

Հ/h

ՀՀ մարզը, որտեղ իրականացվում է շինարարությունը

Գտրանսպ  %

1

Երևան

5.72

2

Արմավիրի մարզ

6.15

3

Արարատի մարզ

7.00

4

Արագածոտնի մարզ

6.79

5

 Կոտայքի մարզ

6.57

6

Գեղարքունիքի մարզ

8.98

7

Վայոց ձորի մարզ

7.61

8

Լոռու մարզ

8.93

9

Շիրակի մարզ

8.80

10

Սյունիքի մարզ

12.9

11

Տավուշի մարզ

13.20

 

8. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

19. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.

     

 Ամեք = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 .....Ժո Աո ) x 1.03 

(6)
                                                             

որտեղ`

 Ամեք ` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

 Ժ1 2 , Ժո ` մեքենաների աշխատանքի ժամանակն է

 Ա1 , Ա2 , Աո ` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպության հաշվարկային գներով)

1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից:

20. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

K մեք.շահ

=

 

(0.208 x Գահ + 0.144 x ԳՊԲ +0.286 xԳԱՇ + 0.321x Գէն)0.959

 (7)

 

 

որտեղ`

Գահ ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ (ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարություն/

 ԳՊԲ ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա

Գէն ` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է

                                         

 Գէն  = 0.8 Գդիզ.վառ  + 0.2 Գէլ.էներգ

(8)

 

որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է

Գդիզ.վառ 

=

 

Ավ x1.18

0.08

(9)

 

Ավ ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով

0.08` 1 կգ վառելիքի արժեքն է 1984թ. գների մակարդակով

1.18` 1 լիտրից 1 կգ-ի անցման գործակիցը

20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է

 

Գէլ.էներգ 

 

=

 

Աէներգ 
0.0325

 

(10)

 

 Աէներգ ` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով

 0.0325` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է 1984 թ. գների մակարդակով

ԳԱՇ ` աշխատավարձի անցման գործակիցն է (1984 թվի դրությամբ):

Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև՝ թիվ 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3
 

Հ/հ

Համապատասխան հատկացումներ

Շահագործման ծախսերից
կազմող բաժնեմասի չափը

1

ամորտիզացիա

0.208

2

պահեստամասեր

0.144

3

աշխատավարձ

0.286

4

վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր

0.321

 

ԸՆԴԱՄԵՆԸ`
բաժնեմասերի գումարը

0.959

 

9. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

21. Վերադիր ծախսերը (ԾՎ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`

Ծվ 

 

=

 

Ծու x13.3% 
100%

(11)

 

 

Ծու ` ուղղակի ծախսեր

13.3%` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:

 

10. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Շահույթը ( Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`

 

 Շ

 

=

 

ու + Ծվ) x11% 100 %

(12)

 

 

Ծու ` ուղղակի ծախսեր

Ծվ ` վերադիր ծախսեր:

ՀՀ կառավարության 06.02.92 թ. թիվ 87 որոշմամբ շինարարության համար սահմանված 10% շահութաբերությունն ապահովելու պարագայում` շահույթը կկազմի ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 11 %-ը (111%: 11% = 10%):

 

11. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

                                                 

Ծայլ = Ծժկ կլ + Ծլր

(13)

 

որտեղ`

Ծայլ ` այլ ծախսեր

 Ծժկ ` ժամանակավոր, կենցաղային նշանակության (շարժական կամ հավաքովի) շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական ցանցերի (էլեկտրաէներգիա, ջուր, մոտեցնող ճանապարհներ և հարթություններ և այլն) իրական ծախսերն ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերով (21.08.2001թ., թիվ 69 հրաման/

Ծկլ ` շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերը ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերով (21.08.2001թ., թիվ 68 հրաման)

 Ծլր` շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող այլ լրացուցիչ ծախսերն են, որոնք անհրաժեշտ են ՀՀ կառավարության (ՀՀ կառավարման մարմնի) կողմից վերջինիս համար նախատեսվող արտոնությունները հաշվի առնելու համար:

 

12. ՀԱՐԿԵՐ

 

22. ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

13. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

23.  Գործող (շահագործվող) օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատաքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-85 ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:

24. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.

1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և/կամ փոխարինման,

2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի (կոնստրուկցիաների) պահեստավորման,

3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով (ՇԿՆ) նախատեսված վերամբարձ կռունկի (սլաքի պտույտի) սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:

 

14. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ (ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ) ԱՐԺԵՔՆԵՐ

 

25.  Պետական պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 4 աղյուսակի:

Աղյուսակ 4

 

Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի
մշակման աշխատանքների արժեքը /մլն դրամ/

Մասհանվող տոկոսաչափը (մատուցվող ծառայության
ծախսերը, %)

1

0.1-ից մինչև 0.5 ներառյալ

12

2

0.5-ից ավելի մինչև 1.0 ներառյալ

11

3

1.0-ից ավելի մինչև 5.0 ներառյալ

10

4

5.0-ից ավելի մինչև 10.0 ներառյալ

9

5

10.0-ից ավելի մինչև 15.0 ներառյալ

8

6

15.0-ից ավելի մինչև 20.0 ներառյալ

7

7

20.0-ից ավելի մինչև 30.0 ներառյալ

6

8

30.0-ից ավելի մինչև 50.0 ներառյալ

5

9

50.0-ից ավելի մինչև 100.0 ներառյալ

3.5

10

100.0 -ից ավելի

պայմանագրային

11

Վերոհիշյալ (կողմնորոշիչ) նորմերը սահմանված են նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը (արժեքը) հաշվարկում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի կիրառմամբ:
Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է:

 

15. ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ

Աղյուսակ 5

 

Կատարվող աշխատանքների ծավալը

Նախահաշվային արժեքից
մասհանվող տոկոսաչափը (%)

1

1-ից մինչև 25 մլն դրամ ներառյալ

2

2

25-ից ավելի մինչև 50 մլն դրամ ներառյալ

1,5

3

50-ից ավելի մինչև100 մլն դրամ ներառյալ

1

16. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՑԱԾ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ) ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

Աղյուսակ 6

 

Աշխատանքների անվանումը

Նախահաշվային արժեքից
մասհանվող տոկոսաչափը (%)

Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո գոյացած աղբի տեղափոխում

0,15

 

17. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող (արտոնագրված) անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից (ՀՀ քաղաքաշինության նախարարի 23.03.05թ. թիվ 51-Ն հրաման) և հաշվարկվում օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 7

 

Հ/հ

Օբյեկտի նախահաշվային
արժեքը (մլն դրամ)

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափը (%)

 

մինչև 50.0 ներառյալ

2

 

50-ից ավելի մինչև 100 ներառյալ

1.8

 

100-ից ավելի մինչև 300 ներառյալ

1.5

 

300-ից ավելի մինչև 500ներառյալ

1.3

 

500-ից ավելի մինչև 800 ներառյալ

1.2

 

800-ից ավելի մինչև 1000 ներառյալ

1.1

 

1000-ից ավելի

1.0

 

18. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

26. Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

27.  Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 8 աղյուսակում տրված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 8

 

Շինարարության տեսակը

Նախահաշվային արժեքից
մասհանվող տոկոսաչափը (%)

Արտադրական նշանակության օբյեկտներ

0.4

Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ

0.6

 

19. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ

 

Նախագծային աշխատանքների արժեքի որոշումն իրականացվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված նորմերի:

Շինարարական աշխատանքների արժեքի նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն 1.1 հավելվածի:

 

Հավելված 1.1

 

Ն ա խ ա հ ա շ ի վ

 

 ___ Շինարարական աշխատանքների արժեքի

 

NN
ը/կ

Հիմնա-վորում

Աշխատանքների անվանումը

Չափման միավորը

1 միավորի ընդհանուր արժեքը հազ.դրամ

Այդ թվում՝

Ընդհանուր արժեքը
հազ. դրամ

Նյութերի արժեքը
հազ. դրամ

Աշխատավարձը

Մեխ-ի շահագործման արժեքը

Նյութերի ծախսը և արժեքը 1 միավորի

ըստ նորմերի

գործող գներով

ըստ նորմերի

գործող գներով

անվա-նում

չափման միավոր

քանակ

արժեք

ընդհա-նուր արժեք

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               

ԿԱԶՄԵՑ՝

ՍՏՈՒԳԵՑ՝