ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 դեկտեմբերի 2007 թ. |
N 158-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 33 հոդվածի 2-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 24.12.07 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Ալեքս-Գրիգ» ՍՊ ընկերության 2007 թ. դեկտեմբերի 18-ի գրությունով ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտերը՝ «Ալեքս-Գրիգ» ՍՊ ընկերությանը տրամադրել փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա՝ ք. Երևան, Բագրատունյաց 89 հասցեում և Արմավիրի մարզ, գ. Լեռնագոգ (Բաղրամյանի հացամթերումների գործարան) հասցեում։
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |