Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ա/1
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.15/2(276) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 185-Ա/1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը՝ «Երևանի «Մանկան տուն», «Երևանի «Զատիկ» մանկատուն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Վանաձորի մանկատուն», «Գավառի մանկատուն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Գյումրու «Երեխաների տուն», «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին մանկատների կազմակերպման, իսկ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N 152-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-13-րդ կետերի պահանջներին, և նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն՝ մանկատների կազմակերպում և երեխաների ցերեկային խնամքի կազմակերպում.

 

Հրամայում եմ`

 

1. Մանկատների կազմակերպման և երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման լիցենզիա տրամադրել «Երևանի «Մանկան տուն», «Երևանի «Զատիկ» մանկատուն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Վանաձորի մանկատուն», «Գավառի մանկատուն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Գյումրու «Երեխաների տուն», «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն», «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի վրա:

 

Ա. Վարդանյան