«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2008 թ. ք. Երևան |
N 263-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. Ֆլորա և ֆաունա. Ծաղիկներին նվիրված «Հողմածաղիկ փնջաձև Anemone fasciculata» և «Քոսքսուկ կովկասյան Scabiosa caucasica» երկու նամականիշը, համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2. Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վիկտոր Համբարձումյան 1908-1996» նամականիշը, համաձայն N 3 հավելվածի.
3. Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ուիլյամ Սարոյան 1908-1981» նամականիշը, համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար՝ |
Գ. Սարգսյան |
Հաստատված է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ |
Վ. Մարության |
Հաստատված է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ |
Վ. Մարության |
Հաստատված է
Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ |
Վ. Մարության |
Հաստատված է
Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ |
Վ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|