«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2008թ.
Պետական գրանցման թիվ 11808017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2007 թ. |
N 918-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 73 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի,
2) «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 73 հրամանը:
3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» |
«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ՝»
|
Օրինակելի ձև N 1 |
նախահաշիվը՝ արտաբյուջետային միջոցների աղբյուրների գծով՝_______________________________________________ (ընդամենը գումարը թվերով և տառերով) ___________________________________________________________________հազար դրամ և ծախսերի գծով՝__________________________________________________________________ (ընդամենը գումարը թվերով և տառերով) ______________________________________________________________հազար դրամ գումարով: ______________________________________________________________________________ (ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի (համայնքի ղեկավարի) ստորագրությունը և Ա.Հ.Ա.) Կ. Տ. ___ ____________________ 200_ թ.
|
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման ԵՎ տնօրինման
__ _______ 200_ թ. -- __ ________ 200_ թ. ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը_____________________________ |
8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | ||||||||||||
2. Փոստային հասցեն _________________________________ |
ծածկագիր |
|
|||||||||||
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային |
|||||||||||||
դասակարգման |
|
9. Ծրագրի անվանումը_____________ |
|||||||||||
4. ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմնի |
________________________ |
| |||||||||||
անվանումը_________________________________________ |
10. Ծրագրի կոդը |
| |||||||||||
5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը____________________ |
|||||||||||||
6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային |
11. ՀՀ պետական կառավարման (ՏԻ) |
||||||||||||
միջոցների գանձապետական հաշվի համարը |
|
մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական | |||||||||||
7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը՝ |
դասակարգման |
|
|||||||||||
ՀՀ կառավարության _ _____ ____թ. N __ որոշումը կամ ___ ՀՀ օրենքը |
12. Չափի միավորը՝ հազար դրամ |
Տողե-րի NN |
Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ծախսերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի) |
Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող |
Սույն նախահաշվով հաստատվող ցուցանիշները |
այդ թվում՝ ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական | |||||
անվանումները |
NN |
նախա-հաշվի ցուցա-նիշները |
նախահաշվում կատարված փոփոխությունները (ավելացումը՝ Շ(+), պակասեցումը՝ (-)) |
I |
II |
III |
IV | ||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
I. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ |
|||||||||
2100000 |
Ա. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ
|
||||||||
2200000 |
Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ այդ թվում՝ |
x |
|||||||
2211000 |
1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
x |
|||||||
2212000 |
2. ՏՈՒՐՔԵՐ |
x |
|||||||
2221000 |
3. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, |
x |
|||||||
2221100 |
3.1. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ |
x |
|||||||
2221200 |
3.2. Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից |
x |
|||||||
2231000 |
4. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, |
x |
|||||||
2231100 |
4.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից |
x |
|||||||
2231200 |
4.2. Նվիրատվության իրավունքով պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ կամ գույքի իրացումից մուտքեր |
x |
|||||||
2231300 |
4.3. Մուտքեր տույժերից ու տուգանքներից |
x |
|||||||
2231400 |
4.4. Եկամուտներ ապրանքների մատակարարումից և/կամ ծառայությունների մատուցումից ընդամենը, այդ թվում՝ |
x |
|||||||
2231401 |
- Մաքսավճարներից |
x |
|||||||
2231402 |
- Ծառայությունների մատուցումից |
x |
|||||||
2231403 |
- Ապրանքների մատակարարումից |
x |
|||||||
2231404 |
- Այլ եկամուտներ |
x |
|||||||
2300000 |
Գ. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր, որից` |
x |
|||||||
2311000 |
Բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից |
x |
|||||||
2312000 |
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից |
x |
|||||||
2313000 |
Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից մուտքեր |
x |
|||||||
2000000 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000 + տող 2200000 + տող 2300000) | ||||||||
II. Արտաբյուջետային միջոցների |
|||||||||
1100000 |
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, |
x |
|||||||
1110000 |
1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, |
x |
|||||||
1110000 |
1.1 Աշխատանքի վարձատրություն |
x |
|||||||
1111000 |
- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
411100 |
|||||||
1112000 |
- Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ |
411200 |
|||||||
1113000 |
-Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում |
411300 |
|||||||
1114000 |
-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում |
411400 |
|||||||
1115000 |
-Այլ վարձատրություններ |
411500 |
|||||||
1116000 |
-Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ |
412100 |
|||||||
1117000 |
-Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
413100 |
|||||||
1120000 |
2. Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում |
x |
|||||||
1121000 |
2.1 Շարունակական ծախսեր |
||||||||
1121100 |
-Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր |
421100 |
|||||||
1121200 |
-Էներգետիկ ծառայություններ |
421200 |
|||||||
1121300 |
-Կոմունալ ծառայություններ |
421300 |
|||||||
1121400 |
-Կապի ծառայություններ |
421400 |
|||||||
1121500 |
-Ապահովագրական ծախսեր |
421500 |
|||||||
1121600 |
-Գույքի և սարքավորումների վարձակալություն |
421600 |
|||||||
1121700 |
-Արտագերատեսչական ծախսեր |
421700 |
|||||||
1122000 |
2.2 Գործուղումների և շրջագայության ծախսեր |
x |
|||||||
1122100 |
-Ներքին գործուղումներ |
422100 |
|||||||
1122200 |
-Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր |
422200 |
|||||||
1122300 |
-Այլ տրանսպորտային ծախսեր |
422900 |
|||||||
1123000 |
2.3 Պայմանագրային այլ ծառայություն- |
x |
|||||||
1123100 |
-Վարչական ծառայություններ |
423100 |
|||||||
1123200 |
-Համակարգչային ծառայություններ |
423200 |
|||||||
1123300 |
-Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ |
423300 |
|||||||
1123400 |
-Տեղեկատվական ծառայություններ |
423400 |
|||||||
1123500 |
-Կառավարչական ծառայություններ |
423500 |
|||||||
1123600 |
- Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ |
423600 |
|||||||
1123700 |
-Ներկայացուցչական ծախսեր |
423700 |
|||||||
1123800 |
-Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
423900 |
|||||||
1124000 |
2.4 Այլ մասնագիտական ծառայություն- |
x |
|||||||
1124100 |
-Մասնագիտական ծառայություններ |
424100 |
|||||||
1125000 |
2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) |
x |
|||||||
1125100 |
-Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում |
425100 |
|||||||
1125200 |
-Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
425200 |
|||||||
1126000 |
2.6 Նյութեր |
x |
|||||||
1126100 |
-Գրասենյակային նյութեր և հագուստ |
426100 |
|||||||
1126200 |
-Գյուղատնտեսական ապրանքներ |
426200 |
|||||||
1126300 |
-Վերապատրաստման և ուսուցման նյութեր |
426300 |
|||||||
1126400 |
-Տրանսպորտային նյութեր |
426400 |
|||||||
1126500 |
-Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր |
426500 |
|||||||
1126600 |
-Առողջապահական և լաբորատոր նյութեր |
426600 |
|||||||
1126700 |
-Կենցաղային և հանրային սննդի նյութեր |
426700 |
|||||||
1126800 |
-Հատուկ նպատակային այլ նյութեր |
426900 |
|||||||
1130000 |
3. Տոկոսավճարներ |
x |
|||||||
1130100 |
-Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ |
441100 |
|||||||
1130200 |
-Ներքին վարկերի տոկոսավճարներ |
441200 |
|||||||
1130300 |
-Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ |
442100 |
|||||||
1130400 |
-Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ |
442200 |
|||||||
1131000 |
Փոխառությունների հետ կապված վճարներ |
x |
|||||||
1131200 |
-Տույժեր |
443200 |
|||||||
1131300 |
-Փոխառությունների գծով տուրքեր |
443300 |
|||||||
1140000 |
4. Սուբսիդիաներ |
x |
|||||||
1141000 |
-Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին |
451100 |
|||||||
1142000 |
-Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին |
451200 |
|||||||
1143000 |
-Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին |
452100 |
|||||||
1144000 |
-Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին |
452200 |
|||||||
1150000 |
5. Դրամաշնորհներ |
x |
|||||||
1151000 |
Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
x |
|||||||
1151100 |
-Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
461100 |
|||||||
1151200 |
-Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
461200 |
|||||||
1152000 |
Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին |
x |
|||||||
1152100 |
-Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կառավարություններին |
462100 |
|||||||
1152200 |
-Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
462200 |
|||||||
1153000 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
x |
|||||||
1153100 |
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
463100 |
|||||||
1153200 |
-Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին |
463200 |
|||||||
1153300 |
-Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ |
463300 |
|||||||
1153400 |
-Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում |
463400 |
|||||||
1153500 |
-Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին |
463500 |
|||||||
1153600 |
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին |
463700 |
|||||||
1153700 |
-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին |
463800 |
|||||||
1153800 |
-Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
463900 |
|||||||
1154000 |
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
x |
|||||||
1154100 |
-Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
465100 |
|||||||
1154200 |
-Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |
465200 |
|||||||
1154300 |
-Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին |
465300 |
|||||||
1154400 |
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին |
465500 |
|||||||
1154500 |
-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին |
465600 |
|||||||
1154600 |
-Այլ կապիտալ դրամաշնորհներ |
465700 |
|||||||
1160000 |
6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ |
x |
|||||||
1162000 |
6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
x |
|||||||
1162100 |
-Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից |
472100 |
|||||||
1162200 |
-Մայրության նպաստներ բյուջեից |
472200 |
|||||||
1162300 |
-Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից |
472300 |
|||||||
1162400 |
-Գործազրկության նպաստներ բյուջեից |
472400 |
|||||||
1162500 |
-Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից |
472500 |
|||||||
1162600 |
-Հուղարկավորության նպաստներ բյուջեից |
472600 |
|||||||
1162700 |
-Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից |
472700 |
|||||||
1162800 |
-Բնակարանային նպաստներ բյուջեից |
472800 |
|||||||
1162900 |
-Այլ նպաստներ բյուջեից |
472900 |
|||||||
1170000 |
7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
x |
|||||||
1171000 |
7.1 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ |
x |
|||||||
1171100 |
-Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ |
481100 |
|||||||
1171200 |
-Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
481900 |
|||||||
1172000 |
7.2 ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ |
x |
|||||||
1172100 |
-Աշխատավարձի ֆոնդ |
482100 |
|||||||
1172200 |
-Այլ հարկեր |
482200 |
|||||||
1172300 |
-Պարտադիր վճարներ |
482300 |
|||||||
1172400 |
-Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր |
482400 |
|||||||
1173000 |
7.3 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ |
x |
|||||||
1173100 |
-Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ |
483100 |
|||||||
1174000 |
7.4 ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ |
x |
|||||||
1174100 |
-Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում |
484100 |
|||||||
1174200 |
-Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում |
484200 |
|||||||
1175000 |
7.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ |
x |
|||||||
1175100 |
-Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում |
485100 |
|||||||
1176000 |
7.6 ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
x |
|||||||
1176100 |
-Այլ ծախսեր |
486100 |
|||||||
1177000 |
7.7 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
x |
|||||||
1177100 |
-Պահուստային միջոցներ |
489100 |
|||||||
1200000 |
Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
x |
|||||||
1210000 |
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
x |
|||||||
1211000 |
-Շենքերի և շինությունների ձեռքբերում |
511100 |
|||||||
1212000 |
-Շենքերի և շինությունների կառուցում |
511200 |
|||||||
1213000 |
-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
511300 |
|||||||
1214000 |
-Տրանսպորտային սարքավորումներ |
512100 |
|||||||
1215000 |
-Վարչական սարքավորումներ |
512200 |
|||||||
1216000 |
-Այլ մեքենաներ և սարքավորումներ |
512900 |
|||||||
1217000 |
-Աճեցվող ակտիվներ |
513100 |
|||||||
1218100 |
-Ոչ նյութական հիմնական միջոցներ |
513200 |
|||||||
1218200 |
-Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր |
513300 |
|||||||
1218300 |
-Նախագծահետազոտական ծախսեր |
513400 |
|||||||
1220000 |
2. ՊԱՇԱՐՆԵՐ |
x |
|||||||
1221000 |
-Ռազմավարական պաշարներ |
521100 |
|||||||
1222000 |
-Նյութեր և պարագաներ |
522100 |
|||||||
1223000 |
-Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ |
523100 |
|||||||
1224000 |
-Սպառման նպատակով պահվող պաշարներ |
524100 |
|||||||
1230000 |
3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ |
x |
|||||||
1231000 |
-Բարձրարժեք ակտիվներ |
531100 |
|||||||
1240000 |
4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ |
x |
|||||||
1241000 |
-Հող |
541100 |
|||||||
1242000 |
-Ընդերքային ակտիվներ |
542100 |
|||||||
1243000 |
-Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ |
543100 |
|||||||
1244000 |
-Ոչ նյութական չարտադրված ակտիվներ |
544100 |
|||||||
1000000 |
Արտաբյուջետային միջոցների ելքեր (տող1100000+տող1200000) |
x |
|||||||
3000000 |
Արտաբյուջետային միջոցների դիտարկվող ժամանակահատվածի վերջի մնացորդը (տող2000000-տող1000000) |
||||||||
3100000 |
այդ թվում` ենթակա է փոխանցման համապատասխան բյուջե |
||||||||
3200000 |
Արտաբյուջետային միջոցների` դիտարկվող ժամանակահատվածի վերջի ազատ մնացորդը (3000000-3100000) |
__ ________________ 200_ թ. |
|||||||||
| |||||||||
ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝
Կ.Տ. |
_______________ |
________________ | |||||||
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
_______________ |
________________ | |||||||
|
|||||||||
|
Հավելված N 2 «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» |
|
Հաստատվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի |
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ»
Հավելված N 1-ով հաստատված` «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» (այսուհետ՝ N 1 օրինակելի ձև) լրացվում է հետևյալ կերպ.
N 1 օրինակելի ձևը նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` արտաբյուջետային միջոցների հաշվին պահպանման ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ՝ նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: Ձևը նախատեսվում է նաև բյուջետային հիմնարկ չհանդիսացող պետական հիմնարկի համար: N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող՝ «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:
1. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 4-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն լրացնում:
2. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 11-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը, համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված N 23-ի:
3. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի վերևի տողը՝ անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված N 1000000 («Արտաբյուջետային միջոցների ելքեր») տողի և N 2000000 («Արտաբյուջետային միջոցների աղբյուրներ») տողի 3-րդ սյունակում բերված ցուցանիշները գումարով (թվերով և տառերով):
4. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ:
5. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 8-րդ կետը լրացվում է հրամանով հաստատված` Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 11 հավելվածի տարրերին համապատասխան` բաժին (2 նիշ), խումբ(1 նիշ) և դաս (1 նիշ):
6. N 1 օրինակելի ձևի N 3100000 տողը լրացվում է դիտարկվող ժամանակահատվածի վերջի դրությամբ հարկերը և այլ պարտադիր վճարները համապատասխան բյուջե վճարելուց հետո հիմնարկի արտաբյուջետային հաշվում միջոցների մնացորդը համապատասխան բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության (համայնքային ենթակայության հիմնարկի համար`տեղական ինքնակառավարման մարմնի) որոշման առկայության դեպքում:
7. Հիմնարկը, նախահաշիվը լրացնելու ժամանակ, կարող է հանել N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա», «Բ» և «Գ» սյունակների տարրերը, եթե համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
8. N 1 օրինակելի ձևի «Բ» և «Գ» սյունակում նշվող տնտեսագիտական դասակարգման տարրերը լրացվում են հրամանով հաստատված N 5, 6, 8 և 9 հավելվածների տնտեսագիատական ծածկագրերին և դասակարգման տարրերի անվանումներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ), իսկ դրանց գումարային մասը` 1-ից 7-րդ սյունակներում:
9. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին՝
1) առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող նախահաշիվ (այսուհետ՝ նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի`
ա. 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում,
բ. 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,
2) առկա է նախկին նախահաշիվ և վերջինում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի՝
ա. 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները,
բ. 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը,
գ. 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:
10. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական, կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես՝
1) տարեկան նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա (տարեկան) ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ բյուջետային տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները աճողական,
2) ինն ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
3) որևէ կիսամյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,
4) որևէ եռամսյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,
5) որևէ ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.02.2011, թիվ 94-Ն | 11.04.2011, N 918-Ն | |
07.12.2009, թիվ 1107-Ն | 09.01.2010, N 918-Ն | |
16.01.2009, թիվ 24-Ն | 12.02.2009, N 918-Ն | |
30.04.2008, թիվ 339-Ն | 12.06.2008, N 918-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|