ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2007 թ. |
N 520-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի N 8/1 եզրակացությունը.
1. «ՍՏԵՓԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00004-ը ներառյալ:
2. «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՔՍԻ» Հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00019-ը ներառյալ:
3. Անհատ ձեռնարկատեր ԿԱՐԵՆ ՏՈՆՈՅԱՆԻՆ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00007-ը ներառյալ:
4. «ԼԱՎ ԸՆԿԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N00003 լիցենզիայի ներդիրներ` N 00007-ից մինչև N 00009-ը ներառյալ:
5. Անհատ ձեռնարկատեր ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻՆ տրամադրել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N00038 լիցենզիայի ներդիրներ` N 00010 և N 00011:
6. «ՏՐԱՆՍ ԱԿՆԹԱՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N00004 լիցենզիայի ներդիր` N 00011:
7. «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N00007 լիցենզիայի ներդիրներ` N 00018-ից մինչև N 00028-ը ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|