Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 203-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.127
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.03.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

թիվ 203-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանի հավելված 5-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.

ա. 420000 «Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում» կատեգորիայի 426000 խմբի վերնագրի «Նյութեր» բառը փոխարինել «Նյութեր (ապրանքներ)» բառերով.

բ. 420000 «Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում» կատեգորիայի 426000 խմբի 426700 «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» սինթետիկ հաշվի «426722 Սննդի պատրաստման նյութեր» տողից հետո լրացնել`

 

«
2         426730   Կենցաղային այլ նյութեր (ապրանքներ) 22
2           426731 Տնտեսական նյութեր (ապրանքներ) 22
2           426732 Կենցաղային այլ նյութեր (ապրանքներ) 22
»

տողերը.

գ. 480000 «Այլ ծախսեր» կատեգորիայի 482000 «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» խմբի 482300 «Պարտադիր վճարներ» սինթետիկ հաշվի «482341 Դատական տուրքեր» տողից հետո լրացնել`

«
2         482350    Այլ պարտադիր վճարներ 2821
2           482351 Այլ պարտադիր վճարներ 2821
»

տողերը:

2) Հրամանի հավելված 6-ի «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգումը» դասի 510000 «Հիմնական միջոցներ» կատեգորիայի 512200 «Վարչական սարքավորումներ» սինթետիկ հաշվի`

ա. 512219 ենթաանալիտիկ հաշվի վերնագրի «Այլ գրասենյակային սարքավորումներ» բառերը փոխարինել «512219 Այլ գրասենյակային ապրանքներ և սարքավորումներ» բառերով.

բ. 512260 անալիտիկ և 512261 ենթաանալիտիկ հաշիվների վերնագրերի «Այլ վարչական սարքավորումներ» բառերը փոխարինել «Այլ վարչական գույք և սարքավորումներ» բառերով:

3) Հրամանի հավելված 16-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.

ա. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի նկարագրության վերջին պարբերության «,նյութեր (426000)» բառերը փոխարինել «,նյութեր (ապրանքներ)(426000)» բառերով.

բ. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի 426000 խմբի վերնագրի «խումբ 426000 – ՆՅՈՒԹԵՐ» բառերը փոխարինել «խումբ 426000-ՆՅՈՒԹԵՐ (ԱՊՐԱՆՔՆԵՐ)» բառերով.

գ. 420000 «Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում» կատեգորիայի 426000 խմբի նկարագրության «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հատվածի «426722 Սննդի պատրաստման նյութեր» բառերից հետո լրացնել`

«426731 Տնտեսական նյութեր (ապրանքներ)

426732 Կենցաղային այլ նյութեր (ապրանքներ)» բառերը.

դ. 480000 «Այլ ծախսեր» կատեգորիայի 482000 «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» խմբի նկարագրության «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Պարտադիր վճարներ» հատվածի «482341 Դատական տուրքեր» բառերից հետո լրացնել` «482351 Այլ պարտադիր վճարներ» բառերով:

4) Հրամանի հավելված 17-ի «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» դասի 512200 «Վարչական սարքավորումներ» սինթետիկ հաշվի նկարագրության՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարչական նշանակության սարքավորումները բաղկացած են գրասենյակում կիրառվող գույքից (կահույք, պահարաններ և այլն) սարքավորումներից, ներառյալ համակարգչային սարքավորումները, կոմունիկացիոն (կապի) սարքավորումները, էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումները, կենցաղային և հասարակական սննդի սարքավորումները:».

բ. «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Գրասենյակային սարքավորումներ» հատվածի «512219 Այլ գրասենյակային սարքավորումներ» բառերը փոխարինել «512219 Այլ գրասենյակային ապրանքներ և սարքավորումներ» բառերով.

գ. «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Այլ վարչական սարքավորումներ» հատվածի վերնագրի և 512261 ենթաանալիտիկ հաշվի վերնագրի «Այլ վարչական սարքավորումներ» բառերը փոխարինել «Այլ վարչական գույք և սարքավորումներ» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Վ. Խաչատրյան