«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208085
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
13 մարտի 2008 թ. |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 608-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայության) թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ոստիկանության պետի կողմից լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` լիազոր ստորաբաժանում):
3. Օրենքի 608-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմվում է ոստիկանության ուսումնական հաստատությունների կողմից, իսկ 3-րդ կետում նշված բնագավառներին վերաբերող հարցաշարերը` ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
4. Օրենքի 608-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված բնագավառներին վերաբերող հարցերը հարցաշարում ընդգրկվում են հավասար հարաբերակցությամբ:
5. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ մրցույթի հարցաշարերը հաստատվում է ոստիկանության պետի տեղակալի կողմից:
6. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից և խնդիրներից:
7. Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
8. Քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար Օրենքի 608-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:
9. Հարցերը և խնդիրները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի:
10. Լիազոր ստորաբաժանումը հարցաշարերը զետեղում է համակարգչում: Համակարգչում զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի և խնդիրների երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
11. Լիազոր ստորաբաժանումը մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հրապարակում է հարցաշարերն իրենց պատասխաններով:
12. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից և խնդիրներից` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
13. Թեստերը կազմում է քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային հանձնաժողովը` մինչև թեստավորման փուլը սկսվելը:
14. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով: