Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2007-11.12.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հոդ.288
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007279

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 629-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 40-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջները.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության» կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանը:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`

L. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2007 թ. հուլիսի 6-ի
թիվ 629-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Սույն կանոններն ընդունվում են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ու նպատակ ունեն կարգավորելու օտարերկրացիների Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու պայմանները:

1. Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը, փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ դիմորդների գիտելիքների ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար:

Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

1) Դասավանդվող հիմնական առարկաների գծով օտար լեզվին տիրապետող համապատասխան մասնագետների առկայություն.

2) Բուհերում դասախոսական անձնակազմի օտար լեզուներով վերապատրաստման կուրսերի պարտադիր կազմակերպում.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորության վկայական ստացած կամ միջազգայնորեն ընդունված համապատասխան փաստաթուղթ (անգլերենով ուսուցման դեպքում՝ TOEFL-ի պարտադիր առկայություն /55 միավոր /բնագիտություն/, 61 միավոր /հասարակագիտություն/, 80 միավոր /բանասիրություն//), բուհերում համապատասխան վերապատրաստում անցած դասախոսական կազմի առկայություն: Ատեստավորված դասախոսների հերթական ատեստավորումը պետք է կատարվի երեք տարին մեկ:

(1-ին կետը լրաց. 29.11.07 N 1171-Ն)

2. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի համար դիմած օտարերկրացիների ընտրությունը կատարվում է.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգությամբ հայ օտարերկրացիներին, սփյուռքահայ քաղաքացիներին հատկացվող ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:

(2-րդ կետը լրաց. 29.11.07 N 1171-Ն)

3. Նախարարությունն իրականացնում է օտարերկրացի դիմորդների դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված փաստաթղթերի ընդունումը և դրանց ուսումնասիրությունից հետո ուղարկում է համապատասխան ուսումնական հաստատություններ։

4. Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով:

5. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է նախարարություն կամ տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, դեսպանություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) Հարցաթերթիկ (սահմանված ձևը կցվում է):

2) Դիմում՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը և ուսումնական հաստատությունը:

3) Ինքնակենսագրություն:

4) Համապատասխան կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը):

5) Բժշկական եզրակացություն ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից:

6) Անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները:

7) 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

8) Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենները:

9) Փաստաթղթերը (5-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը) ընդունվում են քննարկման միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և տվյալ պետությունը:

(5-րդ կետը լրաց. 29.11.07 N 1171-Ն)

6. Օտարերկրացիները, տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացակայության դեպքում, սույն կանոնների 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն անձամբ կամ իրենց դիմորդի ներկայացուցչի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում վավերացվելուց հետո:

(6-րդ կետը փոփ., լրաց. 29.11.07 N 1171-Ն)

7. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե 5-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել:

8. Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

9. Նախապատրաստական բաժնում ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա հուլիսի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում, իսկ բուհական և հետբուհական մասնագիտական կրթության համար (առկա ուսուցում)՝ հուլիսի առաջին տասնօրյակից մինչև օգոստոսի վերջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում:

Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պարտադիր պետք է ունենան նախապատրաստական կուրսեր՝ առաջին կիսամյակում իրականացնելով լեզվի ուսուցում ընդհանուր գիտելիքների խորացման նպատակով, երկրորդ կիսամյակում հիմնական /բազային/ մասնագիտական առարկաների ուսուցում` օտար լեզվով: Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհը պետք է ապահովված լինի օտարալեզու համապատասխան մասնագիտական գրականությամբ, ուսումնամեթոդական պարագաներով, այդ թվում՝ մասնագիտական առարկայական ծրագրեր, օտար լեզվով թարգմանված դասավանդվող նյութեր, դասախոսություններ:

(9-րդ կետը լրաց. 29.11.07 N 1171-Ն) 

10. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերեն, կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ (բաժիններ) մեկ տարի ժամկետով:

(10-րդ կետը փոփ. 29.11.07 N 1171-Ն)

11. Նախապատրաստական ֆակուլտետում (բաժնում) օտարերկրացիներն ուսումնասիրում են հայոց և այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաները (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն):

12. Նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու ընթացքում օտարերկրացիները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

13. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ (կրթաթոշակային տեղեր) կամ միջպետական պայմանագրերի շրջանակներում սովորող օտարերկրացիները ապահովվում են կրթաթոշակներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների համար նախատեսված չափով:

14. Բուհերում ըստ մասնագիտությունների պետք է ձևավորվեն ակադեմիական խմբեր` բաղկացած առնվազն 10 հոգուց:

(14-րդ կետը լրաց. 29.11.07 N 1171-Ն)

 

Հարցաթերթիկի ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARMENIA

MINISTRY OF EDUCATION AND SCIENCE

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀՀ սովորող արտասահմանցի ուսանողների համար

 

APPLICATION FORM

for foreign students studying in RA

 լուսանկար
(3x4)
photo

 

 

1. Անուն / Name _____________ Ազգանուն / Surname ________________________

2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/ ____________________

 

Date of birth

օր/ամիս/ տարեթիվ
day/month/year

Place of birth

   
     4. Երկիր/ Country _______________ 5. Քաղաքացիությունը/ Citizenship __________

6. Ազգությունը/ Nationality __________________________

7. Սեռը/Sex՝ c արական/Male c իգական/ Female

8. Բնակության վայրը/ Address _________________________________________
 

Քաղաք/ City ___________________Երկիր/ Country __________________________
 

Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax _______________________

9. Ընտանեկան վիճակը/Marital status c ամուսնացած/ Married c չամուսնացած/ Single
    

10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը

 Name of previous educational institution (school)

______________________________ գտնվելու վայրը/ address ________________
  

Քաղաք/ City ____________________________ Երկիր/ Country ________________
   

Ուսուցումը սկսվելէ ____________________Ավարտվել է_______________________

Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիս/տարեթիվ/month/year

11. ՀՀ ուսումնական հաստատությունը/ Name of institution in RA _______________________
 

Ֆակուլտետ/ Faculty ________________________ Կուրս/ Year __________________

Ուսուցումը/Study:

Ուսուցման սկիզբը/ From

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

Ուսուցման ավարտը/ To

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

12. Ասպիրանտական ուսուցման դեպքում նշել բարձրագույն կրթության մասնագիտությունը

Express your post-graduate education specialization/ post graduate students only/

____________________________________________________________

Կոչումը/աստիճանը / Title/Degree ______________________________________

Բաժանմունք/ֆակուլտետ / Department/Faculty ______________________________

Հաստատության անվանումը / Name of institution______________________________

Գտնվելու վայրը / Address of institution____________________________________

Քաղաք/ City ______________________________ Երկիր/ Country ____________
  

Ուսուցումը/Study:

 

Ուսուցման սկիզբը/ From

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

Ուսուցման ավարտը/ To

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

13. Հայոց լեզվի իմացությունը/ Armenian proficiency

c գերազանց/ excellent c լավ/ good c բավարար/ fair c չեմ տիրապետում/ none
 

14. Այլ լեզուներ/ Other languages _________________________________________

15. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որոնց դուք անդամակցում եք)

Your membership in cultural and professional organizations/associations

____________________________________________________________________

16. Նշել հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, եթե այդպիսիք կան/

List of scientific publications if any

____________________________________________________________________

17. ՀՀ-ում բնակության վայրը / Resident address in RA

____________________________________________________________________

Քաղաք/ City ____________________ Տան հեռ./ Home phone _________________
 

18. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/

Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.

Հայրը

/Father_________________________________________________________________

անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը/ Position/profession ___________________________

Մայրը

/Mother_________________________________________________________________

անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession ___________________________

Եղբայր/Քույր/ Brother, sister_____________________________________________

____________________________________________________________________

 

Ուսանող ______________________

_____  ______________200__թ.

Student ստորագրություն / signature

Վերոհիշյալ հարցերի պատասխանները լրացնել ընթեռնելի ձեռագրով:

Type or print legibly.

(հավելվածը փոփ., լրաց. 29.11.07 N 1171-Ա)