Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-266-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
30.10.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

30 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

 

N 07-266-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 30.10.2007 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ք. Երևան, Մամիկոնյանց փ. 34ա հասցեում գտնվող ավտոտնակի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջները, «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0034 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (30.10.2007 թ. հր. N 07-266-Լ)

 

Հ/Հ

ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանց-
ման հա-
մարը

Գործու-
նեության տեսակը

Գոր-
ծունե-
ության իրակա-
նացման վայրը

Գործո-
ղության ժամ-
կետը

Տեղեկու-
թյուններ

գրանցա-
մատյանում

լիցենզիայի

վերաձևա-
կերպման, նրա

գործողության

կասեցման,

դադարեցման

մասին

Այլ տե-
ղեկու-
թյուն-
ներ

 

«Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ

Երևան, Ավան-Առինջ 2/6, բն. 35, հեռ. 250600

ԱԳN0034

21.11.01 թ.

00850275

034

ԱԳ Գնա-
հատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտումների պատճառով

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան