Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Վ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.22/8(50) Հոդ.132
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2001
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2001

319.0022/Վ.15.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)

 

15 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 22-Վ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2000 թ. դեկտեմբերի 22-ի N 852 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2001-2004 թվականների ընթացքում համապատասխան բնագավառների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակացույցի» 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշները, փորձարկման մեթոդները և դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման պահանջները (կցվում է):

 

Վարչության պետ

Ա. Մալխասյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մկրտչյան
Նամակ N 12/4-04-1666 26.04.2001 թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման վարչության
պետ Ա. Մալխասյանի
2001 թ. հունիսի 15-ի N 22-Վ հրամանով

   

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Կ. Ճշմարիտյան
Նամակ N 04-19/8-479 29.05.2001 թ.

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Գալուստյան
Նամակ N 1/12-16 16.01.2001 թ.

   

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ բնապահպանության նախարար
Մ. Մուրադյան
Նամակ N 1-15/94 24.01.2001 թ.

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար 
Ե. Զախարյան
Նամակ N 01-07/743 20.03.2001 թ.

 

Ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշները, փորձարկման մեթոդները եվ դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման եվ շրջակա միջավայրի պահպանման պահանջները

 

1. Սույնով սահմանվում են ներքին այրման շարժիչների վառելիքների (ավտոմոբիլային բենզինի, դիզելային ու շարժիչային վառելիքների) անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները, փորձարկման մեթոդները, ինչպես նաև վառելիքների պահման, փոխադրման, իրացման և օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ պահանջները:

2. Սույն պահանջները չեն տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:

3. Ավտոմոբիլային բենզինին, դիզելային ու շարժիչային վառելիքներին ներկայացվող սույն պահանջները պարտադիր պետք է ընդգրկված լինեն դրանց նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում:

 

I. Նորմատիվ վկայակոչումներ

 

4. Սույն պահանջներում վկայակոչված նորմատիվ փաստաթղթերի ցանկը տրված է հավելվածում:

 

II. Հասկացություններ

 

5. Սույն պահանջներում կիրառված են հետևյալ հասկացությունները`

ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային վառման մխոցային շարժիչներում.

բ) դիզելային վառելիք` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող շարժիչներում.

 գ) ավտոմոբիլային բենզին` բենզին, որն օգտագործվում է վերգետնյա տեխնիկայի շարժիչներում.

դ) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է կայծային վառման շարժիչներում, առանց պայթյունի, բենզինի այրման ունակությունը.

ե) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը էտալոնային սանդղակի միավորներով արտահայտված.

զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող մխոցային շարժիչներում հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

է) գազատուրբինային վառելիք` հեղուկ նավթային վառելիք վերգետնյա և նավերի գազատուրբինային շարժիչներում կիրառելու համար.

ը) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում բոցից տեղի է ունենում նավթամթերքի գոլորշիների կարճատև բոցավառում.

թ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.

ժ) նավթամթերքի թունավորություն` շահագործական հատկություն, որը բնութագրում է մարդու և շրջակա միջավայրի վրա նավթամթերքի կամ դրա այրման և տրոհման արգասիքների ազդեցությունը.

ժա) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանային սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:

 

III. Վառելիքներին ներկայացվող տեխնիկական պահանջները եվ փորձարկման մեթոդները

 

6. Ներքին այրման շարժիչների վառելիքները (այսուհետև` վառելիքներ) կարող են առաքվել շուկա միայն այն դեպքում, երբ դրանք անվտանգ են սպառողների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար և համապատասխանում են սույնով սահմանված պահանջներին:

7. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 1 աղյուսակում:

 

Աղյուսակ 1

Ցուցանիշի անվանումը

Նորմն ըստ բենզինի տիպի 

Փորձարկման
մեթոդը

I
(Նորմալ)

II
(Ռեգուլյար)

III
(Պրեմիում)

IV
(Սուպեր)

1. ճայթյունակայունությունը`
օկտանային թիվը որոշված հետազոտման մեթոդով.
օկտանային թիվը որոշված շարժիչային մեթոդով

80
76

91
82,5

95
85

98
88

ԳՕՍՏ 8226,
ԳՕՍՏ 511,
ԻՍՕ 5163,
ԻՍՕ 5164
2. Կապարի պարունակությունը, գ/դմ3 (գ/լ), ոչ ավել         ԳՕՍՏ 28828 ԻՍՕ 3830,
- ոչ էթիլացված 0.013 ԵՆ 237
- էթիլացված 0,15 - -

-

 
3. Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա,  35-100 ԳՕՍՏ 1756. ԳՕՍՏ 2878.
ԵՆ 12
4. Ծծմբի զանգվածային մասը, %, ոչ ավել 0.10 0.05 ԳՕՍՏ 19121, ԻՍՕ 8754
5. Բենզոլի ծավալային մասը. %, ոչ ավել   5 ԳՕՍՏ 29040,
ԵՆ 238

6. Ֆրակցիոն կազմը`
90% բենզինի թորման ջերմաստիճանը, 0C, ոչ ավել.

190 185 180 170 ԳՕՍՏ 2177,
ԻՍՕ 3405
բենզինի եռման վերջը, 0C, ոչ ավել  215  
կոլբայում մնացորդի ծավալային մասը, %, ոչ ավել  1,5  
Ծանոթություններ։
1.«Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը» ցուցանիշի նվազագույն և առավելագույն նորմերը սահմանվում են ավտոմեքենայի բենզինի կոնկրետ մակնիշի նորմատիվ փաստաթղթերում ելնելով ԳՕՍՏ 16350 սահմանված կլիմայական շրջանի և շահագործման մասնաժամկետի (սեզոնի) պայմաններից։   
2. Թույլատրվում է մինչև 2003 թվականի հունվարի 1-ը օգտագործել (սահմանել) II, III, IV տիպերի ավտոմեքենայի բենզինի ծծմբի զանգվածային մասի 0,1 % ոչ ավել։   
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում էթիլացված բենզինի արտադրությունը արգելվում է։

 

8. Վերգետնյա նավային տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչների վառելիքների (այսուհետև` դիզելային վառելիքներ) անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2

Ցուցանիշի անվանումը

Նորմն ըստ մակնիշի

Փորձարկման մեթոդը

Л
(ամառային)

З
(ձմեռային)

1. Ցետանային թիվը, ոչ պակաս 45 45 ԳՕՍՏ 3122,
ԻՍՕ 4264
2. Ֆրակցիոն կազմը`
50% թորման ջերմաստիճանը, 0C, ոչ ավել.
95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), 0C, ոչ ավել

285
370
280
340
ԳՕՍՏ 2177,
ԻՍՕ 3405
3. Կինեմատիկական մածուցիկությունը 200C դեպքում, մմ2/րոպ 3,0-6,0 1.8-5,0 ԳՕՍՏ 33,
ԻՍՕ 3104
4. Պնդացման ջերմաստիճանը, 0C, ոչ ավել -10 -35 ԳՕՍՏ 20287
(ԳՕՍՏ 305 կետ
5.2 լրացումով)
5. (կետը հանվել է 05.11.01 N 46-Վ)
6. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, 0C, ոչ պակաս 
ընդհանուր նշանակման դիզելների համար.
ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար

40
61
35
40

ԳՕՍՏ 6356,
ԻՍՕ 2592
7. Ծծմբի զանգվածային մասը, %, ոչ ավել`     
I տիպի վառելիքում
II տիպի վառելիքում
0,2
0,5
0.2
0,5
ԳՕՍՏ 19121,
ԻՍՕ 4260,
ԻՍՕ 2192
8. Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը. %, ոչ ավել 0,01 0,01 ԳՕՍՏ 17323,
ԻՍՕ 3012
9. Ծծմբաջրածնի պարունակությունը Բացակայում է ԳՕՍՏ 17323,
10. Կոքսելիությունը 10 % նստվածքի, %, ոչ ավել

0,20

0,30

ԳՕՍՏ 19932,
ԻՍՕ 4262,
ԻՍՕ 6615

(աղյուսակը փոփ. 05.11.01 N 46-Վ)

 

9. Միջին և փոքր պտույտներով դիզելների շարժիչային վառելիքները (այսուհետև` շարժիչային վառելիքներ) դասակարգվում են`

բարձր տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի -ДТ-1,

առաջին տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի -ДТ-2,

ծծմբային վառելիքի -ДТ-3:

Շարժիչային վառելիքների անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3

Ցուցանիշի անվանումը

Նորմն ըստ մակնիշի

Փորձարկման մեթոդը

ДТ-1

ДТ-2

ДТ-3

1. Խտությունը 200C դեպքում, գ/սմ3, ոչ ավել 

0,93

0,93

0,97

ԳՕՍՏ 3900, ԻՍՕ 3674
2. Ֆրակցիոն կազմը` թորման ջերմաստիճանը մինչև 2500C %, ոչ ավել

15

15

15

ԳՕՍՏ 2177, ԻՍՕ 3405
3. Մածուցիկությունը 500C դեպքում
ա) կինեմատիկական, մ2/րոպ, ոչ ավել.

2010-6

3610-6

13010-6

ԳՕՍՏ 33, ԻՍՕ 3104
բ) համապատասխան պայմանական աստիճաններով, ոչ ավել

2,95

5,0

17,4

ԳՕՍՏ 6258
4. Կոքսելիությունը, %, ոչ ավել

3,0

3,0

3,0

ԳՕՍՏ 19932, ԻՍՕ 6615
4. Պնդացման ջերմաստիճանը,°C, ոչ ավել

-5

-5

10

ԳՕՍՏ 20287
5. Ծծմբի զանգվածային մասը, %, ոչ ավել`
ա) ցածր ծծմբային վառելիքում
բ) ծծբային վառելիքում


0,5
1,5


0,5
0,5


-
2,0


ԳՕՍՏ 1437, ԻՍՕ 4260
ԻՍՕ 2192
6. Մեխանիկական խառնուկի զանգվածային մասը, %, ոչ ավել

0,05

0,05

0,1

ԳՕՍՏ 6370, ԻՍՕ 15167 

7. Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավել

0,1

0,5

0,5

ԳՕՍՏ 2477

8. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, °C, ոչ ավել

70

65

85

ԳՕՍՏ 6356, ԻՍՕ 2592,
ԻՍՕ 13736
Ծանոթություններ։

1. Թույլատրվում է նավերի միջին և փոքր պտույտներով դիզելների շարժիչների վառելիքում ջրի զանգվածային մասը 2% ոչ ավել։
2. Թույլատրվում է ծծմբային նավթից պատրաստված ДТ մակնիշի վառելիքի ներմուծումը ծծմբի զանգվածային մասով 2% ոչ ավել, կոքսելիությունր 4% ոչ ավել։

 

10. Փորձարկման մեթոդների ստանդարտները վկայակոչված 1-3 աղյուսակներում ունեն ընտրովի կարգավիճակ:

Թույլատրվում է կիրառել փորձարկման այլ մեթոդներ, եթե դրանք ապահովում են փորձարկման արդյունքների նույն ճշտությունը և սահմանված են կոնկրետ վառելիքների նորմատիվ փաստաթղթերով:

 

IV. Վառելիքների մակնշումը

 

11. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է լինի մակնշվածք հետևյալ բովանդակությամբ`

ա) վառելիքի անվանումը, մակնիշը.

բ) թողարկող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում).

գ) համաքաշը և զտաքաշը.

դ) թողարկման թվականը.

ե) «Պահպանել տաքացումից» և «Թույն» (էթիլացված բենզինի համար) մակագրությունները.

զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

12. Փոխադրական տարայի վրա մակնշում են նաև փոխադրական և վարվելակարգային «Պահպանել տաքացումից» նշաններն ըստ ԳՕՍՏ 14192 և բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3 դաս», «3.1 ենթադաս», վտանգավորության նշանը` «3», դասակարգման ծածկագիրը «3111» «OOH 1203» համարը ԳՕՍՏ 19433 ստանդարտի պահանջներին համապատասխան:

13. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է ապահովված լինեն ջրով և նավթամթերքներով լվացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:

14. Էթիլացված բենզինի ուղեկցող փաստաթղթերում չի թույլատրվում վառելիքի անվանման կրճատում: Բոլոր փաստաթղթերի վրա հստակ պետք է նշված լինի «Էթիլացված բենզին. Թույն. Պիտանի է միայն որպես շարժիչային վառելիք» մակագրությունը:

15. Վառելիքների լցման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա մակնշվածքների բովանդակությունը և մակնշման ձևը պետք է համապատասխանի ՀՍՏ 193 ստանդարտի պահանջներին:

16. Վառելիքների պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն սույն պահանջների 11 կետով սահմանված տվյալները:

 

V. Վառելիքների փաթեթավորումը, փոխադրումը եվ պահումը

 

17. Ավտոմոբիլային բենզինի պահման համար օգտագործում են հետևյալ տարաները`

ա) քարաղի, գիպսի, անհիդրիդի, դոլոմիտի կավակրաքարի, կավի, մագմայական և հավերժասառացվածքային ապարների նստվածքներում ստորգետնյա պահեստարաններ:

բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

գ) հորիզոնական և գնդային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

դ) ուղղաձիգ` կամրջակով, լողացող կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:

18. Դիզելային և շարժիչային վառելիքների պահման համար օգտագործվում են հետևյալ տարաները`

ա) սույն փաստաթղթի 17 կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.

բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլն մետաղական անշարժ և շարժական պահոցները:

19. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան լողացող կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր, կախված պահեստարանների շահագործման պայմաններից:

20. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում դրանք լվանում են նավթի լուծիչ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրում են մինչև վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքների լրիվ հեռացումը և չորացնում են:

Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածները, 2 տարուց ոչ պակաս պարբերականությամբ ենթակա են մաքրման:

21. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսվի դրանց ներսի մակերեսներին հակաքայքայիչ պատվածքի առկայության անհրաժեշտության վերաբերյալ պահանջը:

Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների, ապրանքատակային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:

Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատակային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որը ապահովվում է ջրաքաշման համար նախատեսված սարքով:

22. Վառելիքների փոխադրումը իրականացնում են համապիտանի հեղուկաթափման և լցման սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:

Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների փոխադրումը իրականացնում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:

Տարաների լցման աստիճանը պետք է լինի 95%-ից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի նորմատիվ փաստաթղթերով:

23. Վառելիքների փոխադրման համար, որպես փոխադրական տարա, օգտագործում են մետաղական կանիստրներ, իսկ որպես սպառողական տարա` մետաղական թիթեղամաններ (բիդոններ):

Վառելիքներով տարաները հերմետիկ փակում են խցանափակման միջոցներով տվյալ տարայի կառուցվածքը սահմանող նորմատիվ փաստաթղթին համապատասխան:

24. Վառելիքներով լցված տարաների փոխադրումը պետք է կատարվի համաձայն երկաթգծային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման համար գործող կանոնների:

25. Վագոն-ցիստեռնները և ավտոցիստեռնները, որոնց մեջ լցվում են վառելիքները, պետք է ուղեկցվեն փաստաթղթերով, որոնք պետք է բովանդակեն լցված վառելիքի անվանումը և սույն փաստաթղթի 11 կետով սահմանված տվյալները: Դրանց բացակայության դեպքում վառելիքների տեսակները սահմանվում են ցիստեռններում առկա նյութի վերլուծությունով:

26. Վառելիքների պահման երաշխիքային ժամկետը սահմանվում է թողարկողի, մատակարարողի կողմից և տրվում է կոնկրետ վառելիքի նորմատիվ և շահագործման փաստաթղթերում:

 

VI. Վառելիքների անվտանգության եվ շրջակա միջավայրի պահպանության պահանջները

 

27. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և ԳՕՍՏ 12.1.007 համապատասխան ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի դասվում են վտանգավորության 4-րդ դասին:

28. Ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում համաձայն ԳՕՍՏ 12.1.005 կազմում է 100 մգ/մ3, իսկ դիզելային և շարժիչային վառելիքներինը` 300 մգ/մ3:

29. Վառելիքները ԳՕՍՏ 12.1.044 ստանդարտին համապատասխան շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթավտանգավորության բնութագրերը և նորմերը տրված են 4 աղյուսակում:

 

Աղյուսակ 4

Ցուցանիշի անվանումը

Նորմը

ավտոմոբիլային բենզինի

դիզելային վառելիքի

շարժիչային վառելիքի

Ինքնաբռնկման ջերմաստիճանը, °C

233-370

300-330

350-370

Բռնկման ջերմաստիճանի սահմանները, °C
ստորին

վերին

մինուս 20-ից
մինչև մինուս 39

57-ից
մինչև 69

91-ից
մինչև 99

մինուս 8-ից
մինչև մինուս 27

100-ից
մինչև 119

137-ից
մինչև 155

Բոցի տարածման խտության սահմանները
ըստ ծավալի, %
ստորին
վերին



1

2-3

2-3

6

 

31. Վառելիքների բռնկման դեպքում օգտագործում են հրդեհաշիջման հետևյալ միջոցները` փոշիացված ջուր, փրփուր, իսկ ծավալային հրդեհաշիջման դեպքում` ածխաթթու գազ, СЖБ, «3,5» բաղադրություններ, գոլորշի:

32. Վառելիքների պահման, օգտագործման, վաճառքի կետերի շինություններում չի թույլատրվում բաց կրակի օգտագործում:

Էլեկտրական սարքերը և ցանցերը ու արհեստական լուսավորությունները պետք է լինեն պայթանվտանգ:

Վառելիքների հետ աշխատելիս չի թույլատրվում օգտագործել գործիքներ, որոնց հարվածի դեպքում անջատվում են կայծեր:

33. Վառելիքների պահման և փոխադրման համար նախատեսված տարողությունների և խողովակաշարերի կառուցվածքները և շահագործման, ինչպես նաև վառելիքների լցման և դատարկման պայմանները, պետք է բավարարեն էլեկտրաստատիկ կայծանվտանգության պահանջներին սահմանված ԳՕՍՏ 12.1.018 ստանդարտով:

34. Վառելիքների պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի շահագործման ժամանակ պետք է ղեկավարվել պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի շահագործման փաստաթղթերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններով:

35. Վառելիքների լցման, դատարկման և պահման գործընթացներում կիրառվող սարքավորումներն ու ապարատները պետք է լինեն հերմետիկացված` վառելիքների թափանցումը կենցաղային, արդյունաբերական և հեղեղատար կոյուղիների համակարգերի, ստորգետնյա ջրերի, խմելու ջրի աղբյուրների, ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև բնահողի ու բաց ջրամբարների մեջ, իսկ վառելիքների գոլորշիների թափանցումը օդային միջավայր բացառելու նպատակով:

36. Վառելիքների հետ աշխատելու համար նախատեսված շինությունները պետք է սարքավորված լինեն ընդհանուր օդափոխիչներով, դրանց գոլորշու ինտենսիվ անջատման տեղերում պետք է տեղադրված լինեն ներծծող և արտամղող օդափոխիչներ:

37. Վառելիքների հետ աշխատելու ժամանակ անհրաժեշտ է կիրառել անհատական պաշտպանական միջոցներ ԳՕՍՏ 12.4.011 ստանդարտին համապատասխան:

38. Բարձր խտությամբ հագեցված վառելիքների գոլորշու գոտում աշխատանքները անհրաժեշտ է կատարել շնչառական օրգանների պաշտպանական միջոցներով`

ա) կարճաժամկետի դեպքում` «A» մակնիշի մաքրող հակագազերով.

բ) երկարաժամկետի դեպքում` ճկուն փողակային հակագազերով:

39. Էթիլացված բենզինի պահման, փոխադրման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել կոնկրետ էթիլացված բենզինների շահագործման փաստաթղթերով սահմանված, դրանց հետ վարվելու պահանջները:

40. Մարմնի բաց մասերի վրա վառելիքներ ընկնելու դեպքում այն անհրաժեշտ է հեռացնել և մաշկը լվանալ գոլ օճառաջրով: Աչքի լորձաթաղանթի վրա այն ընկնելու դեպքում, աչքը լվանալ առատ գոլ ջրով, իսկ բորբոքման դեպքում դիմել բժշկի օգնությանը:

41. Վառելիքների հետ աշխատելու համար աշխատանքի ընդունվողները և բոլոր աշխատողները պետք է անցնեն նախնական և ընթացիկ բժշկական զննումներ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով:

42. Ավտոմեքենաների համակարգը պահպանելու համար չի թույլատրվում ոչ էթիլային բենզինի մեջ ֆոսֆոր պարունակող միացությունների առկայություն:

 

Հավելված
Ներքին այրման շարժիչների
վառելիքների անվտանգության ցուցանիշները,
փորձարկման մեթոդները և
դրանց պահման, փոխադրման,
իրացման ու օգտագործման փուլերում
անվտանգության ապահովման և
շրջակա միջավայրի պահպանման պահանջների

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

Ց Ա Ն Կ

 

Վկայակոչված նորմատիվ փաստաթղթերի

 

1. ՀՍՏ 193-2000 Վառելիքներ ներքին այրման շարժիչների համար. Ոչ էթիլացված բենզին. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

2. ԳՕՍՏ 12.1.005-88 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ

3. ԳՕՍՏ 12.1.007-76 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ

4. ԳՕՍՏ 12.1.018-93 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրաստատիկական հրդեհապայթանվտանգություն. Ընդհանուր պահանջներ

 5. ԳՕՍՏ 12.1.044-89 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Հրդեհապայթավտանգ նյութեր. Անվանացանկ ցուցանիշների և դրանց փորձարկման մեթոդների

6. ԳՕՍՏ 12.4.011-89 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատողների պաշտպանության միջոցներ. Ընդհանուր պահանջներ և դասակարգում

7. ԳՕՍՏ 33-82 Նավթամթերք. Կինեմատիկական մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկական մածուցիկության հաշվարկ

8. ԳՕՍՏ 305-82 Վառելիք դիզելային. Տեխնիկական պայմաններ

9. ԳՕՍՏ 511-82 Վառելիքներ շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ

10. ԳՕՍՏ 1437-75 Նավթամթերք մուգ. Ծծմբի որոշման արագացված մեթոդ

11. ԳՕՍՏ 2177-99 Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ

12. ԳՕՍՏ 2477-65 Նավթամթերք. Ծծմբի որոշման մեթոդ կալորիմետրիկ ռումբի մեջ այրելով

13. ԳՕՍՏ 3122-67 Վառելիքներ դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ

14. ԳՕՍՏ 3900-85 Նավթ և նավթամթերք. Խտության որոշման մեթոդ

15. (կետը հանվել է 05.11.01 N 46-Վ)

16. ԳՕՍՏ 6356-75 Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի որոշման մեթոդ

17. ԳՕՍՏ 6370-83 Նավթ, նավթամթերք և հավելանյութեր. Մեխանիկական խառնուրդների որոշման մեթոդ

18. ԳՕՍՏ 8226-82 Վառելիքներ շարժիչային. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ

19. ԳՕՍՏ 14192-96 Մակնշում բեռների

20. ԳՕՍՏ 16350-80 ԽՍՀՄ կլիմա. Կլիմայական գործոնների շրջանայնացումը և վիճակագրական պարամետրերը տեխնիկական նպատակների համար

21. ԳՕՍՏ 17323-71 Վառելիք շարժիչների համար. Մերկապտանային և ծծմբաջրածնային ծծմբի պոտենցիոմետրիկ տիտրմամբ որոշման մեթոդ

22. ԳՕՍՏ 19121-73 Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշման մեթոդներ այրելով լամպի մեջ

23. ԳՕՍՏ 19433-88 Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում

24. ԳՕՍՏ 19932-74 Նավթամթերք. Կոքսելիության որոշման մեթոդ ըստ Կոնրադսոնի

25. ԳՕՍՏ 20287-91 Նավթամթերք. Սառեցման ջերմաստիճանի որոշման մեթոդ

26. ԳՕՍՏ 28828-90 Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ

27. ԳՕՍՏ 29040-91 Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ

28. ԵՆ 12 Հեղուկ նավթամթերքներ. Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ (թաց եղանակ)

29. ԵՆ 237 Հեղուկ նավթամթերք. Կապարի փոքր կոնցենտրացիաների որոշման ատոմա-աբսորբցիոն սպեկտրոմետրիայի մեթոդ

30. ԵՆ 238 Հեղուկ նավթամթերք. Բենզոլի պարունակության որոշում ինֆրակարմիր սպեկտրոմետրիայի մեթոդով

31. ԻՍՕ 2592:2000 Նավթամթերքներ. Բռնկման և այրման ջերմաստիճանների որոշում Կլիվլենդի բաց անոթի մեջ

32. ԻՍՕ 3104:1994 Նավթամթերքներ. Թափանցիկ և մուգ հեղուկներ. Կինեմատիկական մածուցիկության որոշում և դինամիկական մածուցիկության հաշվարկ

33. ԻՍՕ 3675:1998 Նավթ և հեղուկ վառելիքներ. Խտության լաբորատոր որոշման մեթոդ. Հիդրոմետրիկ եղանակ

34. ԻՍՕ 3705-1988 Նավթամթերքներ. Թորազատիչ կազմի որոշման մեթոդ

35. ԻՍՕ 3830-1993 Նավթամթերքներ. Կապարի պարունակության որոշումը բենզինում. Մոնոքլորիդային մեթոդ

36. ԻՍՕ 4260-1987 Նավթամթերքներ և ածխաջրածիններ. Ծծմբի պարունակության որոշում այրման մեթոդով

37. ԻՍՕ 4262-1993 Նավթամթերքներ. Ածխածնի նստվածքի որոշումը

38. ԻՍՕ 5163-1990 Շարժիչային և ավիացիոն վառելիքներ. Դետոնացիոն բնութագրերի որոշում շարժիչային մեթոդով

39. ԻՍՕ 5164-1990 Շարժիչային վառելիքներ. Դետոնացիոն բնութագրերի որոշման մեթոդ. Հետազոտական մեթոդ

40. ԻՍՕ 6615-1993 Ածխածնի նստվածքի որոշում. Կոնրադսոնի մեթոդ

41. ԻՍՕ 8754-1992 Նավթամթերքներ. Ծծմբի պարունակության որոշում ոչ դիսպերսիոն ռենտգեն-ֆլուորեսցենտային մեթոդով

42. ԻՍՕ 13736-1997 Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշումը Աբելի փակ հալքանոթի միջոցով

43. ԻՍՕ 15167-1999 Նավթամթերքներ միջին թորված վառելիքներում. Մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ

(հավելվածը փոփ. 05.11.01 N 46-Վ)

(պայմանները փոփ. 05.11.01 N 46-Վ)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001137

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2001, N 46-Վ 07.12.2001, N 22-Վ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան