ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մայիսի 2008 թվականի N 749-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
|
Ա/Ձ Արա Օհանյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Ֆարմ Քարամ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Գյումրու մաշկավեներաբանության |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Երևանի քաղաքապետարանի |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
|
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
|
Ա/Ձ Արմեն Գալստյան |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
|
«Ջերմուկ ԱԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
«Գեվադենտ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 30.05.2008 թ. N 749-Ա հրաման)
հ/հ | Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) | Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
1 | Ա/Ձ Արա Օհանյան | ք. Հրազդան, Երևանյան փող., շ.5, բն. 4 | Ա-XX-000468 | 30.05.08 | 207 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Հրազդան, Սպանդարյան փող. | անժամկետ |
2 | «Ֆարմ Քարամ» ՍՊԸ | Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան | Կ-XX-001144 | 30.05.08 | 212 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Սևան, Շինարարների 7/1 | անժամկետ |
3 | «Գյումրու մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի կենտրոն» ՍՊԸ | ք. Գյումրի, Մատնիշյանի 182 | Կ-XX-001145 | 30.05.08 | 213 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Գյումրի, Օրջոնիկիձեի 182 | անժամկետ |
4 | «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ | ք. Երևան, Գյուրջյան փող., թիվ 10 | Կ-XX-001210 | 30.05.08 | 219 | Բժշկական օգնություն և սպասարկում (տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ)) | ք. Երևան, Գյուրջյան փող., թիվ 10 | անժամկետ |
5 | «Ագաթ Դենտլ» ՍՊԸ | ք. Երևան, Ռուսթավելու 55շ., բն. 2 | Կ-XX-001209 | 30.05.08 | 211 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատալոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) | ք. Երևան, Բաղրամյան պող., 33աշ., թիվ 29 | անժամկետ |
6 | Ա/Ձ Արմեն Գալստյան | ք. Երևան, Մարտիկյան նրբ., տուն 11 | Ա-XX-000289 | 30.05.08 | 235 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատալոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) | ք. Երևան, Սեբաստիա, 31 տուն | անժամկետ |
7 | «Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ | ք. Ջերմուկ, Ձախափնյակ թաղ. | Կ-XX-001207 | 30.05.08 | 206 | Բժշկական օգնություն և սպասարկում (ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնաին)) | ք. Ջերմուկ, Ձախափնյակ թաղ | անժամկետ |
8 | «Գեվադենտ» ՍՊԸ | ք. Ստեփանավան, 4-րդ մ/շ, 3-րդ փող., տուն 9 | Կ-XX-001208 | 30.05.08 | 210 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատալոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական,) | ք. Ստեփա- նավան, 4-րդ մ/շ, 3-րդ փող., տուն 9 |
անժամկետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|