Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.135
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.03.2004
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11804082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2004 թ.
ք. Երևան
N 279-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 21-ի «Բյուջետային ծախսերի հաշվարկման համար նորմեր և նորմատիվներ սահմանող լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 352 որոշումը և ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 12-րդ կետի ա) ենթակետը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտասահմանյան և ԱՊՀ երկրների տարածքներ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի նորմաները»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված գործուղման ծախսերը ենթակա են վճարման ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով:

3. Ընդունել ի գիտություն, որ գիշերավարձի ծախսերի հատուցումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են տվյալ երկրի համար նորմայով սահմանված գումարի 80 տոկոսի չափով:

4. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված գործուղման ծախսերի հաշվարկները կատարել գործուղման պահին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին գիշերավարձի ծախսերի հատուցման առավելագույն չափ սահմանել մինչև 2000 դրամ:

Ընդունել ի գիտություն, որ վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 720 դրամի չափով:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «Պետական պահպանության ապահովում» ստորաբաժանման աշխատողների գործուղման ծախսերը՝ ՀՀ Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(5-րդ կետը լրաց. 19.01.05 N 37-Ն)

51 . Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, գործուղումը նախապես համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(51 -րդ կետը լրաց. 19.01.05 N 37-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թ. դեկտեմբերի 4-ի «Հրահանգչական նամակ Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 395 հրամանը և ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թ. օգոստոսի 20-ի «Արտասահմանյան գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 316 հրամանը:

7. Սույն հրամանի առաջին կետով հաստատված` գործուղման ծախսերի նորմաները կիրառվում են 2004 թվականի մարտի 26-ից հետո գործուղված աշխատողների մասով:

(7-րդ կետը լրաց. 25.05.04 N 491-Ն)

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2004 թվականի մարտի 26-ի N 279-Ն հրամանի

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ

 

ԱՄՆ-ի դոլար

N Երկրներ Օրապահիկ ծախսերի նորմաներ Գիշերավարձի ծախսերի նորմաներ (մեկ օրվա համար)
1 ԱԼԲԱՆԻԱ 64 120
2 ԱԼԺԻՐ 64 40
3 ԱՄՆ (Նյու Յորք, Վաշինգտոն) 67 160
  ԱՄՆ (տարածք) 67 130
4 ԱՆԳՈԼԱ 79 70
5 ԱՆԴՈՐՐԱ 57 81
6 ԱՆՏԻԳՈՒԱ և ԲԱՐԲՈՒԴԱ 103 80
7 ԱՎՍՏՐԱԼԻԱ 35 79
8 ԱՎՍՏՐԻԱ 62 85
9 ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 61 100
10 ԱՐԳԵՆՏԻՆԱ 66 80
11 ԱՖՂԱՆՍՏԱՆ 65 70
12 ԲԱՆԳԼԱԴԵՇ 61 50
13 ԲԱՐԲԱԴՈՍ 70 40
14 ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 65 40
15 ԲԱՀՐԵՅՆ 63 90
16 ԲԵԼԳԻԱ 58 115
17 ԲԵԼԻԶ 60 40
18 ԲԵՆԻՆ 60 60
19 ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 67 55
20 ԲՈԼԻՎԻԱ 62 60
21 ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ 58 90
22 ԲՈՏՍՎԱՆԱ 55 80
23 ԲՐԱԶԻԼԻԱ 38 132
  ԲՐԱԶԻԼԻԱ (Սան-Պաուլու և Ռիո-դե-Ժանեյրո) 57 160
24 ԲՐՈՒՆԵՅ 55 45
25 ԲՈՒԼՂԱՐԻԱ 45 80
26 ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ 68 67
27 ԲՈՒՐՈՒՆԴԻ 68 60
28 ԳԱԲՈՆ 65 90
29 ԳԱՄԲԻԱ 68 40
30 ԳԱՅԱՆԱ 66 90
31 ԳԱՆԱ 62 80
32 ԳԵՐՄԱՆԻԱ 58 177
33 ԳՎԱՏԵՄԱԼԱ 58 40
34 ԳՎԻՆԵԱ 60 100
35 ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ 87 30
36 ԳՐԵՆԱԴԱ 92 40
37 ԴԱՆԻԱ 64 106
38 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 63 50
39 ԵԳԻՊՏՈՍ 36 100
40 ԵԹՈՎՊԻԱ 59 50
41 ԵՄԵՆ 61 50
42 ԶԱԻՐ 44 20
43 ԶԱՄԲԻԱ 61 105
44 ԶԻՄԲԱԲՎԵ 69 70
45 ԷԿՎԱԴՈՐ 56 70
46 ԷՐԻՏՐԵՅԱ 61 40
47 ԹԱԻԼԱՆԴ 57 100
48 ԹՈՒՆԻՍ 56 80
49 ԹՈՒՐՔԻԱ 39 96
50 ԻՆԴՈՆԵԶԻԱ 65 120
51 ԻՌԼԱՆԴԻԱ 65 88
52 ԻՍԼԱՆԴԻԱ 65 60
53 ԻՍՊԱՆԻԱ 39 105
54 ԻՍՐԱՅԵԼ 43 121
55 ԻՏԱԼԻԱ 50 152
56 ԻՐԱՆ 32 105
57 ԻՐԱՔ 39 80
58 ԼԱՈՍ 61 75
59 ԼԵՀԱՍՏԱՆ 38 90
60 ԼԵՍՈԹՈ 58 40
61 ԼԻԲԱՆԱՆ 74 40
62 ԼԻԲԵՐԻԱ 62 40
63 ԼԻԲԻԱ 81 75
64 ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ 65 45
65 ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 58 86
66 ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 59 55
67 ԿԱՄԵՐՈՒՆ 66 60
68 ԿԱՄԲՈՋԱ 64 70
69 ԿԱՆԱԴԱ 45 108
70 ԿԱՏԱՐ 61 85
71 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 75 80
72 ԿԻՊՐՈՍ 38 90
73 ԿՈԼՈՒՄԲԻԱ 59 70
74 ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 65 35
75 ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 67 90
76 ԿՈՆԳՈ 78 120
77 ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 74 40
78 ԿՈՍՏԱ ՌԻԿԱ 57 60
79 ԿՈՏ Դ'ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 66 80
80 ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 35 111
81 ԿՈՒԲԱ 40 111
82 ՀԱԻԹԻ 60 50
83 ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ 67 35
84 ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ 44 190
85 ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 56 60
86 ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ 37 100
87 ՀՆԴԿԱՍՏԱՆ 38 105
88 ՀՈՆԴՈՒՐԱՍ 67 40
89 ՀՈՆԿՈՆԳ 34 121
90 ՀՈՐԴԱՆԱՆ 60 40
91 ՀՈՒՆԱՍՏԱՆ 53 65
92 ՀՈՒՆԳԱՐԻԱ 34 88
93 ՃԱՊՈՆԻԱ 100 190
94 ՄԱԴԱԳԱՍԿԱՐ 60 70
95 ՄԱԼԱՎԻ 65 35
96 ՄԱԼԱԶԻԱ 57 60
97 ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 68 40
98 ՄԱԼԹԱ 55 60
99 ՄԱԼԻ 65 90
100 ՄԱԿԱՈ 68 55
101 ՄԱՎՐԻԿԻՈՍ 56 75
102 ՄԱՎՐԻՏԱՆԻԱ 66 60
103 ՄԱՐՈԿԿՈ 55 60
104 ՄԱԿԵԴՈՆԻԱ 56 73
105 ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն) 67 167
  ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (տարածք) 50 145
106 ՄԵՔՍԻԿԱ 33 110
107 ՄՅԱՆՄԱ 60 75
108 ՄՈԶԱՄԲԻԿ 64 45
109 ՄՈՆԱԿՈ 62 120
110 ՅԱՄԱՅԿԱ 67 100
111 ՆԱՄԻԲԻԱ 56 100
112 ՆԵՊԱԼ 58 50
113 ՆԻԳԵՐ 67 90
114 ՆԻԳԵՐԻԱ 68 90
115 ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ 59 106
116 ՆԻԿԱՐԱԳՈՒԱ 66 80
117 ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ 52 80
118 ՆՈՐՎԵԳԻԱ 79 133
119 ՇՎԵԴԻԱ 44 101
120 ՇՎԵՅՑԱՐԻԱ 44 105
121 ՇՐԻ ԼԱՆԿԱ 60 90
122 ՉԱԴ 85 80
123 ՉԵԽԻԱ 34 90
124 ՉԻԼԻ 33 100
125 ՉԻՆԱՍՏԱՆ 50 121
126 ՊԱԼԱՈՒ ԿՂԶԻ 59 50
127 ՊԱԿԻՍՏԱՆ 63 90
128 ՊԱՆԱՄԱ 61 70
129 ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ 69 120
130 ՊԱՐԱԳՎԱՅ 59 40
131 ՊԵՐՈՒ 62 70
132 ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 40 90
133 ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ 67 40
134 ՋԻԲՐԱԼԹԱՐ 68 40
135 ՋԻԲՈՒԹԻ 69 55
136 ՌՈՒԱՆԴԱ 69 90
137 ՌՈՒՄԻՆԻԱ 37 100
138 ՍԱԼՎԱԴՈՐ 66 35
139 ՍԱՄՈԱ 56 35
140 ՍԱՆ ՄԱՐԻՆՈ 59 96
141 ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ 69 35
142 ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ 60 90
143 ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 65 130
144 ՍԵՆԵԳԱԼ 66 70
145 ՍԵՆՏ ԼՅՈՒՍԻԱ 88 60
146 ՍԻԵՌԱ ԼԵՈՆ 69 40
147 ՍԻՆԳԱՊՈՒՐ 60 120
148 ՍԻՐԻԱ 59 50
149 ՍՈՄԱԼԻ 59 35
150 ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 59 60
151 ՍՎԱԶԻԼԵՆԴ 55 40
152 ՍՈՒԴԱՆ 74 120
153 ՍՈՒԼԹԱՆԱՏ ՕՄԱՆ 63 90
154 ՍԼՈՎԱԿԻԱ 53 80
155 ՍԼՈՎԵՆԻԱ 36 90
156 ՍՈՒՐԻՆԱՄ 54 45
157 ՎԱՆՈՒԱՏՈՒ 59 106
158 ՎԵՆԵՍՈՒԵԼԱ 64 70
159 ՎԻԵՏՆԱՄ 32 58
160 ՏԱՅՎԱՆ 28 55
161 ՏԱՆԶԱՆԻԱ 64 80
162 ՏՈԳՈ 64 40
163 ՏՈՆԳԱ 55 35
164 ՏՐԻՆԻԴԱՂ ԵՎ ՏՈԲԱԳՈ 68 60
165 ՈՒԳԱՆԴԱ 65 75
166 ՈՒՐՈՒԳՎԱՅ 62 45
167 ՔԵՆԻԱ 63 80
168 ՔՈՒՎԵՅԹ 61 100
169 ՖԻԼԻՊԻՆՆԵՐ 59 150
170 ՖԻՆԼԱՆԴԻԱ 41 132
171 ՖԻՋԻ 50 40
172 ՖՐԱՆՍԻԱ (Փարիզ) 62 124
  ՖՐԱՆՍԻԱ (տարածք), (Ստրասբուրգ) 62 97
173 ԽՈՐՎԱԹԻԱ 37 90
174 ԼԱՏՎԻԱ 34 105
175 ԼԻՏՎԱ 34 100
176 ԷՍՏՈՆԻԱ 34 74
       
  ԱՊՀ անդամ երկրներ    
       
177 Մոսկվա 35 70
178 Սանկտ-Պետերբուրգ 35 70
179 ԱՊՀ անդամ մյուս երկրներ 20 45

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2005, N 37-Ն 25.02.2005, N 279-Ն
25.05.2004, N 491-Ն 11.07.2004, N 279-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան