Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-34-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.02.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 փետրվարի 2008 թ.

ք. Երևան

 N 08-34-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 13.02.2008 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Սլտա Վիպ» ընկերության կողմից 19.07.07 թ. իրականացված Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվող անշարժ գույքի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0484 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0607 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 30.01.08 թ. N 08-25-Լ հրամանով, համարել վերացված։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Սնալ» ՍՊ ընկերությանը, «Էլեն-Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Ալվարո Բարսեղյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(13.02.2008թ. հր. N 08-34-Լ)

 

Հ/ Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1. «Ալտա Վիպ» ՍՊԸ Ք. Երևան, Բաղրամյան 2, բն 18 ԱԳ 00484 26.03.04 00083602 484 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է խախտումների պատճառով  
2. «Սեգոռ Գրուպ» ՍՊԸ Ք. Երևան, Արցախի 10Վ, բն 22 ԱԳ 0607 19.05.06 00437624 605 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Կոմիտեի 30.01.08թ. N 08-25-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված
3. «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊԸ Ք.Երևան, Արշակունյանց 51, բն. 11 ԱԳ 0745 13.02.08 02225082 741 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
4. «ՍՆԱԼ» ՍՊԸ Ք. Երևան, Վրացական 21/2, բն. 12 ԱԳ 0746 13.02.08 00078087 742 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
5. «էլեն-Ռիելթի» ՍՊԸ Ք.Տաշիր, Անի թաղ. 1շ, բն. 16 ԱԳ 0747 13.02.08 07203353 743 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
6. Ալվարո Բարսեղյան (ԱՁ) Ք. Երևան, Ավան –Առինջ 3/10 ԱԳ 0748 13.02.08 24206968 744 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում