Գլխավոր տեղեկություն
Համար
N 748-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2008 թվականի N 748-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԱՀԻՏ ԳԱԳԻԿԻ ԳՈՒԼԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 13-ին անհատ ձեռնարկատեր Անահիտ Գագիկի Գուլանյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000040 լիցենզիան։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) անհատ ձեռնարկատեր Անահիտ Գագիկի Գուլանյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան