«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10008070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2008 թ. |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 854-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ժգ» կետի և ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման և ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետի.
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» թիվ 854-Ն հրամանով հաստատված «լրացուցիչ ցանկում» կատարել հետևյալ լրացումը.
ցանկի 8.3 ենթակետի «Պերինդոպրիլ» տողում «4 մգ» բառից հետո լրացնել «, 5 մգ, 10 մգ»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|