Գլխավոր տեղեկություն
Համար
N 596-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.07.02/13(76) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.05.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մայիսի 2008 թվականի N 596-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՆՏԵՐԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի 2008 թ. ապրիլի 2-ի N 3208-Ա գրությունը, լիցենզավորման հանձնաժողովի 14.04.08 թ. եզրակացությունը՝

1) դեղատնային կրպակի առևտրի սրահ-սպասասրահի մակերեսը կազմում է 8 քմ.

2) դեղատնային կրպակը ապահովված չէ գրասենյակ-հանգստի սենյակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «Ինտերդիագնոստիկա» ՍՊԸ-ի 2005 թվականի մայիսի 15-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման N Կ-XX-000672 լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան