Գլխավոր տեղեկություն
Համար
N 1291-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.01/33(307) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.08.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 օգոստոսի 2007 թվականի N 1291-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԱՄԱԶԴ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը,

Հրամայում եմ`

1. «Արամազդ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության (2005 թվականի դեկտեմբերի 20-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000784 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Մաշտոցի 5) տեղափոխել ք. Երևան, Ավան համայնք, Ծարավ Աղբյուրի 55ա հասցե:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան