Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.05.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 մայիսի 2007 թվականի N 895-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ԻԳԴԻՐ-93 ԱԿ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Իգդիր-93» ԱԿ-ին 2004 թվականի մայիսի 17-ին տրված թիվ Կ-XX-000860 և Կ-XX-000861 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիաները:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Իգդիր-93» ԱԿ-ի լիցենզիայի բնօրինակները կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան