«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10808097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 մարտի 2008 թ. |
|
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի, 94-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 099-3103 հանձնարարականի պահանջները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71, 72 հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի նախարարության հետևյալ իրավական ակտերը.
N/N | Ակտերի ցանկը |
1. | 1998 թ. ապրիլի 3-ի «Մատակարարված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների որոշման կարգի մասին» թիվ 85-ԳՄ հրամանը |
2. | 1998 թ. ապրիլի 3-ի «Բաշխիչ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի հրահանգի հաստատման մասին» (1-2 մաս), թիվ 86-ԳՄ հրամանը |
3. | 1998 թ. մայիսի 1-ի «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի մասին» (1-2 մաս) թիվ 106-ԳՄ հրամանը |
4. | 1998 թ. հունիսի 24-ի «էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների հաստատման մասին» (1-12 մաս) թիվ 189-ԳՄ հրամանը |
5. |
1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայաններում վառելիքի հաշվառքի կանոնների հաստատման մասին» (1-3 մաս) թիվ 197-ԳՄ հրամանը |
6. | 1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայանքներում օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և փորձարկման կանոնների, դրանց ներկայացվող տեխնիկական պահանջների հաստատման մասին» (1-4 մաս) թիվ 198-ԳՄ հրամանը |
7. | 1998 թ. հունիսի 24-ի «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնների հաստատման մասին» (1-6 մաս) թիվ 199-ԳՄ հրամանը |
8. | 1998 թ. հոկտեմբերի 9-ի «Բնական գազի բաշխման ցանցերում կորուստների հաշվարկի հրահանգի հաստատման մասին» (1-3 մաս) թիվ 304- ԳՄ հրամանը |
9. | 1998 թ. դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության 1998 թվականի մայիսի 1-ի «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի մասին» թիվ 106-ԳՄ հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 336-ՄՄ հրամանը |
10. | 1999 թ. նոյեմբերի 24-ի «Էլեկտրական էներգիայի հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման և կնքման աշխատանքների կազմակերպման հրահանգի հաստատման մասին» թիվ 180-ԴԶ հրամանը |
11. | 1999 թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների հրահանգի հաստատման մասին» թիվ 226-ԴԶ հրամանը |
12. | 2000 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների կիրառման հրահանգի հաստատման մասին» թիվ 57-ԴԶ հրամանը |
13. | 2001 թ. փետրվարի 13-ի «Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգի հաստատման մասին» թիվ 10-ԿԳ հրամանը |
2. Իրավաբանական բաժնի պետ Ռ. Փիլոյանին՝ սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար` |
Ա. Մովսիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|