«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2007 թ ք. Երևան |
N 316-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի «բ» կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Ս. Մովսիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահի տեղակալ), |
Հ. Խաչատրյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտքարտուղար, կենս. գիտ. թեկնածու (հանձնաժողովի քարտուղար), |
Կ. Ճենտերեճյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական աշխարհի կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու, |
Ա. Աղասյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Ադամյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կենդանաբանական թանգարանի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, |
Բ. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր, |
Մ. Ղասաբյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Մարջանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու, |
Մ. Քալաշյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու, |
Ֆ. Դանիելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, |
Է. Յավրույան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր, |
Ն. Մարգարյան | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկնածու»: |
Նախարար` |
Ա. Հարությունյան |