«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105460
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 21 նոյեմբերի 2005 թ.  | 
 N 556-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 433-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. սեպտեմբերի 2-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը և շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 433-Ն հրամանի գ) ենթակետով հաստատված հավելված N 3-րդը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| 
 Նախարար`  | 
 Հ. Հովեյան  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Զ Մ
ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Հովեյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Գ. Գյուրջյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | 
| Վ. Գասպարյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ | 
| Ա. Խաչատրյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Շ. Ասոյան | «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ա. Պողոսյան | «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Հ. Հարությունյան | «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գիտական գծով տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ա. Աղասյան | Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Մ. Ստեփանյան | արվեստաբան (համաձայնությամբ) | 
| Ս. Սարուխանյան | «Ժող. արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | 
| Հ. Սոլախյան | «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |