Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.01/13(331) Հոդ.41
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.01.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2008

«Գրանցված է»

 ՀՀ արդարադատության

 նախարարության կողմից

 24 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11008030

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1193-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ.-ի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1193-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությունում «ընթացիկ տարվա հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը» բառերից հետո լրացնել «(այն մասնագիտությունների դեպքում, որոնց համար բակալավրիատը սահմանված է 4 տարի 3 ամիս, իսկ մագիստրատուրան 1 տարի 7 ամիս, առաջին փուլի ընդունելությունը ավարտվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը)» բառերը:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

L. Մկրտչյան