Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-03.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2001
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մարտի 2001 թ.
ք. Երևան

N 21 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ (II ՀԱՏՈՐ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ

 

1. Հավանություն տալ ՀՀ քաղաքաշինության նախարարության Գնագոյացման հաշվարկային ինֆորմացիոն կենտրոն ՓԲԸ կողմից մշակված և նախարարության նորմաների և նորմատիվների վարչության կողմից ներկայացված «ՀՀ տարածքում կառուցվող շենքերի և կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշներ»-ին (II հատոր) և առաջարկել պատվիրատուներին` այն կիրառել ՀՀ տարածքում կապիտալ շինարարության ծրագրերի կազմման նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակման ընթացքում շենքերի և կառուցվածքների շինարարության հաշվարկային արժեքի որոշման համար:

2. Նորմաների և նորմատիվների վարչությանը (Ս. Բաբայան), ֆինանսատնտեսագիտական վարչությանը (Ն. Պետրոսյան)` ապահովել N 1 կետով հավանություն տրված ցուցանիշների վերանայումը` ընդգրկելով լրացուցիչ ներկայացուցիչ-օբյեկտների և շինարարական աշխատանքների տեսակները:

3. Նախարարության վարչության պետերին` մեկամսյա ժամկետում նորմաների և նորմատիվների վարչություն ներկայացնել առաջարկություններ` ներկայացուցիչ-օբյեկտների և շինարարական աշխատանքների տեսակների ցանկի ընդլայնման վերաբերյալ.

4. Գնագոյացման հաշվարկային ինֆորմացիոն կենտրոն ՓԲԸ տնօրենին (Հ. Շատվերյան)` տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին, և համաձայն նրանց պահանջարկի` ապահովել շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների (II հատոր) հրատարակումը:

 

Նախարար

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2008, N 09-Ն 03.05.2008, N 21
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան