Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հոդ.456
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.12.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1218-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003թ. օգոստոսի 25-ի «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 619-Ն հրամանով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Կարգի 1-ին և 8-րդ կետում «վեց և կես» բառերը փոխարինել «վեց» բառով:

2. Կարգի 5-րդ կետում «որպես կանոն, հայերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցում» բառերը փոխարինել «ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները)» բառերով:

3. Կարգի 7-րդ կետի գ) ենթակետը և 10-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «(երեխայի ծննդյան վկայականի պատճենը` տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

4. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում»:

5. Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով»:

 

Նախարար`

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան