«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 1416-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԵՂԱՏԱՆ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել դեղատան կամ դեղատնային կրպակի առաջին օգնության պարագաների ցանկը` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`
սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2007 թ. սեպտեմբերի 14-ի N 1416-Ն հրամանի |
Դեղատներում կամ դեղատնային կրպակներում առաջին օգնության պարագաների ցանկ
1 Հիպոթերմիա առաջացնող փաթեթ (սառեցնող)
2 Բեկակալ
3 Զարկերակային ճնշումը չափելու սարք (տոնոմետր)
4 Արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
5 Մկրատ
6 Մանրէազերծված բինտ
7 Չմանրէազերծված բինտ
8 Մանրէասպան կպչուն սպեղանի
9 Էլաստիկ բինտ
10 Կպչուն սպեղանի
11 Բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)