«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
19 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվական, ՀՕ-87-Ն) 6-րդ հոդվածը ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 693-Ա որոշումը՝
Հրամայում եմ՝
Հաստատել «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ` |
Վ. Բարսեղյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թ. սեպտեմբերի 19-ի N 12-Ն հրամանի |
«ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջև կնքված համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ` կապալառու) միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների (այսուհետ` Ծրագիր) նկատմամբ «Մեղրի-Քաջարան» գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) հարկային արտոնությունների կիրառման կարգը:
2. Համաձայնագրի շրջանակներում պատվիրատուի և կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Ծրագրի նկատմամբ հարկային արտոնությունները վերաբերում են պատվիրատուի կողմից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվելուն, ինչպես նաև կապալառուի ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային պարտավորություններին:
Օրենքով սահմանված հարկային արտոնությունները չեն տարածվում կապալառուի ենթակապալառուների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների) վրա: Կապալառուի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ենթակապալառուները կապալառուին ներկայացրած հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ընդհանուր սահմանված կարգով:
3. Կապալառուն ազատվում է ԱԱՀ-ից` Ծրագրի շրջանակներում պատվիրատուին հատուցմամբ, անհատույց կամ մասնակի հատուցմամբ մատակարարած ապրանքների, մատուցած ծառայությունների և կատարած աշխատանքների մասով: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է կապալառուի կողմից մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ի պարտավորությունը կապալառուի փոխարեն կատարելու պարտավորությունից:
4. Կապալառուն ազատվում է Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված տնտեսական գործունեությունից (հայաստանյան աղբյուրներից) պատվիրատուից ստացված (ստացվող) եկամուտներից շահութահարկի վճարումից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է կապալառուի կողմից Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված տնտեսական գործունեությունից (հայաստանյան աղբյուրներից) կապալառուին վճարված եկամուտներից ոչ ռեզիդենտի շահութահարկի պահումից (գանձումից):
Հաշվետու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից բացառապես Ծրագրի շրջանակներում պատվիրատուից եկամուտներ կամ այդ եկամուտների հետ զուգահեռ հայաստանյան աղբյուրներից այլ եկամուտներ (որոնք օրենքով սահմանված կարգով ենթակա են հարկման եկամտի վճարման աղբյուրի մոտ) ստանալու դեպքում կապալառուն այդ տարվա համար ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին հայտարարագիր հարկային մարմին չի ներկայացնում:
5. Պատվիրատուն ազատվում է Ծրագրի սկսման պահից մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը Ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ի պարտավորությունը կապալառուի փոխարեն կատարելու պարտավորությունից և կապալառուին վճարված եկամուտներից հաշվարկված ու չվճարված շահութահարկի վճարումից, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերից, տուգանքներից:
Պատվիրատուն ազատվում է Ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար գանձվող ԱԱՀ-ից:
6. Համաձայնագրով իրականացվող Ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից պատվիրատուին մատակարարվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների մասով հարկային հաշիվներ չեն լրացվում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):
Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը պատվիրատուի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան դուրս գրված հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարի մասին նշումները պետք է համարվեն չեղյալ:
7. Սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված արտոնությունների կիրառման և հարկային պարտավորությունների (վերա)հաշվարկման համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն), իսկ մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը իրականացված գործարքների մասով` նաև պատվիրատուի կողմից լրացված տեղեկանքը (օրինակելի ձևը բերված է ստորև)` կապալառուի փոխարեն հաշվարկված ԱԱՀ-ի և կապալառուին վճարված եկամուտներից հաշվարկված ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարների մեծությունների վերաբերյալ (ըստ հաշվետու ժամանակաշրջանների):
Տեղեկանքը լրացվում է 3 օրինակից, որից մեկը տրվում է կապալառուին, երկրորդը` պատվիրատուի հաշվառման վայրի հարկային տեսչություն, իսկ երրորդը պահվում է պատվիրատուի մոտ:
Հարկային մարմին ներկայացված տեղեկանքի հիման վրա կատարվում է հաշվարկված հարկային պարտավորությունների (այդ թվում` տույժերի և տուգանքների) գումարների վերահաշվարկ` հիմք ընդունելով կապալառուի փոխարեն հաշվարկված ԱԱՀ-ի և կապալառուին վճարված եկամուտներից ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարների մեծությունները, ինչպես նաև այդ մասով հարկային պարտավորությունների փոփոխման ժամկետները: Ընդ որում` որպես հարկային պարտավորությունների փոփոխման ժամկետ ընդունվում է տվյալ հարկատեսակի վճարման օրենքով սահմանված վերջին օրը: Վերահաշվարկման արդյունքները ամփոփվում են համատեղ հաստատված արձանագրությամբ: Նշված տեղեկանքի և արձանագրության հիման վրա հարկային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ պատվիրատուի անձնական հաշվի քարտերում:
8. Եթե տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա ստուգման արդյունքներից տարբերվող տվյալներ տեղեկանքում նշված լինելու դեպքում այդ ժամանակաշրջանին վերաբերող` Օրենքով սահմանված հարկային արտոնությունների արդյունքները ճշտվում են հարկային մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում` վերստուգման միջոցով, որի հիման վրա կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Եթե տեղեկանքը վերաբերում է հարկային մարմնի կողմից դեռևս չստուգված հաշվետու ժամանակաշրջաններին, ապա այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմինների կողմից վերահաշվարկ չկատարելու համար` այդ դեպքում վերահաշվարկից հետո տեղեկանքում նշված տվյալները կարող են ճշտվել հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման միջոցով:
9. Օրենքով սահմանված հարկային արտոնությունների արդյունքները կարող են ճշգրտվել պատվիրատուի կողմից սույն կարգին համապատասխան տրված նոր (ճշտված) տեղեկանք հարկային մարմին ներկայացնելու դեպքում, եթե այդ տեղեկանքում արտացոլված տվյալները չեն վերաբերում հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող հաշվետու ժամանակաշրջաններին, կամ հարկային մարմինների կողմից իրականացված վերստուգման դեպքում, եթե այդ տեղեկանքում արտացոլված տվյալները վերաբերում են հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող հաշվետու ժամանակաշրջաններին:
«Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների
նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին»
ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների
կիրառումը հիմնավորող տեղեկանքի օրինակելի ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N……
… ……………… 200..թ.
Սույնով հաստատվում է, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնող կազմակերպությունը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերությունից 200...թ. …………….. ամսում`
ա) ձեռք է բերել (ստացել է) ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ).
Ապրանքի անվանումը (ծառայության, աշխատանքի բովանդա-կությունը) | Չափման միավորը | Ապրանքի քանակը (ծառայության, աշխատանքի ծավալը) | Ապրանքի (ծառայության, աշխատանքի) ընդհանուր արժեքը | Հաշվարկային փաստաթղթի համարը և ամսաթիվը |
բ) ձեռքբերված (ստացված) կամ ձեռքբերվող (ստացվող) ապրանքների, ծառայությունների (աշխատանքների) դիմաց վճարել է (այդ թվում` կանխավճարային ձևով) եկամուտներ.
Ապրանքի անվանումը (ծառայության, աշխատանքի բովանդակությունը) | Ապրանքի (ծառայության, աշխատանքի) ընդհանուր արժեքը | Հաշվարկային փաստաթղթի համարը և ամսաթիվը | Հայաստանյան աղբյուրներից վճարված եկամուտների գումարը | Ոչ ռեզիդենտի շահութահարկի ընդհանուր գումարը |
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
Տնօրեն`
Գլխ. հաշվապահ`
Կ.Տ.