Գլխավոր տեղեկություն
Համար
N 1365-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.09.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 սեպտեմբերի 2007 թվականի N 1365-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

Հրամայում եմ`

1. «Ծաղկահովտի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Ծաղկահովտի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000209 և 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000329 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան