ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1246-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Սաթենիկ Ավետիսյան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Ավետիսյանին 2004 թվականի հունիսի 18-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000177 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Ավետիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|