«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 28 հոկտեմբերի 2005 թ. | N 12-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 150-Ն որոշումը:
| Նախագահ՝ | Ս. Մնացականյան | 
| ՀԱՎԵԼՎԱԾ | |
| 
 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և հիմնարկները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, բացառությամբ անասունների ու թռչունների գլխաքանակի, որը ցույց է տրվում հաշվետվությունը կազմելու պահի դրությամբ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հրահանգը կազմված է ձև թիվ 24-գտ (տարեկան) հաշվետվության ձևի սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
2. Բաժին I-ի տող 1-27-ում ներառվում են տնտեսությանը պատկանող բոլոր անասունների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, գտնվում են տնտեսության անասնաշենքերում (ագարակում), թե` արոտներում:
3. «Արտադրող ցուլեր»` բաժին I-ի տող 3-ում ներառվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:
4. «Բանող եզներ»` բաժին I-ի տող 4-ում ներառվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն ներառվում տվյալ սյունակում: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:
5. «Երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան» բաժին I-ի տող 5-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
6. «Երինջներ` 2 տարեկանից բարձր» բաժին I-ի տող 6-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
7. «Գոմեշներ»՝ բաժին I-ի տող 8-ում ներառվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:
8. «Ոչխարներ, ընդամենը»՝ բաժին I-ի տող 13-ում ներառվում է բոլոր ցեղերի ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի:
9. «Որից՝ մաքիներ և շիշակներ»՝ բաժին I-ի տող 14-ում ներառվում է մայրական ամբողջ գլխաքանակը, ինչպես նաև հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:
10. «Այծեր, ընդամենը»՝ բաժին I-ի տող 15-ում ներառվում է բոլոր հասակի այծերը, իսկ բաժին I-ի տող 16- ում «որից՝ մայր այծեր 1 տարեկան և բարձր» ներառվում է 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:
11. «Ավանակներ»՝ բաժին I-ի տող 18-ում ներառվում է տնտեսությունում առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:
12. «Ճագարներ»՝ բաժին I-ի տող 20-ում ներառվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, բաժին I-ի տող 21-ում՝ «որից՝ մայր ճագարներ, բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:
13. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»՝ բաժին I-ի տող 24-ում ներառվում է բոլոր թռչունների գլխաքանակը:
14. «Որից՝ ածան հավեր»՝ բաժին I-ի տող 25-ում ներառվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից, տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:
15. «Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը»՝ բաժին II-ի տող 1-ում ներառվում է կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթը, քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի անասուններից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:
16. «Կթված է, ոչխարի կաթ»՝ բաժին II-ի տող 2-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:
17. «Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից»՝ բաժին II-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:
18. «Որից՝ հավի»՝ բաժին II-ի տող 4-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:
19. «Խուզված է ոչխարի բուրդ»՝ բաժին II-ի տող 5-ում ներառվում է բնական խուզված բուրդի քաշը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
20. «Արտադրվել է մեղր» բաժին II-ի տող 6-ում ներառվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:
21. «Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը»՝ բաժին II-ի տող 8-ում ներառվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) անասուններից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող անասունների կենդանի՝ քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված անասունների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող անասունների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող անասունների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող անասունների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են անասունների կշռման տեղեկագրերից: Մսամթերման ուղարկվող անասունների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:
22. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչնի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»՝ բաժին III-ի տող 2-ում, համապատասխան սյունակներում ներառվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկում է եղել, թեկուզև նույն ծնված օրը: Այստեղ չի ներառվում սատկած ծնվածների գլխաքանակը:
23. «Ծնել են երինջներ, (փոխադրված են կովերի շարքը»՝ բաժին III-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:
24. «Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր»՝ բաժին III-ի տող 4-ում և բաժին III-ի տող 5-ում՝ «Կենդանի քաշը»՝ ներառվում է գնման կարգով, այլ անասունի դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված անասունների քանակը և կենդանի քաշը:
25. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»՝ բաժին III-ի տող 6-ը լրացնելիս հարկ է գումարել պետությանը վաճառված անասունի, իր տնտեսությունում մորթված անասունի, ինչպես նաև սպանդի համար անասունի այլ վաճառքի գլխաքանակները, ներառյալ անասունի վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է` հետագայում վերատադրության համար, այս տողում ցույց չի տրվում:
26. Բաժին III-ի տող 7-ում ներառվում է բաժին III-ի տող 6-ի անասունների գլխաքանակի կենդանի քաշը:
27. «Կենդանի քաշը»՝ բաժին III-ի տող 7-ում ներառվում է տնտեսությունում մորթված բոլոր անասունները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ անասունների հարկադիր սպանդի դեպքերը: Տող 7- ում ներառվում է նախքան անասունի սպանդի ենթարկելը կենդանի քաշի քաշը:
28. «Ընդամենը վաճառված է, փոխանակված է և այլ ելքեր»՝ բաժին III-ի տող 8- ում ներառվում է հաշվետու ժամանակամիջոցում (այսինքն՝ հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված անասունների գլխաքանակը): Այստեղ ներառվում է այլ կազմակերպություններին վաճառված անասունների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված անասուններից պետությանը վաճառված անասունի, մասնագիտացված անասնապահական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր անասունների գլխաքանակը: Այդ տողում ներառվում է նաև ուրիշ տողերում ցույց չտված անասունների այլ ելքերը:
Այդ տողում ներառվում են նաև տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված անասունների գլխաքանակը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների անդամներին, աշխատանքի վարձատրության դիմաց և առանձին անդամներին օգնության կարգով տրված անասունների գլխաքանակը և այլն: Այդ տողում ներառվում է նաև անասունների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, աճեցման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսվարող սուբյեկտներին չի վերադարձվել, մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն աճեցված անասունի և թռչնի համար:
29. «Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ»՝ բաժին III-ի տող 10-ում և «որից՝ հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից»` բաժին III-ի տող 11-ում ներառվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկում եղած անասունը փոխարինվում է մեկ այլ անասունով: Այս տողում ներառվում են անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռքբերված անասունների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | 
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | 
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | 
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության ներկայացման ժամկետը` | 
| 1. Ազգային վիճակագրական ծառայություն 2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) | իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-ը | 
| 
 
 Մարզը _________________ Համայնքը Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից | ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
| 
 | |||
| Չլրացնել ßß | |||
| ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: | |||
II. Արտադրվել է անասնապահական մթերք
| Հ/հ | Ցուցանիշների անվանումը | Չափի միավորը | Քանակը | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| 1 | Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը | ցենտներ | 
 | 
| 2 | Կթված է ոչխարի կաթ, ընդամենը | -''- | 
 | 
| 3 | Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից | հատ | 
 | 
| 4 | որից՝ հավի | -''- | 
 | 
| 5 | Խուզված է ոչխարի բուրդ | կիլոգրամ | 
 | 
| 6 | Արտադրվել է մեղր | -''- | 
 | 
| 7 | Վաճառված և մորթված են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով) ցենտներ | 
 | 
 | 
| 8 | Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը | -''- | 
 | 
| 9 | որից՝ խոշոր եղջերավոր անասուններ | -''- | 
 | 
| 10 | խոզեր | -''- | 
 | 
| 11 | ոչխարներ և այծեր | -''- | 
 | 
| 12 | թռչուններ | -''- | 
 | 
| 13 | Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը | գլուխ | 
 | 
III. Անասունների ԵՎ թռչունների գլխաքանակի շարժը
| Հ/հ | Ցուցանիշների անվանումը | Չափի միավորը | Խոշոր եղջերավոր անասուններ | այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման) | Խոզեր | Ոչխարներ և այծեր | Ձիեր | Թռչուն-ներ | 
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1 | Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է, ընդամենը | գլուխ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 2 | տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչնի մատղաշ իրենց տնտեսությունում, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից | -''- | 
 | X | 
 | 
 | 
 | 
 | 
| 3 | Ծնել են երինջներ (փոխադրված են կովերի շարքը) | -''- | X | 
 | X | X | X | X | 
| 4 | Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր | -''- | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 5 | Կենդանի քաշը | ցենտներ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 6 | Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը) | գլուխ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 7 | Կենդանի քաշը | ցենտներ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 8 | Ընդամենը վաճառված է, փոխանակված է և այլ ելքեր | գլուխ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 9 | Կենդանի քաշը | ցենտներ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 10 | Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ | գլուխ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 11 | որից՝ | -''- | 
 | X | 
 | 
 | 
 | X | 
| 12 | Առ 1-ը հունվարի 200 թ. առկա են անասուններ և թռչուններ, ընդամենը | -''- | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 13 | Կենդանի քաշը | ցենտներ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Ղեկավար | _____________________ | _____________________ | 
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
| Լրացնող | _____________________ | _____________________ | 
| (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | (Ազգանուն, անուն) | (Պաշտոն) | 
| _____________________ | __ ___________200__թ. | |
| (Հեռախոսահամար(ներ) | (լրացման ամսաթիվը) | |
| Էլեկտրոնային փոստ | ______________________@____________________ | |
   ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է 
I. Անասունների գլխաքանակը
 
| Հ/հ | Ցուցանիշների անվանումը | Գլուխ | 
| Ա | Բ | 1 | 
| 1 | Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը | 
 | 
| 2 | որից՝ կովեր | 
 | 
| 3 | արտադրող ցուլեր | 
 | 
| 4 | բանող եզներ | 
 | 
| 5 | երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան | 
 | 
| 6 | երինջներ` 2 տարեկան և բարձր | 
 | 
| 7 | չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր | 
 | 
| 8 | Գոմեշներ | 
 | 
| 9 | Խոզեր, ընդամենը | 
 | 
| 10 | որից` մայր խոզեր հիմնական հոտի | 
 | 
| 11 | էգ խոզեր` 4-12 ամսական | 
 | 
| 12 | Ոչխարներ և այծեր, ընդամենը | 
 | 
| 13 | այդ թվում` Ոչխարներ | 
 | 
| 14 | որից` մաքիներ և շիշակներ | 
 | 
| 15 | Այծեր | 
 | 
| 16 | որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր | 
 | 
| 17 | Ձիեր | 
 | 
| 18 | Ավանակներ | 
 | 
| 19 | Ջորիներ | 
 | 
| 20 | Ճագարներ, ընդամենը | 
 | 
| 21 | որից՝ մայր ճագարներ | 
 | 
| 22 | Մեղվաընտանիքներ, հատ | 
 | 
| 23 | Թռչուններ, ընդամենը (24+26+27) | 
 | 
| 24 | այդ թվում` Հավեր և աքաղաղներ, ընդամենը | 
 | 
| 25 | որից՝ ածան հավեր | 
 | 
| 26 | Սագեր | 
 | 
| 27 | Այլ թռչուններ | 
 |