ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 նոյեմբերի 2004 թվականի N 1151-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԱՆ «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԱՆ «ՆԵՎրոզների ԵՎ այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ԱՊՓԲԸ, ՀՀ ԱՆ «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ լիցենզիաները ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական հիվանդանոց» ՓԲԸ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդվածի 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը,
Հրամայում եմ`
1. ՀՀ ԱՆ «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված թիվ Կ-XX-000240, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ԱՊՓԲԸ 2003 թվականի հունիսի 30-ին տրված թիվ Կ-XX-000156, ՀՀ ԱՆ «Նևրոզների և այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված թիվ Կ-XX-000405, ՀՀ ԱՆ «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված թիվ Կ-XX-000396, ՀՀ ԱՆ «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված թիվ Կ-XX-000240, լիցենզիան վերաձևակերպել ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով։
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին՝
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|