Գլխավոր տեղեկություն
Համար
N 833-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.15/20(168) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 օգոստոսի 2004 թվականի N 833-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 Ա/Ձ ՇՈՒՇԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Գրիգորյանին՝ 2001 թվականի հուլիսի 20-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000171 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Գրիգորյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան