Գլխավոր տեղեկություն
Համար
N 1243-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.27/29(177) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1243-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ Մարիա Նավասարդյան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Մարիա Նավասարդյանին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000126 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Անհատ ձեռնարկատեր Մարիա Նավասարդյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան