ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2004 թվականի N 1136-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Սերյոժա Մկրտչյանի լիցենզիան կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 8-րդ մասը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Սերյոժա Մկրտչյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում տարածքների և հագեցվածությանը չեն համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 21.10.04 թ. եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Ա/Ձ Սերյոժա Մկրտչյանի 2004 թվականի հուլիսի 22-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000188 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |