ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հունիսի 2004 թվականի N 680-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Օպտիկա» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Օպտիկա» ՍՊԸ-ին 2001 թվականի փետրվարի 16-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX- 001511 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ՝ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Օպտիկա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|