«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2008 թ. ք. Երևան |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի.
Ուժը կորցրած ճանաչել՝
1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1999 թվականի մայիսի 26-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 6-Ս հրամանը,
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 8-Ս հրամանը,
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2001 թվականի հունիսի 1-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 15-Ս հրամանը,
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 19-Ս հրամանը,
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի մարտի 18-ի «800 և 900 հատուկ ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 60-Ն հրամանը,
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի մարտի 18-ի «Քառանիշ (8-xxx) համարներով հեռախոսագծերի տրամադրման ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 61-Ն հրամանը,
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի մարտի 31-ի «Սակագներ հաստատելու մասին» թիվ 106-Ն հրամանը:
Նախարար |
Ա. Մանուկյան |