Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» մայիսի 2025 թվականի թիվ 180-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 ապրիլի 2025 թվականի թիվ 74-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 2-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 39-Ն ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ակտիվների դասակարգման սկզբունքները և ներդրումային ֆոնդերին զեղչով վաճառվող ակտիվների գծով հարկային եկամուտների ճանաչման քաղաքականությունը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն և թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 16-րդ կետում «առավելագույն քանակը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 16.1-րդ և 16.2-րդ կետերով» բառերով։

2) Կարգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 16․1-րդ և 16․2-րդ կետերով․

«16․1․ Սույն կարգի 16-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում այն ակտիվների վրա, որոնց գծով մարման ենթակա ամբողջ գումարը՝ մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ տվյալ ակտիվի գործողության ամբողջ ժամանակահատվածում, և սուբսիդավորման դադարեցման հիմք առկա չէ, իսկ առկայության դեպքում՝ ֆինանսական կազմակերպությունը ներդրել է այնպիսի գործիքակազմ, որը կանխում է տվյալ որոշմամբ սահմանված սուբսիդավորման դադարեցման հիմքերը:

16․2․ Սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով փոխառուին տրամադրված ակտիվների գծով առկա ժամկետանց օրերի առավելագույն քանակի հաշվարկին չի մասնակցում այն ակտիվների գծով ժամկետանց օրերի քանակը, որոնց ժամկետանց դառնալուց հետո դրանց գծով ամբողջական մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այդ թվում՝ տվյալ անձի ամսական դրամական ապահովումից (աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից) պահումներ կատարելու և դրանք վարկի մարմանն ուղղելու միջոցով։»։

3) Կարգի 52-րդ կետի․

ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ակտիվը կամ դրա մի մասը վերականգնվում է հաշվեկշռում` հաշվեկշռից դուրսգրման պահին ակտիվի կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի չափով, բայց ոչ ավել, քան հատուցման գումարն է՝ թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, ընդ որում, արտարժութային ակտիվի դեպքում հիմք է ընդունվում արտարժութային ակտիվի հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի գծով հաշվեկշռից դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին,»,

բ․ 4-րդ ենթակետում «հաշիվներից» բառից հետո լրացնել «՝ արտարժութային ակտիվի դեպքում հիմք ընդունելով արտարժութային ակտիվի՝ հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը» բառերով,

4) Կարգի 52-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ ենթակետով.

«5) ակտիվի վաճառքից ստացված հատուցման և հաշվեկշռից դուրսգրման օրվա դրությամբ ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի միջև դրական տարբերությունը ավելանում է շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտին:»,

5) Կարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«53․ Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից, ինչի արդյունքում շահութահարկի հաշվարկման նպատակով ֆինանսական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է հետևյալ գումարների չափով.

1) ֆինանսական կազմակերպության կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) անհատույց զիջելու կամ ներելու դեպքում` հաշվեկշռից դուրսգրման պահին այդ ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի) չափով,

2) ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` դատարան դիմելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու դեպքում՝ հաշվեկշռից դուրսգրման պահին ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի) չափով՝ բացառությամբ սույն կարգի 54-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի:

Սույն կետով սահմանված դեպքերում արտարժութային ակտիվների համար ֆինանսական կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտին ավելացվող՝ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափը տվյալ ակտիվի (կամ դրա մի մասի) հաշվեկշռից դուրսգրման օրվա գումարի չափն է՝ հիմք ընդունելով արտարժութային ակտիվը (կամ դրա մի մասը) հաշվեկշռից դուրս գրելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:»։

6) Կարգի 54-րդ կետի 7-րդ ենթակետում և 56-րդ կետում «Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությանը» բառերից հետո լրացնել «, (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (կանոնները գրանցած) ներդրումային ֆոնդերի)» բառերը և կետադրական նշանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում` սույն որոշման 1-ին կետի 3-6-րդ ենթակետերը տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար`

Վ. Հովհաննիսյան

 

2025 թ. մայիսի 23

Երևան

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

2025 թ. մայիսի 06

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2025 թվական: