ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2004 թվականի N 67-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիան «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի վերաձԵՎակերպման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին կետը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի մայիսի 6-ին տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX- 000094 լիցենզիան վերաձևակերպել «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի անվամբ:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի լիցենզիայի մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|