Գլխավոր տեղեկություն
Համար
N 788-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2004 թվականի N 788-Ա

ք. Երևան

 

ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 6 բուժմիավորում» ԱՊՓԲԸ, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 18 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» ԱՊՓԲԸ, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Շտապօգնության մանկական կլինիկական հիվանդանոց» ԱՊՓԲԸ լիցենզիաները ԵրԵՎանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ անվամբ վերաձԵՎակերպելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 բուժմիավորում» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000417, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 18 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի հուլիսի 21-ին տրված թիվ Կ-XX-000185, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի հունիսի 6-ին տրված թիվ Կ-XX-000135, Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնության մանկական կլինիկական հիվանդանոց» ԱՊՓԲԸ լիցենզիաները վերաձևակերպել «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:

2.2. Համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան