Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2015-01.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.54
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2014
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից, այսուհետ` Կողմեր,

հաստատելով Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված ձգտումները,

վճռականորեն տրամադրված լինելով նորովի խթանելու առավել սերտ ինտեգրումն ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով,

հաստատելով եվրասիական ինտեգրման գործընթացի զարգացման հարցում իրենց շահագրգռվածությունը,

առաջնորդվելով եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 24-ին արված հայտարարությամբ,

հաշվի առնելով, որ այն միջազգային պայմանագրերը, որոնց հիման վրա ձևավորվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը, դարձել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հիմքը, փաստելով նշված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները կատարելու հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամության մասին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին՝ Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի` սույն Պայմանագրի 1-ին հավելվածով սահմանված ցանկին համապատասխան և սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային պայմանագրերում փոփոխություններ են կատարվում` համաձայն սույն Պայմանագրի 2-րդ հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Պայմանագրի 1-ին հավելվածով նախատեսված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է սույն Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան և հաշվի առնելով սույն Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված ցանկով նախատեսված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Եթե մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեությանն առնչվող հարցերով միջազգային պայմանագիր, որի մասին նշված չէ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում, ապա Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է առանձին արձանագրությամբ այդ միջազգային պայմանագրին միանալու պարտավորություն` վերջինս ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, սակայն ոչ շուտ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Հոդված 2

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով սույն Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները:

 

Հոդված 3

 

Հայաստանի Հանրապետության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթները սահմանված են սույն Պայմանագրի 3-րդ հավելվածով:

 

Հոդված 4

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առանձնահատկությունները սահմանվում են սույն Պայմանագրի 5-րդ հավելվածով:

 

Հոդված 5

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 6

 

Սույն Պայմանագիրը դառնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:

 

Կատարված է Մինսկ քաղաքում, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, մեկ օրինակից` ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

/ստորագրություն/

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

/ստորագրություն/

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

/ստորագրություն/

 

Հայաստանի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի

ՑԱՆԿ

 

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը

 

1. «Ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր

 

2. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր (««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)

 

3. «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրություն

 

4. «Զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիր

 

5. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիր (««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

6. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

7. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

8. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր (««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

 

9. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

10. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

11. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

12. «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր

 

13. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր («Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)

 

14. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

 

15. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

 

16. «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

 

17. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների առնչությամբ մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

 

18. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր

 

19. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր

 

20. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր

 

21. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագիր

 

22. «Երրորդ երկրներից անօրինական աշխատանքային միգրացիային հակազդելու համար համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագիր

 

23. «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիր*

 

24. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագիր

 

25. «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագիր

 

26. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագիր

 

27. «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագիր

 

28. «Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագիր

 

29. «Մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի համաձայնագիր

___________

* «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիրը կիրառվում է 2012 թվականի օգոստոսի 22-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Նշված Պայմանագրում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը չի հանգեցնում «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների տարածմանը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության վրա՝ բացառությամբ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 3-րդ հավելվածի 38-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին

 

I. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարվող փոփոխությունները

 

1. «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված)`

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,13%,

Բելառուսի Հանրապետություն՝ 4,65%,

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,25%,

Ռուսաստանի Դաշնություն՝ 86,97%»:

40-րդ կետում «Բելառուսի Հանրապետության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համար` Երևան քաղաքի ժամանակով, Բելառուսի Հանրապետության համար՝» բառերով:

53-րդ կետում «Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեն» բառերով:

2. «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ IV բաժնով.

 

«IV. Հայաստանի Հանրապետություն

 

1. Սուբսիդավորման իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված իրավաբանական անձինք՝ անկախ այն հանգամանքից, թե ով է կապիտալի սեփականատերը:

23-րդ և 26-րդ կետեր

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հուլիսի 21-ի ՀՕ-137 օրենք

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշում

2. Հողի նկատմամբ սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Պետական և (կամ) մունիցիպալ սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության ժամկետը չի կարող գերազանցել 99 տարին, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի:

23-րդ և 26-րդ կետեր

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք

3. Ընդերքօգտագործող կարող է լինել միայն իրավաբանական անձը, այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը:

23-րդ և 26-րդ կետեր

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք

4. Քարտեզագրությամբ, գեոդեզիայով, չափագրմամբ (հաշվառմամբ) և հողաշինարարությամբ կարող են զբաղվել միայն պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

23-րդ և 26-րդ կետեր

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենք

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 1441-Ն որոշում»:

 

3. «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 17-րդ հավելված)՝

նշված Արձանագրության 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ IV բաժնով.

 

«IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Ռիսկերի ապահովագրություն՝ կապված

սահմանափակումներ չկան

միջազգային ծովային փոխադրումների հետ

միջազգային առևտրային օդային փոխադրումների հետ

միջազգային առևտրային՝ դեպի տիեզերք արձակումների հետ

       

միջազգային ապահովագրության հետ, որն ամբողջությամբ կամ մասամբ ծածկում է՝

ֆիզիկական անձանց միջազգային փոխադրումը,

արտահանվող (ներմուծվող) բեռների և դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումը՝ ներառյալ դրանից բխող պատասխանատվությունը,

միջազգային տրանսպորտով ապրանքների փոխադրումը,

անհատական տրանսպորտային միջոցների անդրսահմանային տեղափոխման դեպքում պատասխանատվությունը, միայն պայմանագրերի և «Կանաչ քարտ» ապահովագրական վկայականների միջազգային համակարգին միանալուց հետո:

       

2. Վերաապահովագրություն
և ռետրոցեսիա

սահմանափակումներ չկան

3. Ապահովագրական գործակալների և ապահովագրական բրոքերների ծառայություններ

սահմանափակում

չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրողների անունից ապահովագրության պայմանագրերի կնքման և տեղաբաշխման հետ կապված ապահովագրական միջնորդություն (բացառությամբ սույն ցանկի 1-ին կետում թվարկված ոլորտների, ինչպես նաև բացառությամբ ապահովագրական բրոքերների կողմից վերաապահովագրության գծով միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքերի)

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենք (հոդվածներ 89 և 91)

սահման-ված չէ

4. Ապահովագրության օժանդակ ծառայություններ՝ ներառյալ խորհրդատվական և ակտուարական ծառայությունները, ռիսկի գնահատումը և պահանջների կարգավորման հետ կապված ծառայությունները

սահմանափակումներ չկան

».

 

նշված արձանագրության 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ IV բաժնով.

 

«IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սահմանափակում՝
17-րդ հավելվածի
6-րդ և 11-րդ կետերի մասով

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆինանսական ծառայություններ կարող են մատուցվել Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ու գրանցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպական-իրավական ձևով հիմնադրված ֆինանսական կազմակերպությունների և (կամ) դրանց մասնաճյուղերի կողմից՝ բացառությամբ ապահովագրական գործակալների, որոնք գրանցվում և հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենք (հոդվածներ 8 և 87),

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենք (հոդվածներ 28, 103 և 175),

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենք (հոդված 52),

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենք (հոդված 12)

սահման-ված չէ

2. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Օտարերկրյա բանկը, օտարերկրյա ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերությունը և ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղ հիմնադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի լիցենզավորման և գրանցման միջոցով

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենք (հոդված 14),

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենք (հոդված 47),

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենք (հոդված 43),

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենք (հոդված 54),

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնակարգեր 1 (2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն), 03/01 (2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն), 4/01 (2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն)

սահման-ված չէ

3. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն կարող է տրվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն կառավարչին, որն ունի՝ միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդերի (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Ընդ որում, միջազգային ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) և (կամ) օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությանը (կազմակերպություններին) պետք է պատկանի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասի 50 տոկոսից ավելին, և այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա (ունենան) որոշիչ ձայնի իրավունք պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահմանելիս, ինչպես նաև կառավարչի գործադիր մարմինը և ներքին հսկողության համակարգը ձևավորելիս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնակարգ 10/01 (2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն) (կետ 33)

սահման-ված չէ

4. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Որպես արժեթղթերի պահառու կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորված և գրանցված ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը և բանկերը:

Որպես ներդրումային ֆոնդերի արժեթղթերի պահառու կարող է հանդես գալ միայն բանկը (Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորված և գրանցված)

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենք (հոդված 27),

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենք (հոդված 86)

սահման-ված չէ

5. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Կարգավորվող շուկայի օպերատորը (բորսա) և Կենտրոնական դեպոզիտարիան կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձևով

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենք (հոդվածներ 103 և 175)

սահման-ված չէ

6. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիայի կարգավիճակ ստացած կազմակերպությունը միակ կազմակերպությունն է Հայաստանի Հանրապետության տարածքում, որն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթներ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենք (հոդված 175)

սահման-ված չէ

7. Սահմանափակում՝ 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոն իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Բյուրոյի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության ու զարգացման ապահովումը: Բյուրոն միակ ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, անդամակցում են ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նշված Օրենքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենք (հոդվածներ 3 և 28)

սահման-ված չէ

8. Սահմանափակում՝
17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Ավանդների պարտադիր երաշխավորում իրականացնող կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենք (հոդված 17)

սահման-ված չէ

9. Սահմանափակում՝
17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Վարկային բյուրոն բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված առևտրային մասնագիտացված կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու վարկային տեղեկատվության և դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմությունների կազմման, ձևակերպման ու պահպանման և դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն:

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենք (հոդված 3)

սահման-ված չէ»:

 

4. «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 20-րդ հավելված)՝

 

նշված արձանագրության 1-ին հավելվածում՝

ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» հինգերորդ վանդակ՝ ներառելով հետևյալ տեքստը՝

2-րդ դիրքում՝ «Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ»,

3-րդ դիրքում՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ»,

4-րդ դիրքում՝ «Երկաթուղու ենթակառուցվածքի օգտագործումն ապահովող ծառայություններ».

նշված արձանագրության 2-րդ հավելվածում`

ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» հինգերորդ վանդակ՝ ներառելով հետևյալ տեքստը՝

1-ին դիրքում՝ «Բնական գազի փոխադրման ծառայություններ, բնական գազի բաշխման ծառայություններ, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայություններ»,

5-րդ դիրքում՝ «Ոչ մրցակցային ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ»,

ավելացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ դիրքեր՝

 

«

10.

     

Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություններ

11.

     

Հաշվարկային կենտրոնի ծառայություններ

»:

5. «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հավելված)՝

 

2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

««վարչատարածքային միավորներ»՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (ներառյալ Մինսկ քաղաքը) և Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա ու Ալմաթի քաղաքները) վարչատարածքային միավորները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներն ու մունիցիպալ կազմավորումները.».

 

նշված Արձանագրության հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IV բաժնով.

 

«IV. Հայաստանի Հանրապետություն

 

Բավարար վերամշակման չափանիշների համաձայն հայկական ճանաչված ապրանքների՝ մաքսատուրքերից և հարկերից ազատումն ազատ տնտեսական գոտիների տարածքներից ու ազատ պահեստների տարածքներից Մաքսային միության մաքսային տարածքի մյուս հատված արտահանելիս` համաձայն «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 18-ի օրենքի, «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772-Ն որոշման, «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի շուրջ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի ու «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի

Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը»։

 

6. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հավելված) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

««վարչատարածքային միավորներ»՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (ներառյալ Մինսկ քաղաքը) և Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա և Ալմաթի քաղաքները) վարչատարածքային միավորները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներն ու մունիցիպալ կազմավորումները.»:

 

II. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխություններ

 

7. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մասը կազմող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «կազմված է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության,» բառերով:

8. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 4-րդ հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,»:

9. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության «Բելառուսի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում» բառերով:

10. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «մաքսային մարմին`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,» բառերով:

11. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում.

2-րդ հոդվածի`

հինգերորդ պարբերությունը ««կենտրոնական մաքսային մարմիններ»՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,» բառերով,

վեցերորդ պարբերությունը ««Կողմերի պետական մարմիններ»՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական մարմիններ,» բառերով,

9-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «հարկերը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում,» բառերով,

2-րդ հավելվածում «<*>» նշանով ծանոթագրությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«<*> Այն դեպքում, երբ հավաստագիրը գրանցող մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինն է, Բելառուսի Հանրապետության մաքսային մարմինը կամ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինը, այդ մաքսային մարմնի ծածկագիրը նշվում է` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

Հայաստանի Հանրապետության համար՝ 051000, այնուհետև` մաքսային մարմնի ծածկագիրը` մաքսային մարմինների դասակարգչի համաձայն (05100000),

Բելառուսի Հանրապետության համար՝ 112, այնուհետև` մաքսային մարմնի ծածկագիրը` մաքսային մարմինների դասակարգչի համաձայն (11200000),

Ղազախստանի Հանրապետության համար՝ 398, այնուհետև` մաքսային մարմնի ծածկագիրը` մաքսային մարմինների դասակարգչի համաձայն (39800000):»:

12. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 2-րդ հոդվածը «հանդիսանում.» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,» բառերով:

13. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 2-րդ հոդվածը՝

1-ին կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,»,

2-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության համար` մաքսատներ,»:

14. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգության ծառայության պետի, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով:»:

15. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում`

10-րդ հոդվածի 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2017 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:».

Համաձայնագրի 23-րդ հոդվածի`

1-ին կետը «Բելառուսի Հանրապետությունում» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում,» բառերով,

2-րդ կետը «մաքսային նպատակներով ունեցել են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենական արտադրության ապրանքների,» բառերով,

3-րդ կետի երկրորդ պարբերությունը «որոնց Մաքսային միության անդամ պետությունից ծագումը հաստատված է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության համար՝ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝,» բառերով:

16. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Ազատ պահեստ» ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակն ազատ պահեստում, որի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում ու Ռուսաստանի Դաշնությունում և մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում, այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, որոշվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները։».

19-րդ հոդվածի`

1-ին կետը «Բելառուսի Հանրապետությունում» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում,» բառերով,

2-րդ կետը «մաքսային նպատակներով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ունեին հայրենական արտադրության ապրանքների,» բառերով,

3-րդ կետի երկրորդ պարբերությունը «որոնց ծագումը Մաքսային միության անդամ պետությունից հաստատված է» բառերից հետո լրացնել «СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Հայաստանի Հանրապետության համար,» բառերով:

17. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի`

6-րդ հոդվածի երկրորդ կետը «այն է՝» բառից հետո լրացնել «հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից,» բառերով,

նշված Համաձայնագրի 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 4.3 կետը «Բելառուսի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության,» բառերով:

18. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի`

չորրորդ պարբերությունը «մասնավորապես՝» բառից հետո լրացնել «հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից,» բառերով,

հինգերորդ պարբերությունը «մասնավորապես՝» բառից հետո լրացնել «հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից,» բառերով:

19. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը «հանդիսանում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կողմից` ֆինանսների նախարարությունը,» բառերով:

20. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի 14-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «օրվանից» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ» բառերով:

21. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրի 17-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «օրվանից» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ» բառերով:

22. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի 1-ին հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ՝

 «Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.»:

23. «Երրորդ պետություններից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդության ոլորտում համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Կողմերը կարող են սահմանել սույն Համաձայնագրին միանալու այլ կարգ:»:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի

 

Պայմաններ և անցումային դրույթներ

 

I. Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ նշանակելու հետ կապված հարցեր

 

1. Հայաստանի Հանրապետությունից առաջին անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ նշանակված անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են մինչև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից նշանակված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների լիազորությունների ժամկետի ավարտը, ինչպես սահմանված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ պարբերությամբ:

Սույն կետի առաջին պարբերությամբ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երեք անդամով, որոնք ունեն մեկ ձայնի իրավունք և որոնց իրավասության ոլորտներն ամրագրված չեն:

 

II. Ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի ու հավաքագրումների) և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման հետ կապված հարցեր

 

2. Հայաստանի Հանրապետությունը «Ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի ու հավաքագրումների) գումարների հաշվեգրման և բաշխման, դրանք անդամ պետությունների բյուջե փոխանցելու կարգի մասին» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված), ինչպես նաև «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» կանոնակարգը (2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված) կիրառում է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

III. Մաքսային իրավահարաբերություններին առնչվող հարցեր

 

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող և այլ անձանց մասով

 

3. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված մաքսային միջնորդները (բրոքերները), մաքսային փոխադրողները, մաքսային պահեստներում պահպանություն իրականացնող անձինք, անմաքս առևտրի խանութներ հիմնադրող անձինք Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես մաքսային ներկայացուցիչներ, մաքսային փոխադրողներ, մաքսային պահեստներ ու անմաքս առևտրի խանութներ տիրապետողներ և իրավունք ունեն գործունեություն իրականացնելու մաքսային գործի բնագավառում՝ մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններով՝

մաքսային միջնորդները (բրոքերները), մաքսային պահեստներում պահպանություն իրականացնող անձինք և անմաքս առևտրի խանութներ հիմնադրող անձինք` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 18 ամսվա ընթացքում.

մաքսային փոխադրողները` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են մաքսային ներկայացուցիչներ, մաքսային փոխադրողներ, մաքսային պահեստներ, ժամանակավոր պահպանման պահեստներ տիրապետողներ, լիազորված տնտեսական օպերատորներ, որոնք իրավունք ունեն գործունեություն իրականացնելու մաքսային գործի բնագավառում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Մաքսային միության մաքսային օրենսգիրք), Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով և ուրիշ ակտերով սահմանված պայմաններով՝ առանց Մաքսային միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ ենթակետով, 19-րդ հոդվածի 2-րդ ենթակետով, 39-րդ հոդվածի 1-ին ենթակետով նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու և (կամ) առանց Մաքսային միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ ենթակետով, 24-րդ հոդվածի 2-րդ ենթակետով, 29-րդ հոդվածի 2-րդ ենթակետով նախատեսված՝ իր քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրման պայմանագիր տրամադրելու՝

մաքսային ներկայացուցիչները, մաքսային պահեստներ և ժամանակավոր պահպանման պահեստներ տիրապետողները` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 18 ամսվա ընթացքում.

մաքսային փոխադրողները և լիազորված տնտեսական օպերատորները` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

4. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված մաքսային փոխադրողները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրում իրականացնելու իրավունք ունեն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում Մաքսային միության մաքսային օրենսգրքով, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով և ուրիշ ակտերով սահմանված դեպքերում և պայմաններով՝ առանց հաստատելու իրենց կարգավիճակը՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ինչպես նաև նշված մաքսային փոխադրողներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմվող՝ մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրում գրանցելու մասին տեղեկությունների և որպես մաքսային փոխադրող գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենի առկայության պայմանով։

Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստր կազմելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված՝ մաքսային փոխադրողների ռեեստրները:

5. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողների, ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների ռեեստրներում իրավաբանական անձանց գրանցելու և իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տալու համար պայման հանդիսացող՝ քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրման պայմանագրի առկայության մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 13-րդ, 19-րդ, 24-րդ, 29-րդ և 39-րդ հոդվածների դրույթները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ են մտնում`

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 13-րդ, 24-րդ և 29-րդ հոդվածների դրույթները` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 18 ամսվա ընթացքում.

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 19-րդ և 39-րդ հոդվածների դրույթները` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

 

Մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասով

 

6. Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության ներքո գտնվող և, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, մաքսային մարմինների պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքներ, և այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները` հաշվի առնելով սույն Հավելվածի 7-րդ կետը:

7. Սույն Հավելվածի 6-րդ կետում նշված ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը հաշվարկվում է Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

8. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության ներքո գտնվող և մաքսային մարմինների պատասխանատու պահպանության հանձնված ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի մաքսային մարմին մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվող՝ ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտը։

9. Այն ապրանքները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը՝ մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, ընդունել է մաքսային հայտարարագիր, ենթակա են հայտարարված մաքսային ռեժիմով ձևակերպման այն կարգով և պայմաններով, որոնք մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրն ընդունելու օրվա դրությամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման առանձնահատկությունների մասով

 

10. Այն ապրանքների համար, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, ընդունել է տարանցիկ փոխադրման հայտարարագիր ծառայող փոխադրման ամփոփագրեր, մաքսային տարանցման թույլտվությունը տրամադրվում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո փոխադրումն իրականացվում և ավարտվում է այն կարգով ու պայմաններով, որոնք մաքսային մարմնի կողմից նշված փոխադրման ամփոփագրերն ընդունելու օրվա դրությամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

11. Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո գտնվող այն ապրանքների փոխադրումը, որոնց համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, տրամադրել է տարանցման թույլտվություն, իրականացվում և ավարտվում է այն կարգով ու պայմաններով, որոնք մաքսային տարանցման թույլտվության տրամադրման օրվա դրությամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Ապրանքների կարգավիճակի և մաքսային ընթացակարգերի մասով

 

12. Հայաստանի Հանրապետությունում գտնվող և մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը «ներմուծում` ազատ շրջանառության համար», «վերաներմուծում» և «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են, համապատասխանաբար, «ներքին սպառման համար բացթողում», «վերաներմուծում» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ և ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները:

13. Երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներս բերված և Պայմանագիրն ստորագրելուց հետո «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8702, 8703 և 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաները և շարժիչային մյուս տրանսպորտային միջոցները, որոնց համար վճարվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703 և 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով (ԵԱՏՄ ՄՄՍ) սահմանված դրույքաչափերից տարբերվող մաքսատուրք, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում համարվում են օտարերկրյա ապրանքներ`

մինչև վճարված մաքսատուրքերի ու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703 և 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների ու շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ի սահմանած դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի վճարումը.

Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ի սահմանած դրույքաչափերի կիրառման գործընթացն սկսելուց հետո մինչև 3 տարին լրանալը:

Սույն կետի գործողությունը չի տարածվում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքների վրա, որոնց համար մաքսատուրքերը վճարված են ԵԱՏՄ ՄՄՍ-ի սահմանած դրույքաչափերով:

14. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, և դրանց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները:

15. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես «մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Նշված ապրանքների, ինչպես նաև մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները` հաշվի առնելով սույն Հավելվածի 16-20-րդ կետերը:

16. Սույն Հավելվածի 15-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերը գործում են մինչև ապրանքները համապատասխան մաքսային ռեժիմներով ձևակերպելու դեպքում սահմանված ժամկետների լրանալը` հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի, համապատասխանաբար, 243-րդ և 256-րդ հոդվածներով նախատեսված ժամկետների սահմաններում ապրանքների վերամշակման ժամկետները երկարաձգելու հնարավորությունը:

17. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Մաքսային միության անդամ պետություններից մեկի տարածք արտահանված ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

18. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Մաքսային միության անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք արտահանված՝ Մաքսային միության ապրանքների նկատմամբ Մաքսային միության անդամ պետություններում կիրառվող «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

19. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Մաքսային միության անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

20. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում այն ապրանքների նկատմամբ կիրառվող «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել երրորդ երկրների տարածքից դրանց վերամշակման արդյունքները հետագայում Մաքսային միության անդամ պետություններից մեկի տարածք արտահանելու նպատակով, դադարում է գործել առանց այդպիսի ապրանքները և այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները Մաքսային միության մաքսային օրենսգրքի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու` պայմանով, որ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքները, մինչև ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը, բայց ոչ ուշ, քան 2016 թվականի հունվարի 1-ը, ճանաչվեն որպես Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքներ՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրով սահմանված բավարար վերամշակման չափորոշիչներին համապատասխան: Ընդ որում, «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները և այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական տարածքի ապրանքներ։

21. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Մաքսային միության անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության տարածքից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը դադարում է գործել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Նշված մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

22. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում «ներմուծում մաքսային պահեստ» կամ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ՝ բացառությամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի համաձայն դուրսհանման համար նախատեսված ապրանքների, և այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները` հաշվի առնելով սույն Հավելվածի 23-րդ կետը:

23. Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգի համաձայն դուրսհանման համար նախատեսված և, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, «ներմուծում մաքսային պահեստ» կամ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները պահպանվում են մաքսային պահեստներում՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «ներմուծում մաքսային պահեստ» կամ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպելու դեպքում սահմանված պահպանման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 231-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում դրանք երկարաձգելու հնարավորությունը:

24. Այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետությունում մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես «ժամանակավոր արտահանում» և «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները` հաշվի առնելով սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունները:

Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում:

«Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպելու դեպքում սահմանված՝ ժամանակավոր ներմուծման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում դրանք երկարաձգելու հնարավորությունը:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպելու դեպքում սահմանված՝ ժամանակավոր արտահանման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն դրանք երկարաձգելու հնարավորությունը։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերի գործողությունը դադարում է այն ապրանքների նկատմամբ, որոնք, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն Մաքսային միության անդամ պետություններից և արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Մաքսային միության անդամ պետություններ, և այդպիսի ապրանքները ձեռք են բերում Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ:

25. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից այն ապրանքները, որոնք, «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի համաձայն, ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման արդյունքում ստացված վերամշակման արդյունքների արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, ձևակերպված են եղել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, ճանաչվում են որպես «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ:

26. Այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետությունում, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, ձևակերպված են եղել «ոչնչացում» և «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են, համապատասխանաբար, որպես «ոչնչացում» և «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ այլ միջազգային պայմանագրերի և ուրիշ ակտերի դրույթները` հաշվի առնելով սույն Հավելվածի 27-րդ կետով նախատեսված դրույթները:

27. Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մեկնող՝ օդանավերի ուղևորները, իրենց նստեցման կտրոնները ներկայացնելուց հետո կարող են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված անմաքս առևտրի խանութներից ձեռք բերել՝

«անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ` հետագայում անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից ներմուծման մաքսատուրք վճարելու և այն բաշխելու պայմանով,

«անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում՝ բացառելու «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ալկոհոլային խմիչքների ու գարեջրի, ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակների իրացման հնարավորությունն այնպիսի քանակով, որը գերազանցում է այդ ապրանքների տեղափոխման նորմերը՝ ազատելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող ակտերով սահմանված մաքսային վճարների կատարումից:

Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրված անմաքս առևտրի խանութներից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մեկնող՝ օդանավերի ուղևորներին Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաճառված օտարերկրյա ապրանքները, դրանց իրացումից ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում, ենթակա են Հայաստանի Հանրապետությունում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման (ազատվելով վճարումից):

Սույն կետի 1-5-րդ պարբերությունների դրույթները կիրառվում են մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում նմանատիպ (համանման) դրույթների ամրագրումը:

Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրված անմաքս առևտրի խանութներից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մեկնող՝ օդանավերի ուղևորներին վաճառված Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգն ավարտվում է մաքսային մարմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություն ներկայացնելուց հետո:

 

Տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասով

 

28. Մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված տրանսպորտային միջոցները, ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունում կամ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

29. Մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված տրանսպորտային միջոցները, ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքում, սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

 

Անձնական օգտագործման ավտոմեքենաների կարգավիճակի մասով

 

30. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետությունում չեն կիրառվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող` անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների (այսուհետ` ավտոմեքենաներ) համար՝ մինչև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառումն սկսելը:

Մինչև ավտոմեքենաների համար Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառումն սկսելը, ավտոմեքենաների համար մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

31. Պայմանագրի ստորագրումից հետո երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմեքենաները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, ինչպես նաև սույն Հավելվածի 30-րդ կետում նշված ավտոմեքենաները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում ճանաչվում են օտարերկրյա ապրանքներ`

մինչև Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների և վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումը,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառման մեկնարկից հետո մինչև 3 տարին լրանալը:

Սույն կետի գործողությունը չի տարածվում Պայմանագրի ստորագրումից հետո ներմուծված ավտոմեքենաների վրա, որոնց համար մաքսատուրքերը վճարվել են ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերով:

32. Պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմեքենաների համար` Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ դրանց ներմուծման դեպքում, վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների և Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերությունը կարող է Հայաստանի Հանրապետության բյուջե վճարվել մինչև Եվրասիական տնտեսական միության այդպիսի այլ անդամ պետությունների տարածքներ ներմուծումը:

33. Սույն Հավելվածի 30-րդ և 31-րդ կետերում նշված ավտոմեքենաների համար՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ դրանց ներմուծման դեպքում, իրականացվում է մաքսային հսկողություն, իսկ մաքսային վճարների վճարման անհրաժեշտության դեպքում կատարվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով և ուրիշ ակտերով սահմանված մաքսային գործառնություններ` հաշվի առնելով սույն Հավելվածի 34-րդ և 35-րդ կետերը:

34. Այն դեպքում, երբ սույն Հավելվածի 30-րդ և 31-րդ կետերում նշված ավտոմեքենաների համար մաքսատուրքերը, հարկերը սույն Հավելվածի 31-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված չափով Հայաստանի Հանրապետության բյուջե չեն վճարվել մինչև Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ներմուծվելը, ապա այդպիսի ավտոմեքենաների մաքսային հայտարարագրման դեպքում այդ մաքսատուրքերը, հարկերը վճարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության բյուջե, որի մաքսային մարմնի գործունեության տարածքում է գտնվում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրը, ուր ժամանել են այդ ավտոմեքենաները:

35. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված՝ սույն Հավելվածի 30-րդ և 31-րդ կետերում նշված ավտոմեքենաները կարող են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ժամանակավոր ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանց կողմից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու: Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ավտոմեքենաների ներմուծումն ու այդ տարածքում դրանց օգտագործումն այլ անձանց կողմից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության այդպիսի այլ անդամ պետությունների տարածքներում դրանց օտարումը, օգտագործման հանձնումը, տնօրինումը թույլատրվում է միայն այդ այլ պետությունների մաքսային մարմիններում դրանց մաքսային հայտարարագրման և մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով` հաշվի առնելով սույն Հավելվածի 31-րդ կետը:

36. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում են Պայմանագրի ստորագրումից հետո ներմուծված և Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ շրջանառության համար բաց թողնված ավտոմեքենաների և այդ ավտոմեքենաների համար վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափի մասին:

37. Մինչև Պայմանագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմեքենաները, բացառությամբ սույն Հավելվածի 30-րդ և 31-րդ կետերում նշված ավտոմեքենաների, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ:

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառման մեկնարկից հետո երեք (3) տարին լրանալուն պես սույն հավելվածի 30-րդ և 31-րդ կետերում նշված ավտոմեքենաները ճանաչվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ անկախ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների և Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության բյուջե վճարման փաստից:

 

III. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցեր

 

38. Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ բանակցություններ են անցկացվում Հայաստանի Հանրապետության համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, ինչպես նաև «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

Նշված բանակցություններն անցկացվում են դրա համար լիազորված պատվիրակության կողմից՝ հրահանգների հիման վրա: Հրահանգները և պատվիրակության կազմը հաստատվում և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դրանց վերջնական ընդունումը, հավանության են արժանանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Նշված պայմանավորվածություններին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

39. Հայաստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հարցերով աշխատանքային խմբի զեկույցում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների վրա:

 

IV. Մաքսասակագնային կարգավորման հարցեր

 

40. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ԵԱՏՄ ՄՄՍ տուրքերի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ցանկով սահմանված ապրանքների համար:

Հայաստանի Հանրապետությունը կապահովի, որ այն ապրանքները, որոնց համար ԵԱՏՄ ՄՄՍ մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի առավել ցածր դրույքաչափեր, օգտագործվեն միայն իր տարածքի սահմաններում և միջոցներ կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ապրանքների արտահանումը չթույլատրելու համար՝ առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման:

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը իրավունք ունեն որոշելու նշված ապրանքների` իրենց տարածք ժամանելու կարգը:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է իրականացնում այն ապրանքների և դրույքաչափերի ցանկի վարումը՝ ներառյալ թարմացումը, որոնց համար Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են ԵԱՏՄ ՄՄՍ տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր:

41. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կիրառվում են՝

1) Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնք կնքվել են մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (այդ թվում՝ այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան.

2) «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում` մինչև դրա ավարտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» 2009 թվականի հունիսի 26-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան.

3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի օրենքով հաստատված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային և օդային տրանսպորտի:

42. 2015-2025 թվականների միջև ընկած ժամանակահատվածում թույլատրվում է ներմուծման մաքսատուրքերի գանձումից ազատմամբ ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումքը (այսուհետ սույն կետում` շաքարի հումք)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար:

Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումք ներմուծելու պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկություններին [այդպիսի հումքով] ապահովելու նպատակով ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին` Հայաստանի Հանրապետությունում շաքարի արտադրության և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունում նշված դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, չեն վերաուղարկվի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ:

Սույն կետի դրույթները հիմք չեն հանդիսանում Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից շաքարի ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանափակվող միջոցների կիրառման համար:

43. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 2 տարվա ընթացքում թույլատրվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9 ստորաենթադիրքերում ընդգրկված սպիտակ շաքարի ներմուծումը մաքսային արժեքի 10 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքի վճարմամբ՝ տարեկան 4000 տոննայից ոչ ավելի ծավալով:

Սպիտակ շաքարի ներմուծման պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրվող ներմուծման լիցենզիան:

44. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ներմուծման մաքսատուրքերից ազատվում են`

1) ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող ապրանքները, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2015-2022 թվականների ընթացքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար և որոնց անալոգները չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում:

Ներմուծման պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված վերջնական օգտագործողի հավաստագիրը.

2) միջազգային փոխադրումների և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակներով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող քաղաքացիական ուղղաթիռները. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները՝ 750 կգ-ից ավելի, բայց 3175 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 12 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղղաթիռները` 2000 կգ-ից ավելի, բայց 5000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 4000 կգ-ից ավելի, բայց 10500 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 20 000 1 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական մարդատար ինքնաթիռները` 2000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով և 750 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 60000 կգ-ից ավելի, բայց 90000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, 120 000 կգ-ից ավելի, բայց 180 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով՝ քաղաքացիական բեռնատար միջնամայրուղային, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 7 ստորաենթադիրքում ընդգրկված ինքնաթիռները՝ 160 000 կգ-ից ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով, քաղաքացիական բեռնատար լայնաֆյուզելաժային հեռամայրուղային՝ 370 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ արտադրման երկրի լիազոր մարմնի կողմից տրված տեսակի հավաստագրին համապատասխան որոշվող, ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղեր ունեցող, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու իրավասու մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմային (LՕPA) համապատասխան որոշվող, ոչ պակաս, քան 110 մարդու, բայց ոչ ավելի, քան 300 մարդու համար ուղևորատեղ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումների և (կամ) ներքին փոխադրումների համար օգտագործման նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել սույն կետի հինգերորդ պարբերությունում նշված արտոնության կիրառմամբ, և որոնք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում դրանց շահագործման ժամկետի ընթացքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.

3) այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկին համապատասխան:

45. Հայաստանի Հանրապետությունը կապահովի 41-րդ, 43-րդ և 44-րդ կետերում նշված սակագնային արտոնությունների կիրառմամբ ներմուծված ապրանքների օգտագործումը միայն իր տարածքի սահմաններում և քայլեր կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ապրանքների արտահանումը չթույլատրելու համար` առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման:

46. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխության դեպքում սույն Հավելվածում և Պայմանագրի 4-րդ հավելվածում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կարող են ճշգրտվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

V. Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցեր

 

47. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառմանը նախորդող քննության անցկացման համար պատասխանատու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված), կարող է վերաքննություն իրականացվել Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Եվրասիական տնտեսական միությունում գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների առնչությամբ:

Նման վերաքննություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել միայն այն մասին բավարար ապացույցների առկայության դեպքում, որ քննությունն անցկացնելու ժամանակ, որի արդյունքներով որոշում է կայացվել գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը կիրառելու մասին, Հայաստանի Հանրապետության շուկայի տվյալները հաշվի առնելը կհանգեցներ համապատասխան միջոցի սահմանման հիմքերի էական փոփոխության:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված վերաքննության դեպքում չեն կիրառվում «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 35-րդ, 110-րդ և 175-րդ կետերի դրույթները, որոնցով նվազագույն ժամկետ է սահմանվում, որը լրանալուն պես կարող է սկսվել հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման վերաքննություն:

Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք ընդունվել են Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անցկացվող քննությունների արդյունքներով, ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում անմիջական կիրառման և կարող են վերանայվել սույն կետի առաջինից երրորդ պարբերություններում նշված կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից որպես հատուկ պաշտպանական միջոցներ սահմանված ներմուծման քվոտաների չափերը ենթակա են ճշգրտման` հաշվի առնելով երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն 2011-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում համապատասխան ապրանքների ներմուծման ծավալները:

 

VI. Տեխնիկական կանոնակարգման հարցեր

 

48. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության հետևյալ տեխնիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու հետևյալ ժամկետները.

24 ամիս հետո`

«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011).

«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012).

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012).

48 ամիս հետո`

«Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011).

60 ամիս հետո`

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011):

Հայաստանի Հանրապետությունում, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի դրույթների հետ մեկտեղ, թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերի կիրառությունը՝

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 12 ամսվա ընթացքում` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կարգավորման օբյեկտների նկատմամբ (բացառությամբ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011), «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011), «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012), «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի),

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 24 ամսվա ընթացքում` «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012), «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կարգավորման օբյեկտների նկատմամբ,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 48 ամսվա ընթացքում` «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեխնիկական կարգավորման օբյեկտների նկատմամբ,

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 60 ամսվա ընթացքում` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեխնիկական կարգավորման օբյեկտների նկատմամբ:

49. Մաքսային միության՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի անցումային դրույթների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ ավելի վաղ սահմանված ժամկետները երկարաձգվում են 6-ից մինչև 24 ամիս ժամկետով:

50. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված) 7-րդ կետին համապատասխան ձևավորվող՝ արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար, մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը, գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

51. Սույն Հավելվածի 48-50-րդ կետերի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի վրա:

52. Տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումը՝ ելնելով Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներից, իրականացնում են համապատասխանության գնահատման մարմինները, որոնք հավատարմագրվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 54-րդ հոդվածով նախատեսված կարգով և պայմաններով:

Տեխնիկական կարգավորման օբյեկտների գրանցումը (պետական գրանցումը), Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, իրականացնում են նշված աշխատանքների կատարման համար լիազորված մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

VII. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական միջոցներ կիրառելու հետ կապված հարցեր

 

53. Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջների հետ արտադրանքի (ապրանքների) համապատասխանության պետական գրանցումն իրականացվում է բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

54. Հայաստանի Հանրապետությունում այն ծախսերի ֆինանսավորումը, որոնք կապված են աուդիտների, համատեղ ստուգումների (տեսչական ստուգումների) անցկացման հետ, իրականացվում է համապատասխան բյուջեների միջոցների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին, եթե այլ կարգ չի համաձայնեցվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

 

VIII. Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

 

55. Հայաստանի Հանրապետությունում «անորակ ապրանքներ» հասկացությունը նշանակում է ապրանքներ, որոնք չեն համապատասխանում անվտանգության ընդունված ստանդարտներին և նորմերին:

 

IX. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման կարգավորման հարցեր

 

56. «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 15-17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետերով նախատեսված սահմանափակումները, բացառումները, հավելյալ պահանջները և պայմանները (բացառությամբ հորիզոնականների) կիրառվում են Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, հավելյալ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից նշված Արձանագրության 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան հաստատվելու օրվանից:

57. Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, հավելյալ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից` «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսից ոչ ուշ:

58. Ծառայությունների այն ոլորտների ցանկը, որոնցում գործում է «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 40-րդ կետով նախատեսված ծառայությունների միասնական շուկան, հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսից ոչ ուշ:

59. Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցով ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում), հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսից ոչ ուշ:

 

X. Անուղղակի հարկերի գանձման հետ կապված հարցեր

 

60. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքից ներմուծված (ներմուծվող) և 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ չեզրափակված մաքսային ընթացակարգերով, ռեժիմներով և գործառնություններով՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ապրանքների համար անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների միջև էլեկտրոնային ձևով տեղեկությունների փոխանակման հարցերը փոխադարձ առևտրի իրականացման դեպքում կկարգավորվեն «Անուղղակի հարկերի վճարված գումարների մասին Մաքսային միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային ձևով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ընդունման միջոցով, որն ուժի մեջ կմտնի Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ:

61. Փոխադարձ առևտրում այն ապրանքների մասով, որոնց համար մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնում իրականացվել է նախնական հայտարարագրում, և հայտարարագրողի կողմից վճարվել են անուղղակի հարկերը, 2015 թվականի հունվարի 1-ից հետո բեռնված այդպիսի ապրանքներ արտահանողը, ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառման հիմնավորվածությունը և (կամ) ակցիզների վճարումից ազատումը հաստատելու համար, «Ապրանքների արտահանման և ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելված) 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փաթեթում ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարության փոխարեն հարկային մարմին է ներկայացնում ապրանքներն ազատ շրջանառության բացթողման ժամանակ ձևակերպված մաքսային հայտարարագրի պատճենը:

 

XI. Բնական մենաշնորհի ոլորտի կարգավորման հարցեր

 

62. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XIX բաժնի դրույթները տարածվում են «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 20-րդ հավելված) 1-ին հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև առևտրի վրա ազդեցություն ունեցող բնական մենաշնորհի ոլորտներում Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհի սուբյեկտների, սպառողների, գործադիր իշխանության մարմինների, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հարաբերությունների վրա:

63. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրային ծառայությունները «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 20-րդ հավելված) 1-ին և 2-րդ հավելվածներին համապատասխան հավասարեցվում են բնական մենաշնորհի ծառայություններին: Նշված հանրային ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթները, որոնցով կարգավորվում են բնական մենաշնորհի ծառայությունները:

 

XII. Էներգետիկայի ոլորտի կարգավորման հարցեր

 

64. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XX բաժնի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են նշված Պայմանագրում՝ անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը համապատասխան, որն ուժի մեջ կմտնի Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 1 տարուց ոչ ուշ:

 

XIV. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության հարցեր

 

65. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ հավելված) V բաժնի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարին լրանալուց հետո:

66. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և ապրանքների նշանակման երկրի մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։

67. Հայաստանի Հանրապետությունը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ կմշակի և կհաստատի Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և ապրանքների նշանակման երկրի մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների արտահանման նկատմամբ հսկողության կարգ սահմանող նորմատիվ իրավական ակտ:

68. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կմշակի և կհաստատի միջոցառումների ծրագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում գործունեություն իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտների ադապտացմանը։

69. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է սույն Հավելվածի 66-րդ կետով նախատեսված պարտավորության կատարման մոնիթորինգի իրականացումը և Հայաստանի Հանրապետության ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների վերաբերյալ վիճակագրական տվյալները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունեն նախաձեռնելու Հայաստանի Հանրապետության համար սույն Հավելվածի 65-րդ կետով նախատեսված անցումային շրջանը վաղաժամ չեղյալ համարելու մասով Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ընթացակարգ, եթե Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածք տարեկան արտահանման կառուցվածքում երրորդ երկրներում արտադրված ապրանքների մասնաբաժինը գերազանցում է 15 տոկոսը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առանձնահատկությունների մասին

 

1. Սույն Արձանագրությամբ սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքներով (այսուհետ` օտարերկրյա պետությունների տարածքներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք (այսուհետ` Միության մաքսային տարածք) ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առանձնահատկությունները:

2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով, ջրային կամ օդային ուղիներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ:

3. Սույն Արձանագրության մեջ գործածվող հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Մաքսային միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:

4. Օտարերկրյա պետությունների տարածքով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների տեղափոխումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի համաձայն` հաշվի առնելով սույն Արձանագրությամբ սահմանված առանձնահատկությունները:

5. Օտարերկրյա պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տեղափոխման դեպքում Եվրասիական տնտեսական միության ապրանքները պահպանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակը:

6. Օտարերկրյա պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք փոխադրման նպատակով Եվրասիական տնտեսական միության տարածքից մեկնող Եվրասիական տնտեսական միության ապրանքների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցի, կոնտեյների կամ այլ տարայի վրա դրվում է նույնականացման միջոց ուղարկող մաքսային մարմնի կողմից կամ այն մաքսային մարմնի կողմից, որի գործունեության տարածքում է գտնվում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրը, որտեղ իրականացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը (այսուհետ` մեկնման վայր)։ Նույնականացման միջոցները դնելու կարգը սահմանվում է այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ` անդամ պետություն) մաքսային մարմնի կողմից, որտեղ գտնվում է մեկնման վայրը:

Նույնականացման միջոցների նմուշների փոխանակումն անդամ պետությունների կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 1 ամսվա ընթացքում:

7. Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումից հետո նշանակման մաքսային մարմնի կողմից չեն իրականացվում նման ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ:

8. Օտարերկրյա պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքից դեպի Միության մաքսային տարածք ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական փոխգործակցության տեխնոլոգիայի կիրառմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2017, 01.01.2018,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան