Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.370
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 846-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը) և ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ԺԷ» ենթակետի պահանջը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հանրակրթության վարչության պետին (Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչության պետին (Մ. Գրիգորյան) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

L. Մկրտչյան

 

Կ Ա Ր Գ

 

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողի բնութագրման միջոցով գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տարեկան ամփոփիչ գնահատման

 

Սույն կարգը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը):

1. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական աճի (առաջադիմության) բնութագիր:

2. Սովորողի ուսումնական աճի բնութագիրը ներառում է նրա ուսումնական գործունեության արդյունքները` առաջին դասարանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական բոլոր առարկաներից: Առաջադիմությունն արձանագրելու համար հիմք են հանդիսանում «Միջնակարգ հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանում» ընդգրկված առաջին դասարանի ուսումնական առարկաների չափորոշիչներով սահմանված` սովորողին ներկայացվող որակական պահանջները (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ):

3. Տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր առարկայի համար կազմված ստուգման թերթիկի միջոցով (Հավելված 1):

4. Սույն կարգով տրված ստուգման թերթիկի օրինակելի ձևին համապատասխան առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվում է ստուգման թերթիկի նմուշօրինակ` համապատասխան առարկայական չափանիշներով և բնութագրիչներով:

5. Ստուգման թերթիկի նմուշօրինակին կից հաստատվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձև» (Հավելված 2), որտեղ ուսուցիչը գրանցում է տվյալ առարկայից սովորողի ուսումնական առաջադիմության արդյունքները: Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձևը պետք է լրացվի տվյալ առարկայի ստուգման թերթիկի նմուշօրինակի պահանջներին համապատասխան:

6. Ուսուցիչը լրացնում է նաև «Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկը»(Հավելված 3):

7. Յուրաքանչյուր առարկայի համար «Ստուգման թերթիկի օրինակելի ձևին» համապատասխան (Հավելված 1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հաստատում է առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայից սովորողի գիտելիքների, կարողությունների և հմտությունների բնութագրման միջոցով տարեկան ամփոփիչ գնահատման չափանիշները և բնութագրիչները:

8. Ուսուցչի կողմից լրացվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) առանձին օրինակ յուրաքանչյուր առարկայի համար:

9. «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) լրացված օրինակը կցվում է «Աշակերտի անձնական գործին» (հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 15-ի N 264-Մ հրամանով), իսկ պատճենները տրվում են ծնողին (օրինական ներկայացուցչին):

 

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Չափանիշներ

Բնութագրիչներ

 

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Ուսումնական ձեռքբերումներ

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

 

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

 

Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկ

 

Հոգեկան զարգացման ոլորտ

Դրսևորումները

Միշտ

Հաճախ

Ոչ միշտ

Հազվադեպ

Երբեք

1. Դպրոցի նկատմամբ վերաբերմունք
  • Դպրոց է հաճախում հաճույքով
         
(դպրոցականի արտաքին և ներքին հոգեբանական դիրքորոշում)
  • Հարմարվել է դպրոցական ռեժիմին, կարգ ու կանոնին
         
 
  • Սիրում և վստահում է ուսուցչին։ Ուսուցիչը հանդես է գալիս որպես հեղինակություն (ռեֆերենտային անձ)
         
 
  • Պատրաստակամ է կատարելու ուսումնական առաջադրանքները և հանձնարարությունները
         
 
  • Ուշադիր է դպրոցական պարագաների (համազգեստ, դասագիրք, պայուսակ և այլն) նկատմամբ
         
 
  • Ընդունում է իր նոր (աշակերտի) սոցիալական կարգավիճակը
         
 
  • Հետաքրքրվում է մեծահասակների դպրոցական կյանքին առնչվող հիշողություններով
         
 
  • Դրսևորում է որոշ իմացական հետաքրքրություններ՝ գրելու, կարդալու, հաշվելու, շրջապատող միջավայրի և նոր փորձառությունների նկատմամբ:
         

2. Կամային վարք և ուշադրություն

(ուսումնառության մակարդակ)

  • Դրսևորում է ուշադրության տեղափոխելիություն
         
 
  • Կարողանում է անցում կատարել, օրինակ` խաղային գործողությունից ուսումնականի
         
 
  • Կարողանում է որոշ ժամանակահատված կենտրոնանալ ուսումնական գործունեության շուրջ, չշեղվել կողմնակի ազդակներից
         
 
  • Կարողանում է տրված օրինակով կատարել առաջադրանքը
         
 
  • Լսում, ունկնդրում է ուսուցչի խոսքը
         
 
  • Կարողանում է մինչև վերջ լսել ուսուցչին, հետո նոր պատասխանել հարցերին կամ անցնել հանձնարարության կատարմանը
         
 
  • Մինչև վերջ կատարում և ավարտում է ուսումնական հանձնարարությունները
         
 
  • Կարողանում է դասերի ժամանակ հանգիստ նստել տեղում
         
 
  • Զբաղվում է ուսումնական գործունեությամբ հանգիստ, առանց աղմուկի
         
 
  • Դասերին կամ այլ իրավիճակներում հանգիստ սպասում է իր հերթին
         
 
  • Ուշադիր է իր իրերի նկատմամբ, չի կորցնում
         
 
  • Դրսևորում է իր զգացմունքները կառավարելու, զսպելու պարզագույն հմտություններ:
         
3. Սոցիալական զարգացում.
  • Կարողանում է կառուցել փոխադարձ վստահության և հարգալից վերաբերմունքի վրա հիմնված հարաբերություններ ուսուցչի հետ, ընդ որում, յուրաքանչյուր իրավիճակին համարժեք
         
Փոխհարաբերությունները ուսուցչի հետ
  • Դիմում է ուսուցչին, հարցեր տալիս նրան, խոսակցություն սկսում
         
 
  • Անհրաժեշտության դեպքում դիմում է ուսուցչի օգնությանը
         
 
  • Կատարում է ուսուցչի հանձնարարությունները, ցուցումներն ու առաջադրանքները
         
 
  • Կարողանում է հարաբերություններ կառուցել համադասարանցիների հետ
         
Փոխհարաբերությունները համադասարանցիների հետ
  • Ունի հասակակից ընկերներ
         
 
  • Օգնում է համադասարանցիներին ինչպես ուսումնական, այպես էլ այլ իրավիճակներում, ընդունում ընկերների օգնությունը
         
 
  • Պատրաստ է իր անձնական (ուսումնական և այլ) իրերը տրամադրել համադասարանցիներին
         
 
  • Ուսուցչի օգնությամբ կարող է գնալ փոխզիջումների
         
 
  • Ճանաչում և գնահատում է հասակակիցների հնարավորությունները, նրանց նմանություններն ու տարբերությունները
         
 
  • Դրսևորում է իրավիճակի օբյեկտիվ գնահատման (ուրիշի տեսանկյունից նայելու) պարզագույն ունակություն:
         
4. Անձնային զարգացում.
  • Ճանաչում է իր եսը՝ ֆիզիկական և հոգեկան հատկանիշների առումով, կարող է նկարագրել իրեն (ինչպիսին եմ ես)
         
Ինքնագիտակցության զարգացում
  • Ունի իր անձի վերաբերյալ տեղեկություններ՝ հասցե, հեռախոս…
         
 
  • Հարգանքով է վերաբերվում իր անձին և գնահատում է իր հնարավորությունները՝ ես կարող եմ…
         
 
  • Հստակ տարբերակում է իր սեռը (սեռային ինքնագիտակցությունը) ու դրսևորում է իր սեռին համարժեք վարքագիծ՝ որոշակի իրավիճակներում վերահսկելով իր հույզերն ու զգացմունքները
         
 
  • Գիտակցում է, որ իր ներսում կան հույզեր ու զգացմունքներ և կարողանում է գնահատել դրանք
         
 
  • Գնահատում է իր եսը՝ ընկերների հետ համեմատության համատեքստում
         
 
  • Գիտակցում է իրեն ժամանակի և տարածության մեջ
         
 
  • Ունի էմփաթիայի զգացում, դրսևորում է ապրումակցում
         
Հուզական զարգացում
  • Ճանաչում է հիմնական զգացմունքները՝ դրանք անվանում է խոսքով, ուղեկցում է ժեստերով ու դիմախաղով
         
 
  • Դիմացինի դեմքի արտահայտությունից, ժեստերից ու ձայնի ինտոնացիայից կարող է գուշակել զգացմունքները
         
Սոցիալական վարք
  • Գիտի, թե որ իրավիճակում որ զգացմունքը դրսևորել։ Տալիս է իրավիճակներին համարժեք հուզական արձագանք
         
 
  • Դրսևորում է բարեկիրթ վարքագիծ, օգտագործում է բարեկիրթ բառեր, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշ շփման ձևեր
         
 
  • Մասնակցում է դասարանական կյանքին, ստանձնում և կատարում տարբեր սոցիալական դերեր
         
 
  • Մասնակցում է խմբային աշխատանքների, ներգրավվում ուրիշների մասնակցությամբ սկսված որևէ գործողության
         
 
  •  Ունի սեռադերային համարժեք վարքագիծ
         
 
  • Հասկանում է ինչպես սեփական գործողությունների ազդեցությունը և հետևանքները ուրիշների վրա, այնպես էլ ուրիշների վարքն ու հետևանքները
         
 
  • Կատարում է սեփական վարքի դրդապատճառների ստորադասում, կարողանում է ճնշել իր անմիջական ցանկությունները, ասենք` չարձագանքել իրեն հետաքրքրող առարկային:
         
5. Իմացական ոլորտ
  • Կարող է նկարագրել առարկաներն ու երևույթները, ասել նրանց հատկությունները
         
 
  • Կարողանում է համեմատել առարկաները՝ ասելով նրանց նմանություններն ու տարբերությունները
         
 
  • Կարողանում է հաշվել առանց շարժողական բաղադրիչների (հաշիվ՝ անձայն՝ շուրթերը շարժելով, շշուկով՝ գլուխը շարժելով, մատով ցույց տալով, ձեռքով դիպչելով…)
         
 
  • Օգտագործում է որոշ հասկացություններ
         
 
  • Կարողանում է որոշ կանխատեսումներ անել
         
 
  • Նկատում է շրջապատում տեղի ունեցող փոփոխությունները
         
 
  • Կատարում է ընդհանրացումներ. ըստ հատկանիշի խմբավորում է առարկաները, ներկայացված առարկաներից գտնում է ավելորդը
         
 
  • Գիտակցում է երևույթների պատճառհետևանքային կապերը, հաստատում տրամաբանական կապ տարբեր հասկացությունների միջև
         
 
  • Տալիս է բացատրություններ շրջապատող կյանքի և բնության երևույթների վերաբերյալ
         
 
  • Կարող է դրսևորել իրատեսական մոտեցում` հասկանալով որոշ երևույթների և իրավիճակների անհնարինությունը
         
 
  • Կարողանում է գտնել առարկաների ու երևույթների, նրանց հատկությունների կիրառման մի շարք տարբերակներ
         
 
  • Առարկաներն ու երևույթներն օգտագործում է ինչպես ըստ իրենց բուն նշանակության, այնպես էլ որպես փոխարինողներ
         
 
  • Կարողանում է շարունակել կիսատ թողած պատմությունը, վերնագրի շուրջ պատմություն հորինել, վերափոխել պատմությունը
         
 
  • Կարողանում է տարբերակել իրականն ու հորինվածը։
         

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՄԱՅՐԵՆԻ-1

 

ԿԱՐԴԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Չափանիշներ Բնութագրիչներ
Կարդալու որակական հատկանիշներ 1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

ա) Ճիշտ կարդալ

■ Կարդալիս բաց է թողնում վանկեր, բառերի վերջավորություններ, չի պահպանում ուղղախոսության կանոնները:
■ Զուգորդում է բառի առաջին հնչյունը նկարի հետ, սակայն դժվարանում է բոլոր հնչյունների տարրալուծման մեջ:

■ Կարդալիս բաց է թողնում տառեր, երբեմն խախտում է ուղղախոսության կանոնները, անհրաժեշտության դեպքում ուղղում է սեփական սխալները:
■ Առաջադրված բառերը տարրալուծում է վանկերի ու հնչյունների և արտասանում:
■ Ճշտորեն, մաքուր արտասանում է բառի բոլոր հնչյունները` պահպանելով ուղղախոսության կանոնները:
■ Առաջադրված տառային համադրություններով վանկեր ու բառեր է կազմում և կարդում:

բ) Սահուն կարդալ

■ Կարդում է տառերով կամ վանկերով, թույլ է տալիս անհարկի դադարներ:
■ Ձայնային ելևէջներով չի առանձնացնում կետադրական նշանները:

■ Կարդալիս պահպանում է համապատասխան դադարներ:
■ Հիմնականում ընթերցում է ամբողջական բառերով, սակայն դժվարանում է բազմավանկ բառերի ամբողջական ընթերցման մեջ:
■ Կարդալու տեմպը հետ է մնում խոսելու տեմպից:

■ Տեքստն ընթերցում է ամբողջական բառերով, կարդում է պատմվածքներ, բանաստեղծություններ` խոսելու տեմպին համահունչ:
■ Հայացքի մեկ ընդգրկումով կարող է ընթերցել ու ընկալել բառակապակցություններն ու նախադասությունները:
գ) Հասկանալով կարդալ Հետևում է ընթերցածի ընթացքին, վերարտադրում է ընթերցածի հիմնական միտքը օգնող հարցերի միջոցով:

■ Հասկանում է ընթերցածի հիմնական միտքը, բայց այն ինքնուրույն արտահայտում է ոչ պարզորոշ:
■ Կարդացածի բովանդակությունն ունկնդրին հաղորդում է անհրաժեշտ շեշտադրությամբ և դադարներով:
■  Ընթերցածի միտքը կարողանում է համադրել նկարի հետ:

■ Հասկանում է գլխավոր միտքը, հստակ արտահայտվում է այդ մասին և անում պարզ դատողություններ:
■ Կարողանում է կարդացածի բովանդակության և նկարազարդման միջոցով շարունակել պատմության ավարտը:
■ Ունի տեքստը շարունակելով և դերերով ընթերցելու կարողություն:

 

ՄԱՅՐԵՆԻ-1

 

ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Չափանիշներ Բնութագրիչներ
  1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ
ա) Բառիմաստի ճշտում և ընկալում ■ Տեքստից առանձնացնում է նորածանոթ բառը և հարցնում բացատրությունը:
■ Հանելուկների կամ նկարելուկների միջոցով կռահում է բառիմաստը:
■ Կռահում է տեքստում հանդիպած նորածանոթ բառի իմաստը:
■ Յուրացնում է դասագրքում բացատրված նորածանոթ բառերի իմաստները և օգտագործում սեփական խոսքում:
■ Կարողանում է օգտվել բառարանից` ճշտելու բառիմաստները և դրանք օգտագործում է բառակապակցությունների ու նախադասությունների մեջ:
բ) Ակտիվ բառապաշար ■ Օգտագործում է հատկանիշ ցույց տվող բառեր` տեղը, չափը, գույնը և ձևը նկարագրելու համար:
■ Դժվարանում է նորածանոթ բառերը ակտիվ բառապաշարում կիրառելու հարցում:
■ Նորածանոթ բառերն օգտագործում է բառակապակցությունների մեջ: Խոսքում օգտագործում է իմաստային տարբեր խմբերի բառեր, լուծում է խաչբառեր և խառնագրեր:
■ Օգտագործում է լեզվական իրավիճակին համապատասխան բառեր ու բառակապակցություններ:
■ Խոսելիս դրսևորում է նկարագրական բառապաշար:
■ Հանգավոր բանաստեղծություններում կարողանում է բառեր փոխարինել:
■  Բառեր է ստանում «Բառքամոցի» խաղի օգնությամբ:
գ) Կապակցված խոսք ■ Առաջադրված բառախմբերով կամ որոշակի թեմայով նախադասություններ է կազմում:
■ Մասնակցում է խոսակցությանը կամ զրույց է ստեղծում, հայտնում է անհամաձայնություն` առանց ընդհատելու ուրիշի խոսքը, չի շեղվում խոսակցության թեմայից:

■ Կապեր է ստեղծում իմացածի և նոր ձեռք բերած գիտելիքների միջև և կառուցում է բանավոր խոսք:
■ Վերարտադրում է դեպքեր և զրուցում հասակակիցների հետ:
■ Խմբային աշխատանքի ժամանակ դրսևորում է հարց տալու և տրված հարցերին պատասխանելու կարողություն, մասնակցում է կոնկրետ թեմայով քննարկումների:

■ Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրում է սեփական մտքերը, բանավոր խոսք կառուցելիս արտահայտում է սեփական տպավորություններն ու տրամադրությունը:
■ Պատմություններ է հորինում` կրկնվող ծանոթ օրինաչափություններով:
■ Դրսևորում է կարևորն անէականից տարբերակելու կարողություն:

 

ՄԱՅՐԵՆԻ-1

 

ԳՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Չափանիշներ

Բնութագրիչներ

 

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

ա) Վայելչագրական պահանջներ ■ Ձեռքբերումներ ունի առաջին և երկրորդ տեղադրության (հիմնական և վերևի օժանդակ տողեր) տառերը գրելիս:
■ Հաճախ չի պահպանում տառերի թեքությունը, գրում է ջնջումներով:
■ Ձեռքբերումներ ունի առաջին, երկրորդ և երրորդ տեղադրության (ներքևի օժանդակ գիծ) տառերը գրելու հարցում:
■  Երբեմն թույլ է տալիս ջնջումներ:
■ Դժվարանում է տառերի կապակցելիության մեջ:
■ Ունի վայելուչ ձեռագիր, գրում է առանց ջնջումների, կապակցված գրությամբ:
բ) Հնչյունատառային վերլուծություն, բառակազմական կարողություններ ■ Որոշում է տառի հնչյունային կազմությունը, մտովի վերլուծում և գրի առնում` պահպանելով վայելչագրական կանոնները:
■ Դրսևորում է տպագիր նախադասությունը ձեռագիր վերարտադրելու կարողություն:

■ Հնչյունատառային վերլուծությունից հետո շարժական տառերով կազմում է բառեր և գրի առնում:
■ Կազմում է բառի հնչյունային և վանկային գծապատկերներ:
■ Միացնում է հնչյուններն ու բառերի մասերը` 1-3 վանկանի բառեր ստեղծելու համար:

■ Բառի մեջ մտնող տառերի կամ վանկերի փոփոխությամբ նոր բառեր է կազմում:
■ Դրսևորում է «քանդված» բառեր հավաքելու կարողություն:
■ Բանավոր հանգավոր բառեր է ստեղծում:

գ) Ինքնուրույն գրավոր աշխատանքներ ■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ` հիմնականում տառապատկերների ոչ ամբողջական ընկալումներով:
■ Տարածություն է թողնում բառերի միջև, կարողանում է բացատրել ուղղագրական պարզագույն կանոններ:
■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ, նախադասություններ` տառապատկերի ամբողջական ընկալումով:
■ Արտագրելիս պահպանում է մեծատառի գրությունը, ճիշտ է տեղադրում կետադրական նշանները:
■ Մտապահում և գրի է առնում ընկերոջ կազմած նախադասությունը:

■ Անսխալ արտագրում է մտքով իրար հետ կապված նախադասությունները:
■ Գրի է առնում ինքնուրույն կազմած նախադասությունը: Թելադրությամբ գրում է գրությամբ և արտասանությամբ տարբերություններ չունեցող բառեր և փոքրիկ տեքստ:
■ Դրսևորում է քառատողը ինքնաթելադրությամբ գրելու կարողություն:

 

ՄԱՅՐԵՆԻ-1

 

ԼՍԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Չափանիշներ Բնութագրիչներ
  1-ին խումբ 2- խումբ 3-րդ խումբ
Ակտիվ ունկնդրում և բարեկիրթ հաղորդակցում ■ Լսում և ընկալում է ուսուցչի և դասընկերների խոսքը:
■  Անհամբերություն է դրսևորում դիմացինի խոսքը մինչև վերջ լսելու հարցում, անհարկի միջամտում է հարցերով:
■ Լսում, ընկալում և արձագանքում է ուսուցիչների և դասընկերների խոսքը:
■ Զրուցակցի խոսքը մինչև վերջ չլսած` ընկալում է էությունը և շտապում արձագանքել:

■ Լսում և արձագանքում է ուսուցչի և ընկերների խոսքը, անհրաժեշտության դեպքում լրացումներ է կատարում:
■ Ուշադիր լսում է զրուցակցին մինչև վերջ, արձագանքում է` հիմնավորելով ասելիքը:

  ■ Լսում է դիմացինին` կենտրոնանալով ավելի շատ նրա շարժուձևին, դեմքի արտահայտությանը, ձայնի ելևէջներին: ■ Լսում է դիմացինին, մտապահում իրեն հետաքրքրող մտքերը: ■ Լսում է դիմացինին, տարորոշում գլխավոր, էական մտքերը և ճշգրտող հարցեր ուղղում խոսակցին:
  ■ Դադարում է լսել, երբ հանդիպում է դժվարությունների: ■ Հետաքրքրությունը լսելու նկատմամբ հետզհետե թուլանում է և ձևացնում է, թե լսում է` մտապահելով միայն տեղեկատվության` իրեն հետաքրքրող հատվածը: ■ Կենտրոնանում է հնչող խոսքին, կայուն ուշադրություն է դրսևորում, մտապահում չհասկացված մտքերը և վերջում խնդրում պարզաբանել:
  ■ Խմբում աշխատելիս ճիշտ կեցվածքով է նստում, ուշադրությամբ կենտրոնանում է հնչող խոսքին, երբեմն արձագանքում է: ■ Հայացքը կենտրոնացնում է խոսակցին, կարևոր գրառումներ կատարում և արձագանքում խմբի անդամների խոսքն ամբողջությամբ լսելուց հետո: ■ Ուշադիր լսում է, առանձնացնում այն մտքերը, որ լսում է ընկերներից, արտահայտում իր կարծիքը և ընդհանրացնում հնչած գաղափարները:

 

Ձև Մ/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Ուսումնական ձեռքբերումներ

Կարդալ

գրել

խոսել

լսել

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

Մ Ա Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ա

 

I ԴԱՍԱՐԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
1-ԻՆ ԽՈՒՄԲ 2-ՐԴ ԽՈՒՄԲ 3-ՐԴ ԽՈՒՄԲ
1. Թվեր և թվաբանական գործողություններ
ա) Թվարկություն
Գիտի.
20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, թվերի կազմությունը:
Սակայն թվերի գրառումների, անվանումների և կազմության իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, որոնք ուղղվում են ուսուցչի կողմից:

Գիտի.
20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, առաջին և երկրորդ կարգի անվանումները, հաշվելու հիմնական կանոնը:
Սակայն թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ, կամ վրիպումներ, որի վրա ուշադրություն հրավիրելու դեպքում ինքը կարող է ուղղել:

Գիտի.
20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, առաջին և երկրորդ կարգի անվանումները հաշվելու հիմնական կանոնը:
 

Կարողանում է.
20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվել 1-ական, 2-ական
որոշել տրված թվի անմիջապես հաջորդ կամ անմիջապես նախորդ թիվը
համեմատել թվերը.
սակայն 20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվելիս, կամ թվերը համեմատելիս և համեմատման արդյունքները գրանցելիս թույլ է տալիս առանձին կոպիտ սխալներ, որոնք ուղղվում են ուսուցչի կողմից:

Կարողանում է.
20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվել 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական
որոշել տրված թվի անմիջապես հաջորդը կամ անմիջապես նախորդ թիվը
● համեմատել թվերը և արդյունքները գրանցել նշանների օգնությամբ:
Սակայն համեմատելիս, կամ թվերի համեմատման արդյունքները գրանցելիս թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ, որոնք ի վիճակի է ուղղել:
Կարողանում է.
ճիշտ հաշվել ուղիղ և հետ 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական
ճիշտ որոշել` մինչև 20-ը տրված բնական թիվը ո՞ր թվին է նախորդում և ո՞ր թվին է հաջորդում
համեմատել թվերը և արդյունքը անսխալ գրանցել նշանների միջոցով
● համեմատել միանիշ թվերը և պարզել` մեկը մյուսից ինչքանով է մեծ կամ փոքր:
բ) Գումարում և հանում 20-ի սահմաններում Գիտի.
●  Գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները
գումարման գործողության տեղափոխական հատկությունը
● միանիշ թվերի գումարման աղյուսակը:
Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ
Գիտի.
գումարման և հանման
գործողությունների իմաստները
● գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները
● գումարման գործողության տեղափոխական հատկությունը
միանիշ թվերի գումարման աղյուսակը
թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները
թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները:
Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կամ անճշտություններ, որոնք կարողանում է հեշտությամբ ուղղել:
Գիտի.
Գումարման և հանման գործողությունների իմաստները
●  գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները
գումարման գործողության տեղափոխական հատկությունը
միանիշ թվերի գումարման աղյուսակը
● թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները
թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները
գումարման և հանման գործողությունների կապը
 

Կարողանում է.

  • 20-ի սահմաններում կատարել գումարում և հանում առանց կարգային անցումների
  • կոպիտ սխալներ է թույլ տալիս, կարգային անցումներով գումարում և հանում կատարելիս
  • գումարման և հանման գործողություններ է կատարում թվային ճառագայթի օգնությամբ, սակայն այստեղ ևս թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Կարողանում է.

  • 20-ի սահմաններում կատարել գումարում և հանում`

ա) առանց կարգային անցումների,

բ) կարգային անցումներով

  • թվային ճառագայթի օգնությամբ կատարել գումարում և հանում
  • գումարման և հանման գործողություններ կատարել` օգտվելով եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներից:

Սակայն թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կարգային անցումներով հաշվումներ կատարելիս, կամ եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներով գումարում և հանում կատարելիս, որոնք ի վիճակի է ինքնուրույն ուղղել:

Կարողանում է.

  • 20-ի սահմաններում ճիշտ և բավականին արագ կատարել գումարում և հանում`

ա) առանց կարգային անցումների,

բ) կարգային անցումներով և գործողությունները գրառել թվանշանների և գործողության նշանների միջոցով:

  • թվային ճառագայթի օգնությամբ անսխալ կատարել գումարման և հանման գործողություններ
  • անսխալ օգտվել գումարման եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներից
  • հայտնաբերել գումարման և հանման գործողությունների լուծման մեջ թույլ տրված սխալները:
2. Մեծություններ

Գիտի.

  • Մեծությունների չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, կիլոգրամը, լիտրը, ժամը, բայց հաճախ շփոթում է, թե դրանցից յուրաքանչյուրը որ մեծության չափման միավորն է, թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Գիտի.

  • երկարության չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, զանգվածի չափման միավորներից` կիլոգրամը, տարողության չափման միավորներից` լիտրը, ժամանակի չափման միավորներից` ժամը:

Գիտի.

  • երկարության չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, զանգվածի չափման միավորներից` կիլոգրամը, տարողության միավորներից` լիտրը, ժամանակի չափման միավորներից` ժամը:
 

Կարողանում է.

  • կատարել կշռումներ, չափումներ, բայց հաճախ դժվարանում է համեմատել չափել ու կառուցել հատվածներ, որոշել ժամանակը մեկ ժամի ճշտությամբ ճիշտ կատարել գրառումները:

Կարողանում է.

  • նշված չափման միավորներով կատարել չափումներ, սակայն առանձին դեպքերում և չափումներում և արդյունքի գրանցման մեջ թույլ է տալիս ոչ կոպիտ սխալներ, որոնք ի վիճակի է ուղղել:

Կարողանում է.

  • Այդ չափման միավորներով ճշգրիտ կատարել պարզագույն չափումներ` 

Ø համեմատել չափել ու կառուցել հատվածներ

Ø որոշել ժամանակը մեկ ժամի ճշտությամբ  օգտվել նժարավոր կշեռքից ու կշռաքարերից

Ø չափել դույլի տարողությունը և արդյունքները ճիշտ գրանցել:

Երկրաչափական նախագիտելիքներ

Կարողանում է.

  • ճանաչել և անվանել ծրագրով պահանջվող երկրաչափական մարմինների և պատկերների մի մասը` գունդ, խորանարդ, գլան, եռանկյուն, շրջան, ուղղանկյուն, քառակուսի, բայց երբեմն էլ շփոթում է դրանց անվանումները
  • կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ` հատված, ուղղանկյուն, սակայն և´ չափումներում և´ կառուցման մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Կարողանում է.

  • ճանաչել և անվանել ծրագրով պահանջվող երկրաչափական մարմիններն ու պատկերները, սակայն առանձին դեպքերում կարող է շփոթել դրանք
  • կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ, սակայն կարող է թույլ տալ ոչ կոպիտ սխալներ, որը նշելու դեպքում կարող է անմիջապես ինքնուրույն ուղղել:

Կարողանում է.

  • հստակ ճանաչել և անվանել երկրաչափական մարմինները` խորանարդը, ուղղանկյունանիստը, գունդը, քառանիստը, կոնը, գլանը
  • ճանաչել և ճիշտ անվանել երկրաչափական պատկերները` կետը, գիծը, հատվածը, ճառագայթը, եռանկյունը, քառանկյունը, հնգանկյունը, բազմանկյունը, շրջանը
  • ճիշտ կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ:
Պարզ խնդիրներ

Կարողանում է.

  • առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը
  • որոշ դժվարությամբ լուծել գումարման և հանման վերաբերյալ պարզ խնդիրներ
  • օգտագործելով թվերը և մեծությունները` ուսուցչի օգնությամբ կազմել խնդիրներ

Գիտի.

  • խնդրի բաղադրիչները

Կարողանում է.

  • առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը, նկատել պայմանի և պահանջի միջև եղած կապը: Առանձին դեպքերում խնդիրները լուծելիս տալիս է ոչ լրիվ ճշգրիտ բացատրություն (լուծման ճիշտ ընթացքի դեպքում ևս)

Գիտի.

  • խնդրի բաղադրիչները

Կարողանում է.

  • ճիշտ առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը, նկատել պայմանի և պահանջի միջև եղած կապը, հիմնավորել խնդրի լուծման ճշտությունը` բացատրելով կատարած գործողությունը
   
  • թվերը և մեծությունները օգտագործել պարզագույն խնդիրներ լուծելիս
  • կազմել և լուծել 2 թվերի գումարը, տարբերությունը, գտնելու, թիվը մի քանի միավորով մեծացնելու, փոքրացնելու վերաբերյալ խնդիրներ: Սակայն երբեմն թույլ է տալիս ոչ կոպիտ սխալներ
  • կազմել խնդիրներ տրված պայմանով, կամ տրված հարցով
  • լուծել հետաքրքրաշարժ խնդիրներ: Այստեղ ևս կարող է թույլ տալ սխալներ: Այս թերությունները կարող է հեշտությամբ ուղղել ուսուցչի աննշան օգնության դեպքում:
  • թվերը և մեծությունները օգտագործել կիրառական պարզագույն խնդիրներ լուծելիս
  • կազմել և լուծել 2 թվերի գումարը, տարբերությունը գտնելու, թիվը մի քանի միավորով մեծացնելու, փոքրացնելու վերաբերյալ խնդիրներ
  • հայտնաբերել խնդրի լուծման մեջ թույլ տված սխալները
  • տված պայմանով կամ հարցով ձևակերպել խնդիր
  • լուծել կռահունակություն պահանջող պարզ խնդիրներ:

 

Ձև Մ/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

Սովորողի մաթեմատիկա առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

 

Ու ս ու մ ն ա կ ա ն  ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր
Թվեր և թվաբանական գործողություններ Մեծություններ Երկրաչափական նախագիտելիքներ Պարզ խնդիրներ

ա) Թվարկություն (20-ի սահմաններում)

բ) Գումարում և հանում (20-ի սահմաններում)

         
         
         
         
         
         

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

I ԴԱՍԱՐԱՆ

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ I I ԽՈՒՄԲ I I I ԽՈՒՄԲ
ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ● Կարողանում է տարբերել օգտագործվող բնական և արհեստական նյութերը ուսուցչի օգնությամբ
● Պասիվություն է ցուցաբերում քննարկումների ժամանակ
● Աշխատանքի համար նյութը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ
● Ուսուցչի կրկնակի ցուցադրումով կատարում է աշխատանքի տեխնոլոգիական քայլերը
● Ժամանակին չի ավարտում աշխատանքը
● Թույլ է տալիս որոշակի անճշտություններ
● Ինքնուրույն տարբերում է բնական և արհեստական նյութերը
● Նյութը նախապատրաստում է ուսուցչի հուշումով
● Երբեմն զգում է ուսուցչի միջամտության կարիքը
● Աշխատանքը ավարտում է ժամանակին չնչին թերություններով
● Առաջադրանքին համապատասխան ընտրում է նյութը
● Ակտիվ մասնակցում է քննարկումներին, հայտնում սեփական կարծիքը
● Նյութը նախապատրաստում է ինքնուրույն
● Աշխատում է առանց միջամտության
● Աշխատանքը ավարտում է ժամանակին և անթերի
● Պահպանում է անվտանգության կանոնները
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ ● Ճանաչում է սենյակային և դեկորատիվ բույսերի որոշ տեսակներ
● Թվարկում է բույսերի պահպանման առանձնահատկությունները ուսուցչի օգնությամբ
● Բույսերի ցանքսի համար հողը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ
● Կարևորում է բույսերի դերը մարդու կյանքում, գիտի խնամքի կանոնները
● Բացատրում է լուսային, ջերմային, խոնավության կարևորությունը բույսերի աճի համար
● Ցանքսի համար հողը նախապատրաստում է, ցանում է ուսուցչի հուշումով
● Ինքնուրույն խնամում է սենյակային բույսերը
● Կազմակերպում է դիտարկումներ բույսերի աճի վերաբերյալ
● Հողը նախապատրաստում, ցանում և խնամում է ինքնուրույն
ԱՇԽԱՏԱՆՔ ԹՂԹՈՎ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹՈՎ
  • Ճանաչում է թղթի որոշ տեսակներ, սակայն դրանց հատկությունները ներկայացնում է ուսուցչի միջամտությամբ
  • Գիտի աշխատանքային գործիքների անվանումները, օգտագործում է ուսուցչի օգնությամբ
  • Աշխատանքի ավարտին թուղթը ունի անփույթ տեսք
  • Աշխատանքը պատված է սոսնձի հետքերով և սև բծերով
  • Գիտի թղթի հատկությունները և կիրառման ոլորտները
  • Պահպանում է գործիքներով աշխատելու անվտանգության կանոնները
  • Աշխատանքը կատարում է ինքնուրույն, բայց ճմրթված է
  • Աշխատանքի վրա կան սոսնձի փայլուն հետքեր
  • Տեղյակ է թղթի ստացման եղանակներին:
  • Առաջադրանքին համապատասխան ընտրում է թղթի տեսակը
  • Աշխատանքային գործիքները օգտագործում է ըստ նշանակության
  • Առաջարկում է աշխատանքի կատարման սեփական տարբերակ
  • Աշխատելիս չի վնասում թուղթը
  • Աշխատանքը կատարում է ինքնուրույն, մաքուր, առանց սոսնձի հետքերի
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐ
  • Տարբերում է տիպային դետալները, անշարժ և շարժական միացումները հավաքում է ուսուցչի օգնությամբ
  • Օգտվելով նմուշից կամ տեխնիկական նկարից հավաքում է մոդելներ ուսուցչի միջամտությամբ
  • Ինքնուրույն, որոշ շեղումներով հավաքում է շարժական և անշարժ միացումներ
  • Ըստ նկարի կամ նմուշի տրված ժամանակահատվածում, ինքնուրույն հավաքում է պարզագույն մոդելներ
  • Ժամանակին, ինքնուրույն կատարում է անշարժ և շարժական միացումներ
  • Ինքնուրույն փոփոխություն է կատարում շինվածքի կառուցվածքում
  • Կարողանում կատարել թիմային աշխատանք
ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ
  • Ճանաչում է թելերի և գործվածքների տեսակները, տարբերում է ուսուցչի օգնությամբ
  • Գործվածքի վրա թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ուսուցչի օգնությամբ
  • Գործվածքի վրա գծանշում կատարում է որոշակի շեղումներով
  • Տարբերում է թելերի և գործվածքների տեսակները, գիտի դրանց նշանակության մասին
  • Թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ուսուցչի փոքր հուշումով
  • Ինքնուրույն, առանց թերությունների կատարում է գծանշում
  • Կարողանում է համեմատել թելերը և գործվածքները ըստ տեսակների
  • Թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ինքնուրույն
  • Գծանշում կատարում է ինքնուրույն, կիրառում է տարբեր եղանակներ
ԿԵՆՑԱՂ
  • Գիտի սպասքի նշանակության մասին, դրանցից օգտվելու կանոնները
  • Թեյի և սուրճի սեղանի սպասքադրումը կատարում է ուսուցչի օգնությամբ
  • Պաշտպանում է սեղանի շուրջ պահանջվող վարվելակերպի կանոնները
  • Սեղանի սպասքադրումը կատարում է ուսուցչի փոքր հուշումով
  • Գիտի և կիրառում է հյուրերի ընդունման կանոնները
  • Սեղանի սպասքադրումը կատարում է ինքնուրույն

 

Ձև Ա/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

«Տեխնոլոգիա» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

 

Աշխատանք բնական և արհեստական նյութերով Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում Աշխատանք թղթով և ստվարաթղթով Տեխնիկայի տարրեր Աշխատանք մանածագործական նյութերով Կենցաղ
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

I ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ
Առաջարկվոր թեմայի պատկերում ● Միտքն արտահայտում է որոշ չափով, պատկերում է թեմատիկ փոքր հատված,
● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,
● Գունավորում է հորինվածքի փոքր մասը,
● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:

● Միտքն արտահայտում է որոշ չափով, թեման պատկերում է առանց դժվարանալու,
● Օգտագործում է թղթի 50%-ը,
● Գունավորում է հորինվածքի մեծ մասը,
● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով:

● Միտքն արտահայտել է հետաքրքիր, թեման պատկերել է հեշտությամբ,
● Օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,
● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը,
● Աշխատում է ինքնուրույն:
Ընթերցված թեմայի նկարազարդում (հեքիաթի, պատմվածքի ձևավորում) ● Պատկերում է հերոսներից 1-2-ին.
● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի միջամտությամբ,
● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,
● Գունավորում է հորինվածքի փոքր մասը,
● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:
● Պատկերում է հերոսներին.
● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի հուշումից հետո,
● Օգտագործում է թղթի 50%-ը,
● Գունավորում է հորինվածքի մեծ մասը,
● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով:
● Ազատ պատկերում է հերոսներին և միջավայրը,
● Պատկերվող հատվածն ընտրում է ինքնուրույն,
● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը,
● Աշխատում է ինքնուրույն:
Թեմայի ինքնուրույն ընտրություն (ազատ թեմա) ● Չի կողմնորոշվում թեմայի ընտրության մեջ,
● Ոգևորությամբ չի աշխատում,
● Վախենում է թղթի մակերեսից,
● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:
● Թեման ընտրում է ուսուցչի օգնությամբ,
● Աշխատում է զգուշությամբ,
● Թղթի մակերեսը օգտագործում է ուսուցչի հուշումով:
● Թեման ընտրում է ինքնուրույն, ոգևորությամբ,
● Աշխատում է ինքնուրույն, հաճույքով,
● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը:

 

ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ
Ցուցադրվող առարկայի պատկերում ● Առարկան պատկերում է նմանությամբ, առանց միջավայրի,
● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,
● Առարկան թղթի մեջ ճիշտ չի կարողանում կառուցել, պատկերում է փոքր չափերով,
● Գույնով աշխատում է դժվարությամբ,
● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:
● Պատկերվող առարկան մասամբ կառուցված է,
● Նշմարվում է միջավայրը,
● Օգտագործում է թղթի 50%-ը,
● Առարկան թղթի մեջ կառուցում է մոտավոր չափերով,
● Պատկերը գունավորում է ճշտությամբ,
● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով:

● Պատկերվող առարկան ամբողջությամբ կառուցված է, 
● Միջավայրը ներկայացված է լիարժեք,
● Օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,
● Առարկան (ները) կառուցում է ճիշտ չափերով,
● Պատկերը գունավորում է ստեղծագործաբար, օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,
● Աշխատում է ինքնուրույն:

Բնանկարի պատկերում ● Պատկերում է բնանկարի մի փոքր հատվածը,
● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,
● Թղթի մեջ բնապատկերը կառուցում է մոտավորապես,
● Օգտագործում է աղքատ գունային գամմա:
● Պատկերում է բնանկարի որոշակի հատվածը,
● Թղթի մեջ պատկերը կառուցում է մոտավորապես,
● Նկատելի են ստեղծագործական կարողությունները:
● Ընտրում է բնապատկերի առավել հետաքրքիր հատվածը,
● Թղթի մեջ պատկերը կառուցում է ճիշտ,
● Գունային գամման հարուստ է,
● Երևում է ստեղծագործական աշխատանքը:
Մարդու պատկերում (դիմանկար)

● Օգտագործում է թղթի 1/3-ը,
● Աշխատանքը ճիշտ չի կառուցում,
● Թղթի դիրքի ընտրությունը չի պատճառաբանում,
● Աշխատում է ուսուցչի օգնությամբ:

● Աշխատանքը կառուցել է թղթի մեջ,
● Նշմարվում է պատկերվող օբյեկտի հետ նմանությունը,
● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը:
● Աշխատում է ինքնուրույն ուսուցչի փոքր հուշումներով:
● Աշխատանքը ճիշտ կառուցել է թղթի մեջ,
● Պատկերվող օբյեկտի հետ նմանությունը ճշգրիտ է,
● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը,
● Աշխատում է ինքնուրույն,
● Օգտագործում է գուներանգներ:

 

ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ
Դեկորատիվ աշխատանքի կատարում
  • Աշխատանքը կատարում է մոտավոր,
  • Պատկերում է միայն ուսուցչի ներկայացրած օրինակը,
  • Պատկերված գծերը (նախշերը) անկանոն են,
  • Գունավորում է մեխանիկորեն աշխատում է դժվարությամբ,
  • Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:
  • Աշխատանքը կատարում է ճշգրիտ,
  • Պատկերում է ուսուցչի ներկայացրած օրինակը,
  • Պատկերված գծերը (նախշերը) կանոնավոր են, ճշգրիտ,
  • Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի հուշումից հետո,
  • Պատկերը գունավորում է ճշտությամբ:
  • Բացի հանձնարարվածից կատարում է լրացուցիչ ստեղծագործական աշխատանք,
  • Պատկերված գծերը (նախշերը) կանոնավոր են, ճշգրիտ և համաչափ,
  • Գույների ընտրությանը մոտենում է ստեղծագործաբար,
  • Աշխատում է ինքնուրույն:

 

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ
Աշխատանքի շուրջ զրույց
  • Մասնակցում է խոսակցությանը կամ զրույց է ստեղծում, հայտնում է անհամաձայնություն` առանց ընդհատելու ուրիշի խոսքը, չի շեղվում խոսաքցության թեմայից,
  • Հազվադեպ է հայտնում սեփական կարծիքը:
  • Դրսևորում է հարց տալու և տրված հարցին պատասխանելու կարողություն,
  • Մասնակցում է քննարկումներին,
  • Երբեմն հայտնում է սեփական կարծիքը,
  • Ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում է համապատասխան բառապաշար:
  • Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրում է սեփական մտքերը, տպավորությունները, տրամադրությունը,
  • Ակտիվ մասնակցում է քննարկումներին,
  • Հաճույքով հայտնում է սեփական կարծիքը,
  • Ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում է հարուստ բառապաշար:

 

Ձև Կ/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

Սովորողի «Կերպարվեստ» առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

 

Ու ս ու մ ն ա կ ա ն  ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր

ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ

ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ

ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

I ԴԱՍԱՐԱՆ

 

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

 

I

II

III

  Երգը կատարում է հուզական: Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ: Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ և մաքուր ինտոնացիայով:
  Ցուցադրում է ձեռքի նշաններով հնչյունաշարի ձայնաստիչանները: Երգում է ձեռքի նշաններով առանց նոտաների: Երգում է ձեռքի նշաններով ժողովրդական մանկական երգեր:
  Ունկնդրում է երաժշտական ստեղծագործությունը և որոշում բնույթը: Կարողանում է որոշել բնույթը և տրամադրությունը, մասերը կարողանում է ինքնուրույն հետևություններ անել ունկնդրած երաժշտության վերաբերյալ:
  Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը: Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը, բովանդակությունը: Մարմնի շարժումներով արտահայտում է երաժշտական սեղծագործության բնույթը բովանդակությունը, կատարում է պարային շարժումներ
  Կարողանում է ավարտել կիսատ թողած մեղեդին: Կարողանում է տրված մեղեդու վրա հորինել պարային շարժումներ Կարողանում է տրված ոտանավորի վրա հորինել համապատասխան մեղեդի:
  Կարողանում է ռիթմական նվագարաններով վերարտադրել երգերի ռիթմական պատկերը: Կարողանում է ռիթմական նվագարաններով նվագակցել երգերին: Կարողանում է մեղեդային նվագարաններով նվագակցել երգերին:
  Գիտի կարճ և երկար հնչյունների տևողությունները: Գիտի քառորդ և ութերորդական տևողությունների բառային անունները: Գիտի երաժշտության մեջ համաչափ զարկերը, տեմպը, մեներգիչ, երգչախումբ հասկացողությունները

 

Ձև Ե/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

«Երաժշտություն» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

 

Ուսումնական ձեռքբերումներ

Գործունեության տեսակներ

Երգեցողություն

Երաժշտության ունկնդրում

Երաժշտառիթմական շարժում, պար, խաղ

Իմպրովիզացիա

Նվագ մանկական նվագարաններով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

 

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ

 

I ԴԱՍԱՐԱՆ

 

Չափանիշներ

Բնութագրիչներ

1. Մարմնամարզական վարժությունների կատարման կարողություններ

 

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

1) Շարային վարժությունների կատարում

  • Շարվում է տողանով և շարքով, կատարում է «Շարվել», «Ցրվել» հրահանգները,
  • շարափոխվում է տողանից` շրջանի, կից քայլերով կարողանում է բացազատվել և խտանալ:
  • Շարվում է տողանով և շարքով, կատարում «Շարվել», «Ցրվել», «Քայլով մարշ», «Կանգ առ» հրահանգները, 
  • տողանից շարափոխվում է շրջանի,
  • կատարում է տեղում դարձումներ՝ աջ և ձախ:
  • Հստակորեն կատարում է շարային հրահանգները,
  • շարափոխվում է տողանից շրջանի, միասյունից՝ երկսյունի,
  • կատարում է դարձումներ՝ աջ և ձախ, կարողանում է կից քայլերով բացազատվել և խտանալ:

2) Ընդհանուր զարգացնող վարժությունների կատարում

  • Կատարում է ձեռքերի հիմնական դրությունները` առաջ, կողմ, վեր, գոտկատեղին, ուսին, գլխին, և ոտքերի հիմնական դրությունների հիմնական կանգ, կանգ՝ ոտքերը զատած,
  • կատարում է իրանի թեքումներ՝ աջ և ձախ:
  • Կատարում է ձեռքերի և ոտքերի հիմնական դրությունները և շարժումները, իրանի թեքումները` առաջ, հետ, աջ և ձախ,
  • կատարում է ընդհանուր զարգացնող վարժությունների մեկ համալիր՝ պահպանելով ճիշտ կեցվածքը:
  • Ճիշտ և հստակորեն կատարում է ձեռքերի, ոտքերի, իրանի, հիմնական շարժումները, կատարել ընդհանուր զարգացնող վարժության համալիրներ (5-6 վարժություն)՝ առանց առարկաների, օղով կամ գնդակով,
  • կարողանում է շարժումները համաձայնեցնել և կատարել ճիշտ կեցվածքով:

3) Մագլցման և հավասարակշռության պահպանման կարողություններ

  • Մագլցում է մարզանստարանի վրայով,
  • կանգնել ոտնաթաթերի և մեկ ոտքի վրա:
  • Կարողանում է մագլցել և սողանցել մարզանստարանի վրայով,
  • կարողանում է մարզանստարանի վրա քայլել ոտնաթաթերին և կանգնել մեկ ոտքի վրա:
  • Մագլցում է մարզանստարանի վրայով, 
  • մագլցում է մարզապատի վրայով` վեր և վար,
  • կարողանում է մարզանստարանի վրա կանգնել ոտնաթաթերին և քայլել ձեռքերի տարբեր դիրքերով:

4) Ակրոբատիկ վարժությունների կատարում

  • Կատարում է հենում՝ կքանիստ, հենում՝ պառկած դրություն, 
  • գլորվում է խմբավորված:
  • Գլորվում է խմբավորված՝ փորին պառկած և ծնկներին հենված դրությամբ:
  • Հստակորեն՝ կքանիստ դրությունից գլորվում է առաջ:

5) Ռիթմիկ-մարմնամարզական, պարային վարժությունների և շարժումների կատարում

  • Երաժշտության ուղեկցությամբ կատարում է քայլքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր,
  • շարժվում է շրջանաձև և կից քայլերով: Ձեռքերը բարձրացնել վեր, կողմ, առաջ:
  • Երաժշտության ուղեկցությամբ քայլել, վազել, ցատկել, շարժվել շրջանաձև, կից քայլերով, կքանստելով,
  • ձեռքերը բարձրացնում է վեր և կողմեր, պահում է մեջքի հետևում, կատարում իրանի թեքումներ՝ աջ և ձախ:
  • Երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան կատարում է շարժումներ, շարժվում շրջանաձև և կքանստելով,
  • կատարում է դաստակների պտույտներ, իրանի թեքումներ և դարձումներ, 
  • կատարում է կից քայլք` մի ոտքի կրունկը դնելով մյուսի թաթի մոտ, կից քայլք` կքանստելով:

2. Աթլետիկական վարժությունների կատարման կարողություններ

1) Քայլքի և վազքի կատարում

  • Կատարում է սովորական քայլք, քայլք՝ ոտնաթաթերին և կրունկների վրա:
  • կարողանում է վազքը հերթագայել քայլքով (10 մ՝ վազք 10 մ՝ քայլք):
  • քայլում է ոտնաթաթերի, կրունկների վրա՝ ձեռքերի տարբեր դիրքերով,
  • կարողանում է ճիշտ կեցվածքով վազել միջին տեմպով մինչև 1 րոպե:
  • Կարողանում է ճիշտ կեցվածքով քայլել և վազել՝ համաձայնեցնելով շարժումները շնչառության հետ,
  • վազում է միջին տեմպով՝ մինչև 2 րոպե,
  • կատարում է մաքոքավազք՝ 2 x 10 մ:

2) Ցատկերի և նետումների կատարում

  • Ցատկում է ցատկապարանով, կարողանում է տեղից հեռացատկել, բարձրացատկել,
  • փոքր գնդակը նետում է նշանակետին՝ 3-4 մ հեռավորությունից:
  • Կարողանում է տեղից հեռացատկել, բարձրացատկել մեկ ոտքի հրումով (40 սմ բարձրությունը),
  • փոքր գնդակը նետում է նշանակետին՝ 4-5 մ հեռավորությունից, մեծ գնդակներով կատարում փոխանցում և ընդունում:
  • Կարողանում է հստակորեն տեղից հեռացատկել, բարձրացատկել հաղթահարելով 50 սմ բարձրությունը,
  • փոքր գնդակը նետում է նշանակետին 5-6 մ հեռավորությունից, մեծ գնդակը փոխանցում է և ընդունում:

3. Շարժախաղերի կատարման կարողություններ

Շարժախաղերի կատարում

  • Աշակերտները իմանում են յուրացված շարժախաղերի անվանումները, կարողանում խաղալ որոշ կանոնների պահպանումով, խաղերի ժամանակ դրսևորում համարձակություն, արագաշարժություն, ընկերասիրություն:
  • Իմանում են սովորած շարժախաղերի կանոնները, կարողանում խաղալ պահպանելով կանոնները,
  • շարժախաղերի ժամանակ կարողանում են դրսևորել ինքնավստահություն, ճարպկություն, արագաշարժություն, փոխօգնություն և ուշադրության կենտրոնացում:
  • Կարողանում են խաղալ շարժախաղերը` ճիշտ կանոնների պահպանումով,
  • շարժախաղերի ժամանակ կարողանում են դրսևորել համարձակություն, նախաձեռնություն, ինքնավստահություն, ինքնատիրապետում, արագաշարժություն, ճարպկություն,
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվում և համագործակցում են խաղընկերների հետ:

 

Ձև Ֆ/1-Գ

 

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

 

Ֆիզիկական կուլտուրայից սովորողի ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

 

Ու ս ու մ ն ա կ ա ն  ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր

Մարմնամարզական վարժություններ

Աթլետիկական վարժություններ

Շարժախաղեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցիչ _______________________  

Ա. Ա. Հ. (ստորագրություն)