ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 236-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՂԱԼԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի N 7 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Ղալա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերությանը լիցենզիայի տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար` |
Դ. Լոքյան |
Ց Ա Ն Կ
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը) |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիա տալու ամսաթիվը |
Գործողության տեսակը |
Գործողության ժամկետը |
Գրանցման համարը |
Գործունեության իրականացման վայրը |
Բնակության վայրը |
Գործողության ժամկետների երկարա- ձգումները |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Նոր տրամադրվող լիցենզիաներ | |||||||||||||
1 |
«ՂԱԼԱ» ՍՊԸ |
9419823 |
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան, Դավիթ-Բեկի թաղ., շ. 9, բն. 45 |
N000012 |
11.10.2007թ. |
Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անասնաբուժա- |
Անժամկետ |
--- |
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Դավիթ-Բեկի թաղ., շ. 10 |
--- |
--- |
--- |
--- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|