Գլխավոր տեղեկություն
Համար
N 236-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.02/11(97) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 236-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՂԱԼԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի N 7 եզրակացությունը.


Հրամայում եմ`

1. «Ղալա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերությանը լիցենզիայի տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

Նախարար`

Դ. Լոքյան 

Ց Ա Ն Կ

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց

 

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիա տալու ամսաթիվը

Գործողության տեսակը

Գործողության ժամկետը

Գրանցման համարը

Գործունեության իրականացման վայրը

Բնակության վայրը

Գործողության ժամկետների երկարա- ձգումները

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Նոր տրամադրվող լիցենզիաներ

1

«ՂԱԼԱ» ՍՊԸ

9419823

ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան, Դավիթ-Բեկի թաղ., շ. 9, բն. 45

N000012

11.10.2007թ.

Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անասնաբուժա-
սանիտարական փորձաքննություն

Անժամկետ

---

ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Դավիթ-Բեկի թաղ., շ. 10

---

---

---

---